Նախկին Միսս Թուրքիային ձերբակալել են Էրդողանին «քննադատելու» համար

Նախկին Միսս Թուրքիային ձերբակալել են Էրդողանին «քննադատելու» համար

Հոդվածի առանցքում

  • Նախկին Միսս Թուրքիային պատժել են համացանցում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ծաղրող երգիծական ստեղծագործությունը մեջբերելու համար:
  • Նրան բերել են դատարան զինված հսկիչների ուղեկցությամբ:«Ես այն տարածել եմ, քանի որ համարել եմ, որ այն ծիծաղելի է: Էրդողանին վիրավորելու որևէ նպատակ չեմ ունեցել»,ասել է նախկին Միսս Թուրքիան:

Ուշադրությանն արժանի

Նախկին Միսս Թուրքիային պատժել են համացանցում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ծաղրող երգիծական ստեղծագործությունը մեջբերելու համար:

26-ամյա մոդել Մերվե Բույուքսարաջը հաղթել է 2006 թվականին անցկացված գեղեցկության մրցույթում: Central European News-ի հաղորդմամբ, նրան ձերբակալել են, երբ նա համացանցում տեղադրել է երգիծական Ույկուսուզ պարբերականի հրապարակած ստեղծագործության մի կտորը:

Նրա ձերբակալությունը տեղի է ունեցել քննադատող մեդիայի նկատմամբ բռնությունների ետնապատկերին, որոնք տեղի են ունենում Փարիզում Charlie Hebdo-ի վրա հարձակումից հետո:Ոստիկաններն անցած ամիս կանգնեցրել են թերթի առաքման մեքենաները համոզվելու համար, որ թերթերը չեն արտատպել մուսուլմաններին վիրավորող Charlie Hebdo-ի ծաղրանկարները: Թուրքիան աշխարհիկ է, բայց դրա բնակչության գրեթե 100 տոկոսը գրանցված մուսուլման է:

Մերվեն էկզոտիկ սևահեր է, որն աշխատում է որպես դիզայներ և գրող: Նրան բերել են դատարան զինված հսկիչների ուղեկցությամբ: Մերվեն հայտարարել է, որ «կարող է մեջբերել շաբաթաթերթի ստեղծագործությունը»:

Նրա խոսքով, ինքն անմիջապես հեռացրել է գրառումը, երբ ընկերը զգուշացրել է, որ նման քայլի համար քրեական պատասխանատվություն է ենթադրվում:

«Ես այն տարածել եմ, քանի որ համարել եմ, որ այն ծիծաղելի է: Էրդողանին վիրավորելու որևէ նպատակ չեմ ունեցել»:

«Վարպետի պոեմը» կատակով քննադատում է նախագահին Թուրքիայի օրհներքի բառերի միջոցով:Դատախազ Վեդաթ Յիգիթը պահանջել է «դատական հսկողություն» Բույուքսարաջի նկատմամբ, մինչև հաջորդ լսումները, բայց դատավորը նրան ազատ է արձակել մինչև դատաքննության մեկնարկը:

Թուրքիան անցած շաբաթ արգելափակել է առցանց մի քանի լրատվամիջոցների կայքերը, որոնք վերահրապարակել էին Charlie Hebdo-ի վերջին համարից հատվածներ, որտեղ եղել է Մուհամմեդ մարգարեի նկարը:

Թուրքիայի փոխվարչապետ Յալջին Աքդողանը դատապարտել է Մուհամմեդի ծաղրանկարները`դա որակելով «բացահայտ սադրանք»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment