Նախկին Արևելյան Գերմանիան դեռ հետ է մնում է Արևմտյանից
Հոդվածի առանցքում
- Գերմանիան երկար ճանապարհ է անցել, բայց չի հասել իր նպատակին, ասել է Արևելյան Գերմանիայի հարցերով կառավարության հանձնակատար Քրիստիան Հիրթեն՝ վերամիավորման տարեկան հաշվետվության հրապարակումից հետո: Աշխարհագրական և տնտեսական գործոնները շարունակում են խոչընդոտել Արևելյան Գերմանիայի տնտեսությունը Արևմտյանին համապատասխանեցնելու փորձերին: Սա ի հավելումն տարածաշրջանային սկեպտիցիզմի՝ որպես հետագա առաջընթացի առանցքային խոչընդոտ, ասել է Հիրթեն:
Ուշադրությանն արժանի
Գերմանիայի վերամիավորումից 30 տարի անց դեռ կան համակարգային տնտեսական և հոգեբանական խնդիրներ, որոնք պետք է հաղթահարվեն, ասել է կառավարության արևելյան գործերով բարձրաստիճան պաշտոնյան:
Գերմանիան երկար ճանապարհ է անցել, բայց չի հասել իր նպատակին, ասել է Արևելյան Գերմանիայի հարցերով կառավարության հանձնակատար Քրիստիան Հիրթեն՝ վերամիավորման տարեկան հաշվետվության հրապարակումից հետո:
Աշխարհագրական և տնտեսական գործոնները շարունակում են խոչընդոտել Արևելյան Գերմանիայի տնտեսությունը Արևմտյանին համապատասխանեցնելու փորձերին: Սա ի հավելումն տարածաշրջանային սկեպտիցիզմի՝ որպես հետագա առաջընթացի առանցքային խոչընդոտ, ասել է Հիրթեն:
Նրա ներկայացրած զեկույցում նշվում է, որ Գերմանիայի արևելքում քաղաքացիների 57%-ը իրեն զգում է երկրորդ կարգի քաղաքացի, և որ արևելքում հարցվածների միայն 38%-ն է հաջողություն համարում վերամիավորումը, և մինչև 40 տարեկան մարդկանց միայն 20% -ը:
Հիրթեն շեշտեց միավորման 30-ամյակը պետք է տոնել՝ հակազդելու արևելքի այյն հոգեբանական խնդրին, ըստ որի արևմուտքի չափանիշներին հասնելու թերահավատության կա և հետ մնալու ընդհանուր զգացում:
«Եղել է ենթակառուցվածքների, քաղաքների և գյուղերի, կենսամակարդակի, շրջակա միջավայրի և առողջության ապահովման ոլորտում հետևողական զարգացում», – նշված է զեկույցում:
Հիրթեն շեշտել է, որ շրջակա միջավայրը այն ոլորտն է, որում նախկին արևելյան գերմանական պետությունները առաջընթաց են արձանագրել «զարմանալիորեն կարճ ժամանակահատվածում»:
Մինչև 2018-ը Արևելյան Գերմանիայի տնտեսական հզորությունը կազմում էր Արևմտյանի մակարդակի 75%-ը, 1990-ին դա 43% էր: Արևելքում զբաղվածությունը հասել է բարձր մակարդակի, իսկ աշխատավարձերը կազմում են Արևմուտի 84%-ը:
«Իրավիճակը արևելքում շատ ավելի լավ է, քան դրա մասին մտածում և խոսում են», – ասել է Հիրթեն:
Առանցքային կարևոր կետեր են տարածաշրջանում կենտրոնակայան ունեցող ընկերությունների թիվը և գյուղական ենթակառուցվածքը:
Հանձնակատարը շեշտել է, որ նախկին Արևելյան Գերմանիայում գերմանական առաջատար 30 ընկերություներից ոչ մեկը կենտրոնակայան չուներ:
Չնայած աշխատաշուկայի և ենթակառուցվածքների բարելավմանը, միջին աշխատավարձը շարունակում է մնալ արևմտյան նահանգներում եղածի մոտ 84% -ը, չնայած նախորդ տարի 81% տոկոս էր:
Արևելյան գերմանական նահանգները նույնպես շարունակում են տուժել փորձառու աշխատողների պակասից: Այնուամենայնիվ, սա նաև արևմտյան նահանգների խնդիրն է:
Տնտեսական պառակտումը հաղթահարելու նպատակով կառավարությունը համաձայնեցրեց զարգացման 12 ոլորտները, որոնց վրա պետք է կենտրոնանան առաջիկա տարվա ընթացքում, ներառյալ տնտեսության և գիտությունների ոլորտում նորարարությունների զարգացումը:
1989-ի վերամիավորումից հետո հանձնակատարը ամեն տարի է նման զեկույց ներկայացրել վերամիավորման արդյունքների և ընկալումների մասին:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ