Փաստաթուղթը լույս է սփռում Թուրքիայի կողմից վերահսկվող «հեղաշրջման» վրա
Հոդվածի առանցքում
- 2016 թ.-ին Թուրքիայում ձախողված հեղաշրջումը փոխեց նրա ներքին քաղաքականությունն ու ԵՄ-ի հետ հարաբերությունները:Երկուս ու կես տարի անց էլ հայտնվում են ապացույցներ, որոնք հաստատում են ԵՄ-ի կասկածը: ԵՄ-ն ի սկզբանե կասկածել էր, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գիտեր, թե ինչ է լինելու և թույլ էր տվել, որ դա տեղի ունենա, ինչն էլ նպաստեց մեկ մարդու իշխանություն ստեղծելուն: Նոր փաստն ի հայտ է եկել 2016 թ. հուլիսի 16-ին թուրք դատախազի գրած փաստաթղթի տեսքով: Այն ձեռք է բերել հետաքննող լրագրող Ահմետ Դոնմեզին, որն արտաքսվել է երկրից ու ապրում է Շվեդիայում:
Ուշադրությանն արժանի
2016 թ.-ին Թուրքիայում ձախողված հեղաշրջումը փոխեց նրա ներքին քաղաքականությունն ու ԵՄ-ի հետ հարաբերությունները:
Երկուս ու կես տարի անց էլ հայտնվում են ապացույցներ, որոնք հաստատում են ԵՄ-ի կասկածը: ԵՄ-ն ի սկզբանե կասկածել էր, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գիտեր, թե ինչ է լինելու և թույլ էր տվել, որ դա տեղի ունենա, ինչն էլ նպաստեց մեկ մարդու իշխանություն ստեղծելուն:
Նոր փաստն ի հայտ է եկել 2016 թ. հուլիսի 16-ին թուրք դատախազի գրած փաստաթղթի տեսքով: Այն ձեռք է բերել հետաքննող լրագրող Ահմետ Դոնմեզին, որն արտաքսվել է երկրից ու ապրում է Շվեդիայում:
Փաստաթուղթը մանրամասն ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունեցել այդ օրը հեղաշրջման սկսվելու և առավոտյան ժամը 5- 7-ի միջև ընկած ժամանակահատվածում:
Օրինակ ասված է, որ թուրքական օդուժի հեղաշրջման կողմնակիցները ռմբակոծեցին խորհրդարանը և նախագահական պալատի պարտեզը:
Նրանք դա արեցին: Բայց տարօրինակ կերպով դատախազը՝ Սերդար Ջոշքունը, որն արձանագրել է իրադարձությունները, իր գրառումը կատարել է առավոտյան ժամը 1-ին, տեղի ունեցած դեպքից չորս ժամ առաջ:
Ջոշքունը սկզբում լռել է այդ բացահայտման մասին:
Այնուհետև մի իշխանամետ լրագրողին տված հարցազրույցում նա հաստատել է փաստաթղթի իսկությունը, բայց ասել է, որ ժամանակի հարցում սխալ է թույլ տվել:
Նա ասել է, որ սկսել է գրել առավոտյան ժամը 1-ին, բայց ավարտվել է առավոտյան ժամը 7-ին և մոռացել է փոխել ժամանակը:
Ջոշքունի բացատրությունը անվստահելի է, քանի որ նրա արձանագրած որոշ դեպքեր իրականում տեղի չեն ունեցել:
Այդ իրադարձություններից են MIT- ի (ազգային հետախուզության ծառայություն) պաշարումը, հատուկ ուժերի հրամանատարության և ոստիկանության հետախուզության բյուրոյի ռմբակոծումը:
ԵՄ-ում, Բրյուսելում Թուրքիայի դեսպանատունը մերժել է EUobserver- ի խնդրանքն ու հրաժարվել է այն մեկնաբանել:
Բայց, ըստ մի թուրք փորձագետի, արձանագրությունները ցույց են տալիս, որ Էրդողանի մարդիկ գիտեին, թե ինչ է կատարվելու, որոշ իրադարձություններ էլ իրենց հսկողության տակ թույլ տվեցին տեղի ունենալ, որոնք պետք է հետապնդումներ սկսելու պատրվակ դառնային: Նույնիսկ նախապես պատրաստել էին փաստաթղթեր, որոնք հետագայում դատավարությունների ժամանակ օգտագործվելու էին քաղաքական հակառակորդների դեմ:
«Վերջապես մենք գիտենք, թե Էրդողանն ինչու արագ և անխիղճ ձևով օգտագործեց այսպես կոչված հեղաշրջումը … ինձ մոտ ավելի շատ կասկածներ առաջացան», – ասել է Էնդրյու Դաֆը, Եվրախորհրդարանի նախկին բրիտանացի անդամը, որն այժմ աշխատում է Եվրոպական քաղաքական կենտրոնում, որը համարվում է Բրյուսելի վերլուծական կենտրոնը:
Հիշելով 2016-ի հուլիսի դեպքերը, Դաֆը նշել է, որ նույնիսկ այն ժամանակ հեղաշրջումը կեղծ միջադեպեր էր պարունակում:
«Հեռուստատեսությամբ և սոցիալական լրատվամիջոցներով հետևելով այդ գիշեր տեղի ունեցած իրադարձություններին, ես կասկածեցի, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է: Օրինակ, ես չէի կարողանում հասկանալ, թե ինչպես է զինված ուժերի կողմից Բոսֆորի կամուրջների բռնագրավումը տեղավորվում իրական հեղաշրջման սխեմայի մեջ», – ասաց նա:
Այն փաստը, որ Էրդողանին չէին առևանգել ու վնասել, նույնպես տարօրինակ էր, ավելացրել է Դաֆը:
«Իսկական հեղաշրջման դեպքում Էրդողանը պետք է լիներ դավադիրների գլխավոր և, հնարավոր ,է միակ թիրախը», ասել է նա:
«Դեպքերից հետո խոսելով լավ տեղեկացված մի քանի աղբյուրների հետ, ես ավելի քան տարակուսած եմ, թե ինչու հեղաշրջումը, եթե դա իսկապես հեղաշրջում էր, տապալվեց: Թուրք զինվորականները նախկինում երբեք անհաջողություն չեն ունեցել հեղաշրջման ժամանակ… ինչու՞ հիմա այսպես ստացվեց» – հարցում է Դաֆը:
Ավելի ընդգրկուն կասկած
Նա մենակ չէ իր կասկածներում:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր՝ Հանրապետական Ժողովրդական կուսակցության (ՔՀԿ) առաջնորդ, Քեմալ Քըլըչդարօղլուն չհաջողված հեղաշրջումը կոչել է «վերահսկվող հեղաշրջում»:
Եվրոպական խորհրդարանի նախկին նախագահ, գերմանացի քաղաքական գործիչ Մարտին Շուլցն ասել է, որ չնայած հեղաշրջումը սիրողական բնույթի էր, դրա դեմ ուղղված միջոցները չափազանց պրոֆեսիոնալ էին:
Եվրամիության ԱԳՆ-ի հետախուզական բաժինը՝ IntCen- ը, որը տեղեկություններ է ստանում ԵՄ պետությունների լրտեսական ծառայություններից, նույնպես պաշտպանել է քաղաքական գործիչների տեսակետը:
Հեղաշրջման համար Էրդողանը մեղադրեց Ֆեթուլլահ Գյուլենին՝ կրոնական շարժման ղեկավարին, որը երկրից արտաքսվելուց հետո ապրում է ԱՄՆ-ում և համարվում է Էրդողանի գլխավոր քաղաքական ընդդիմախոսներից մեկը:
Սակայն 2016 թ. օգոստոսի 24-ին հրապարակված IntCen- ի հեղաշրջման մասին զեկույցում ասվում է, «քիչ հավանական է, որ Գյուլենն այդպիսի քայլեր ձեռնարկելու հնարավորություն ունենար», նույնիսկ եթե մի քանի գյուլենականներ ներգրավված լինեին հեղաշրջման մեջ:
«Ըստ ստացված տեղեկությունների, զինված ուժերում և ժանդարմերիայում GM- ի (Գյուլենական շարժման) հետևորդների զանգվածային հեռացումը ծրագրված էր 2016 թվականի օգոստոսի սկզբին, հիմնված MIT- ի կազմած ցուցակների վրա: Մի քանի ձերբակալություն արդեն նախատեսված էր հուլիսի 16-ին, հեղաշրջման հաջորդ օրը», – նշված է IntCen-ի զեկույցում:
«Հեղաշրջումը պարզապես կատալիզատոր էր նախապես պատրաստված ճնշումների համար», – ասվում է IntCen զեկույցում:
Շատ բան է տեղի ունեցել 2016 թվականի հուլիսի 16-ի առավոտյան ժամը 1-ին Ջոշքունի կատարած ճակատագրական գրառումներից հետո:
Էրդողանը ձերբակալել է ավելի քան 70 հազար մարդու, այդ թվում ընդդիմադիր պատգամավորների, 110 լրագրողների և իրավապաշտպանների:
Նասաշխատանքից հեռացրել է 150.000 պետական ծառայողների և փակել է պետությանը քննադատող բոլոր լրատվամիջոցները:
Հեղաշրջումից հետո հաստատված արտակարգ դրության պայմաններում նա շտապեց սահմանադրական փոփոխություններ կատարել, որոնց օգնությամբ ստացավ մեկ մարդու կառավարման իրավունք:
Հնագիտությո՞ւն
Հուլիսի 16-ի դեպքերն ու Ջոշքունի արձանագրությունները փորփրելը երկուս ու կես տարի անց կարող է քաղաքական հնագիտություն թվալ:
Սակայն այդ իրադարձությունները փոխեցին Թուրքիայի արտաքին հարաբերություններն ու թուրք ժողովրդի կյանքը:
Այն գաղափարը, որ Թուրքիան մի օր կարող է միանալ Եվրամիությանը, գոլորշիացել է, անկախ նրանից, թե որքան է օգնում Եվրոպային փախստականների հոսքերը կառավարելու հարցում:
Անցյալ շաբաթ երեք գերմանացի լրագրողի երկրից արտաքսելու մասին Էրդողանի որոշումը ցույց է տալիս, որ Եվրոպայի նկատմամբ նրա արհամարհանքը խորանում է:
«Թուրքական կառավարությունը կարողացավ քիչ թե շատ լռեցնել ազգային լրատվամիջոցներին և հիմա փորձում է դա անել միջազգային լրատվամիջոցների հետ», – ասել է Յորգ Բրեյսը, գերմանական ZDF- ի Ստամբուլի բյուրոյի տնօրենը, ում 10 օր էին տվել երկրից հեռանալու համար:
«Չի կարելի բացառել, որ թուրքական կառավարությունը հետագա քայլեր կձեռնարկի Գերմանիայի ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների դեմ», – Գերմանիայի ԱԳՆ-ն ավելացրել է Թուրքիա ուղևորությունների մասին իր խորհրդում:
«Հայտարարությունները, որոնք գերմանական իրավական դաշտում համարվում են խոսքի ազատության դրսևորումներ, Թուրքիայում կարող են հանգեցնել քրեական վարույթի»:
Ջոշքունին նշանակել են Թուրքիայի բարձրագույն դատարաններից մեկի՝ վճռաբեկ դատարանի անդամ:
Այդ նույն ժամանակ, շատ զինծառայողների դատում են հիմնվելով պաշտոնական դատական ակտերում տեղ գտած նրա տարօրինակ արձանագրությունների վրա:
Կեղծ պատմություն
Էրդողանը նաև հուլիսի 15-ը հաստատել է ազգային տոն՝ Ժողովրդավարության և Թուրքիայի ազգային միասնության օր, որպես հեղաշրջման դեմ ազգային դիմադրության հիշատակում:
Սակայն փաստաթղթերը, ինչպիսին Ջոշքունի արձանագրություններն են, օգնում են ենթադրել, որ տոնը թուրքական պատմության կոպիտ կեղծիք է:
«Զինվորական հեղաշրջումը որպես պատրվակ օգտագործելով, Էրդողանը անցկացնում է սահմանադրական հեղաշրջման սեփական տարբերակը, որպեսզի ընդլայնի իր իրավունքները, պաշտպանի իրեն, թուլացնի զինված ուժերը, Թուրքիայի մտավորականությանն էլ լռեցնի կամ ստիպի հեռանալ երկրից», – ասել է Դաֆը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ