Պուտինն ընդդեմ Օբամայի. 2014-ի աշխարհի ամենաազդեցիկ մարդիկ

Պուտինն ընդդեմ Օբամայի. 2014-ի աշխարհի ամենաազդեցիկ մարդիկ

Հոդվածի առանցքում

  • Այս տարվա ցուցակում ընդգրկված են 17 պետությունների ղեկավարներ, ովքեր ղեկավարում են 48 տրլն դոլար ՀՆԱ ունեցող ազգերին:
  • Ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում ընդգրված է 72 հոգի:
  • Աշխարհի ամենաազդեցիկ մարդը Վլադիմիր Պուտինն է:
  • Շատ ղեկավարներ շարունակում են մնալ ցուցակի լավագույն տասնյակում:

Ուշադրությանն արժանի

Ոչ ոք Վլադիմիր Պուտինին լավ տղա չի ասի: 2014 թ ուժեղ նա զինվեց Ղրիմին տիրանալու ճանապարհն անցնելու համար եւ վտանգավոր պատերազմ մղեց հարեւան Ուկրաինայում, որի ժամանակ անկասկած Ռուսաստանի մատակարարած երկիր-երկինք հրթիռներով խփեցին քաղաքացիական օդանավը: Բայց քանի որ նա էներգետիկ ռեսուրսներով, միջուկային մարտագլխիկներով հարուստ պետության անվիճելի, անկանխատեսելի եւ անվերահսկելի ղեկավար է, ոչ ոք երբեւէ նրան թույլ չի կոչի:

Եվ այսպես, ով է ավելի հզոր. նախկին գերտերության ամենազոր, եռանդուն ղեկավարը թե աշխարհի գերիշխող պետության ձեռնաշղթայված ղեկավարը: Արդեն երկրորդ տարին անընդմեջ, մեր ձայները տալիս ենք ՌԴ նախագահին, որպես աշխարհի ամենահզոր անձի: Նրանից հետո գալիս է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը:

Աշխարհի 72 ամենաազդեցիկ մարդկանց (երկրագնդի յուրաքանչյուր 100 մլն մարդու համար մեկը) վարկանիշի վերաբերյալ մեր տարեկան ցուցանիշը հիմնված է FORBES-ի խմբագիրների հանձնաժողովի քվեարկության վրա, որոնք հաշվի են առնում ֆինանսական ռեսուրսները, իշխանության ծավալն ու դրա օգտագործումը , մարդկանց քանակը, որոնց վրա ազդեցություն ունեն:

Սա ամենաազդեցիկների ցանկ կամ նոր հաստատվածների օծում չի: Այն կոշտ իշխանության գնահատական է: Մենք հաստատում ենք, որ մարդիկ մեր ցուցակում այնպիսի հզորություն ունեն, որ ձեւավորում եւ թեքում են աշխարհը, ղեկավարում են մարդկանց, շուկաները, բանակներն ու միտքը: Այս ամենը, իհարկե, բաց է բանավեճի համար եւ մենք դա ողջունում ենք: Միացեք զրույցին:

Այս տարվա ցուցակում ընդգրկված են 17 պետությունների ղեկավարներ, ովքեր ղեկավարում են ընդհանուր 48 տրլն դոլար ՀՆԱ ունեցող ազգերին: Այստեղ 39 ղեկավարներն ու կազմակերությունների նախագահները վերահսկում են ավելի քան 3.6 տրիլիոն դոլարի տարեկան եկամուտները: Դրանց թվում  14-y հիմնադիրներ են, ներառյալ նորեկ միլիարդատերերի ցուցակը, Alibaba Jack Ma-ն եւ Tencent- ի Ma Huateng-ը: Այս տարվա խումբն ունի 29 միլիարդատեր, որոնք 790 մլրդ դոլարը գերազանցող զուտ անհատական կապիտալ ունեն:

2014-ի աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը

Թոփ 10: Երկրորդ տարին անընդմեջ Պուտինը կրում է թագը: Նախկինում ամեն տարի Օբաման ցուցակի վերևում էր, բացառությամբ 2010 թ., երբ Չինաստանի նախկին քաղաքական եւ ռազմական առաջնորդ Հու Ցզինտաոն, դարձավ թիվ 1: Առաջին հնգյակը նույնն է, ինչ 2013 թվականին: Հռոմի պապ Ֆրանսիսկը չորրորդն է, հետո աշխարհի ամենահզոր կինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է: Դաշնային Պահուստայինի ղեկավար Ջանետ Յելենը տեղափոխվում է 6-րդ տեղ, որին հաջորդում է Բիլ Գեյթսը եւ Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին: ՄԹ Վարչապետ Դեյվիդ Քեմերոնը իջել է մինչեւ 10-ը: Բիզնեսի առավել հզոր մարդիկ են Google- ի Լերի Փեյջը եւ Սերգեյ Բրինը՝ զբաղեցնելով 9-րդ տեղը:

  1. Վլադիմիր Պուտին / Ռուսաստանի նախագահ
  2. Բարաք Օբամա / ԱՄՆ Նախագահ
  3. Սի Ցզինպին / Չինաստանի նախագահ
  4. Ֆրանսիսկ 4-րդ / Հռոմի Պապ
  5. Անգելա Մերգել / Գերմանիայի կանցլեր
  6. Զանետ Յելեն / ԱՄՆ Դաշնային պահուստի ղեկավար
  7. Բիլ Գեյթս / Մայքրոսոֆթի նախկին ղեկավար
  8. Մարիո Դրագին / Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար
  9. Լերի Փեյջ և Սերգեյ Բրին / Google-ի հիմնադիրներ
  10. Զեյմս Քեմերոն / Միացյալ Թագավորության վարչապետ

Նորեկներ

Այս տարի կա 12 նորեկ, այդ թվում վերջերս ընտրված երկու պետությունների ղեկավարներ՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, եւ Եգիպտոսի նախագահ Աբդել էլ-Սիսին: Alibiba-ի հիմնադիրն ու Չինաստանի ամենահարուստ մարդը՝ Ջաք Մանը, ով առաջին անգամ երևաց սեպտեմբերին, երբ իր ռեկորդային 25 մլրդ դոլար նախնական հրապարակային տարաբախշումը կատարեց: Ինչպես նաև Աբու Բաքր ալ-Բաղդադին, արյունարբու Իսլամական պետության ինքնահռչակ խալիֆը: Ալեքսեյ Միլլերը՝ ռուսական գազային հսկա Գազպրոմի գործադիր տնօրենը, հետ է վերադարձել տարիներ առաջ ցուցակից դուրս թռնելուց հետո: Միլլերը Պուտինի մոտ մարդկանցից մեկն է, որը չի հայտնվել ԱՄՆ-ի եւ Արեւմտյան տնտեսական պատժամիջոցների ցուցակում:

Վեր բարձրացող կանայք

Վեր բարձրացող կանայք. Առաջին անգամ երկու կանայք՝ Մերկելը եւ Յելենը, հասան լավագույն 10-յակին: Այս տարի ցուցակում կա ինը կին, որոնք ներկայացնում են աշխարհի ամենահզորների 12 տոկոսը: Մինչդեռ կանայք կազմում են աշխարհի բնակչության 50%-ը: Անցյալ տարի, 2009 թ-ի ցուցակին ավելացել է երեք կին ղեկավար: Վերջերս վերընտրված Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը, Հարավային Կորեայի նախագահ Փարկ Գին Հին միացել են աշխարհի ամենակարեւոր հասարակական կազմակերպությունների ղեկավար կանանց՝ Քրիստին Լեգարդին, Մարգարեթ Չանին, բիզնես առաջնորդներ Ջինի Ռոմեթին, Մերի Բարային և Ջինա Ռինհարթին:

Միլիարդատերեր

Իհարկե նրանք հարուստ են, սակայն միլիարդատերերից շատերը, այդ թվում, աշխարհի ամենահարուստ մարդը՝ Գեյթսը, ինչպես նաեւ Ուորեն Բաֆեթը, Կառլոս Սլիմ Հելուն, Մարկ Ցուկերբերգը, Մայքլ Բլումբերգը, Չարլզ եւ Դեյվիդ Կոչը եւ Լի Կա Շինգը, հատուկ ուշադրություն են դարձնում նաև բարեգործական աշխատանքին:

Ձեռնարկատերեր

Դրանք ընդամենը 14-ն են: Ինչպես եւ սպասվում էր, շատերը Արեւմտյան հատվածի գրասենյակից են. Google- ի Փեյջ եւ Բրինը, Ցուկերբերգն ու Էլոն Մասկը, ևս մի քանի անուն: Գլոբալ ձեռնարկատիրական ոգին Ճապոնիայի Masayoshi Son-ից տարածվում է Նիգերիայի Aliko Dangote և Չինաստանի Robin Li:

Ասիական հեղինակություն

Չնայած 26 ամենահզորները ԱՄՆ-ից են, Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն այս տարի ներկայացրել է 19 շրջանների ուժեղներին: Կան իշխանության շատ տարբեր ուղիներ. Պան Գի Մունը Հարավային Կորեայից և Մարգարեթ Չանը Հոնգ Կոնգից, ՄԱԿ-ի և ԱՀԿ-ի առաջնորդներն են, մյուսները նույնպես կարիերան սկսել են քաղաքականությունից. Ճապոնիայի բանկի կառավարիչ Հարուհիկո Կուրոդան և Չինաստանի վարչապետ Լի Կեցիանը: Այս տարի մեծ տպավորություն են թողել ինքնուրույն ձեռնարկատերերը՝ Li Ka Shing-ը, Jack Ma-ն, Masayoshi Son-ը, Robin Li-ն, Ma Huateng-ը և Terry Gou-ն:

Տարեկան աճ

FORBES-ն Ամենաազդեցիկների ցուցակը սկսել է կազմել 2009 թ., փորձելով պատասխանել ուղղակի ու բարդ հարցին. Ինչպիսին է ազդեցության իրական բնույթը: Կարող ենք պետության ղեկավարներին համեմատել կրոնական գործիչների եւ հանցագործների հետ: Մենք փորձում ենք: Նախադրյալը միշտ եղել է մոլորակի վրա յուրաքանչյուր 100 մլն մարդու համար ընտրել մեկին: Առաջին ցանկը ուներ 67 տեղ: Այս տարի այն մինչեւ 72-ն է: Այս վեցերորդ համարում ուշագրավ է այն փաստը, որ շատ ղեկավարներ շարունակում են մնալ ցուցակի լավագույն տասնյակում. Օբաման, Պուտինը, Գեյթսը, Սաուդյան Արաբիայի թագավորը, միլիարդատեր Հելուն, Փեյջ և Բրինը, Ռուպերթ Մերդոքը:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment