Հեղափոխությունից հետո Հայաստանը հաշտվում է Եվրասիական միության հետ

Հեղափոխությունից հետո Հայաստանը հաշտվում է Եվրասիական միության հետ

Հոդվածի առանցքում

  • Հայկական նախորդ ռեժիմի ժամանակ արևմտամետ ընդդիմությունը դեմ էր Երևանի անդամակցությանը Ռուսաստանի կողմից ղեկավարվող Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ), ինչն, ըստ նրանց, հաստատում է կառավարության Կրեմլի ենթակայության տակ գտնվելու փաստը: Բայց հիմա, երբ այդ գործիչներից շատերը կառավարությունում են, այդ ընդդիմությունը խլացվել է:

Ուշադրությանն արժանի

 

Հայաստանի ընդդիմությունից շատերն իշխանության գալով լռեցրել են իրենց դիմադրությունը Ռուսաստանի գլխավորած դաշինքին անդամակցելու հարցում:

Հայկական նախորդ ռեժիմի ժամանակ արևմտամետ ընդդիմությունը դեմ էր Երևանի անդամակցությանը Ռուսաստանի կողմից ղեկավարվող Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ), ինչն, ըստ նրանց, հաստատում է կառավարության Կրեմլի ենթակայության տակ գտնվելու փաստը:

Բայց հիմա, երբ այդ գործիչներից շատերը կառավարությունում են, այդ ընդդիմությունը խլացվել է: ԵՏՄ պետությունների ղեկավարները պատրաստվում են հավաքվել Երևանում հոկտեմբերի 1-ին կայանալիք գագաթնաժողովին և նրանց հյուրընկալող կառավարությունը հիմնականում հաշտվել է իր եվրասիական կողմնորոշման հետ:

«Դա իրականություն է, դա կատարված գործարք է և մենք չենք խոսում միությունից դուրս գալու մասին», – ասում է «Ամերիկայի Ձայն» -ի նախկին լրագրող և Ալիք վրացահայ մեդիա կայքի ղեկավար Արսեն Խառատյանը, որը նոր կառավարությանը միացավ որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական:

«Շատ մարդիկ, որոնք եկել են քաղաքացիական հասարակությունից, լրագրությունից կամ ցանկացած այլ տեսակի գործընթացներից, այժմ պետական պաշտոնյաներ են: Եվ դա, ի վերջո, ազդում է նրանց հռետորաբանության վրա», – ասաց Խառատյանը Eurasianet- ին: Նոր իշխանությունները նաև ստեղծել են աշխատանքի «ոչ ֆորմալ բաժանում», որտեղ ավելի շատ «եվրակենտրոն» պաշտոնյաներ են աշխատում եվրոպական ինտեգրման, քան եվրասիական նախագծերի վրա: (Խառատյանը հեռացավ կառավարությունից անցյալ տարի):

Որպես խորհրդարանի ընդդիմադիր անդամ, Փաշինյանը թերահավատ էր եվրասիայի նկատմամբ: Խորհրդարանի 2017 թվականի նստաշրջանում Փաշինյանը դժգոհեց, որ ԵՏՄ անդամակցությունը չօգնեց, որպեսզի Հայաստանը կորուստներ չկրի Ադրբեջանի հետ նախորդ տարվա ծանր մարտերից: «Եվրասիական միությանը միանալուց հետո Հայաստանը կորցրեց տարածքի զգալի մասը», – ասաց նա այն ժամանակ:

Այնուամենայնիվ, որպես վարչապետ Փաշինյանը դարձավ Եվրասիական միության հուսալի աջակից: Անցյալ տարվա սեպտեմբերին Եվրասիական միության իր առաջին գագաթնաժողովին մասնակցելուց հետո նա հաճելի զարմանք հայտնեց «կրքոտ» բանավեճերի մասին, որոնք տեղի էին ունեցել փակ դռների հետևում՝ ի տարբերություն մյուս առաջնորդների դժվարմբռնելի հրապարակային հայտարարությունների:

Հուլիսին Փաշինյանը պաշտոնական այց կատարեց Վիետնամ և Սինգապուր: Հայաստանի կապերը հարավ-արևելյան Ասիայի երկրների հետ անբավարար են. Այդ երկու պետությունը տարեկան գնում է ավելի քան 1 միլիոն դոլարի հայկական ապրանք: Այն, ինչ նրանք երկուսն ունեն, ԵԱՏՄ-ի հետ առևտրային համաձայնագրերն են, որոնց միջոցով կազմակերպությունը ձգտում է ընդլայնել կապերը հետխորհրդային ​​տարածաշրջանից դուրս: Փաշինյանի հանդիպումների պաշտոնական հաշվետվություններում ընդգծվում էր ԵՏՄ-ի դիրքորոշումը. Փաշինյանը Վիետնամում գտնվելու ժամանակ նույնիսկ հեռախոսազրույց ունեցավ Պուտինի հետ, իսկ կարճ զեկույցներում նշվում էր, որ օրակարգի հիմքում ԵՏՄ բիզնեսն է:

«Մենք մանրամասը քննարկեցինք Վիետնամի և ԵՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի իրականացմանն ուղղված քայլերը, և ես դա համարում եմ մեր երկրների միջև համագործակցության ամենակարևոր հարցերից մեկը», – ասաց Փաշինյանը Հանոյում:

ԵՏՄ-ն հիմնադրվել է 2014 թվականին Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի կողմից, իսկ հետագայում ներգրավել է նաև Հայաստանին և Ղրղզստանին: Ռուսաստանը՝ գերիշխող անդամը, ժամանակ առ ժամանակ փորձում է ԵՏՄ-ն ներկայացնել որպես Եվրոպական միության քաղաքակիրթ հակակշիռը: Հիմնականում այն ազատ առևտրի խմբավորում է, և Երևանը փորձում է շեշտել կազմակերպության այդ ասպեկտը՝ հետխորհրդային տարածքում իր տնտեսական շահերը խթանելու համար:

«Իհարկե, խորհրդարանում և կառավարման որոշ ոլորտներում շատերն ունեն ուժեղ տեսակետներ, ոմանք էլ բացահայտ դեմ են դրան (ԵՏՄ անդամակցությանը)», – ասաց Խառատյանը: «Բայց մարդիկ սկսում են գիտակցել, որ եթե դա տնտեսական միություն է, որից կարող ենք օգտվել, ինչու չէ, պետք է փորձել»:

2017 թ.-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որն այն ժամանակ խորհրդարանում Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ կոալիցիոն գործընկեր էր, Եվրասիական միությունից դուրս գալու մասին օրինագիծ ներկայացրեց՝ վկայակոչելով այն տնտեսական վնասը, որը Հայաստանը կրել էր անդամակցության երեք տարվա ընթացքում: Այժմ, սակայն, կուսակցությունը դադարեցրել է իր ընդդիմությունը:

«Հիմա իրավիճակն այլ է, պետք չէ Եվրասիական միությունից դուրս գալու լոբբինգ անել», – «Եվրասիանեթին» ասաց կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նրա համոզմամբ, ավելի լավ է վստահել նոր կառավարությանը, որ այդ խմբին Հայաստանի անդամակցությունը  կօգտագործի Երևանի շահերը, հատկապես Ռուսաստանի հարցում, առաջ տանելու համար:

Առայժմ խառը պատկեր է. Փաշինյանը համաձայնեց հայ զինծառայողներին ուղարկել Սիրիա` այնտեղ տեղակայված ռուսաստանյան առաքելությանը միանալու համար, ինչը նրա նախորդին հաջողվեց խուսափել: Ռուսաստանը նոր տարվա ընթացքում բարձրացրեց գազի գինը Հայաստանի համար, մինչդեռ կառավարությունը խոստացել էր, որ բանակցելու է ավելի ցածր գնի շուրջ:

Բայց Մարուքյանը պնդում է, որ ԵՏՄ-ն լավ տեղ է Երևանի և Մոսկվայի համար՝ այդ խնդիրները լուծելու հարցում: Ռուսաստանի հետ գազային վեճում Հայաստանը պետք է պնդի, որ գները հավասար լինեն ԵՏՄ տարածքի բոլոր անդամների համար, ասաց Մարուքյանը: Մոսկվայի հետ շարունակվող մեկ այլ վեճում էլ, որը վերաբերում է Ռուսաստանում հայ վարորդների արտոնագրերն ուժի մեջ լինելու հարցին, ԵՏՄ անդամ լինելը պետք է գործի հօգուտ Հայաստանի, նշեց Մարուքյանը:

«Չեմ կարող ասել, որ այդ առումով մենք ունենք հաջողություններ, բայց գոնե նոր կառավարությունը փորձում է ավելի ակտիվ և հավասար գործընկեր լինել եվրասիական կառույցում, քան նախկին կառավարությունն էր», – ասաց Մարուքյանը:

Հայաստանի կողմից Եվրամիության հետ համագործակցության համաձայնագրի ստորագրումը, որը տեղի ունեցավ հին ռեժիմի վերջին ամիսներին, նույնպես փոխեց վիճակը: «Այն ժամանակ (երբ ԵՏՄ-ից դուրս գալու նախագիծը ներկայացվեց) մենք լոբբինգ էինք անում ԵՄ-ը,  հիմա երկուսն էլ ունենք, և մեզանից է կախված, թե ինչպես այն օգտագործել», – ավելացրեց Մարուքյանը:

Հայ հասարակական կարծիքը հետևում է Մարուքյանին. հարցումները ցույց են տալիս, որ վերջին մի քանի տարվա ընթացքում հայերն ավելի կողմ են և ԵՄ-ի, և ԵՏՄ-ի հետ կապերին, մինչդեռ միայն ԵՏՄ-ի հետ կապերին աջակցությունը նվազել է: (Միայն ԵՄ-ի հետ հարաբերություններին աջակցությունը կայուն է մնացել):

Ամեն դեպքում, Հայաստանը շատ քիչ տարբերակներ ունի, երբ հարցը վերաբերում է ԵՏՄ անդամակցությանը: Նոր իշխանություններին հաջողվեց կանխել իրենց իշխանության գալուն ուղղված Ռուսաստանի ընդդիմությունը՝ խոստանալով ոչ մի աշխարհքաղաքական տեղաշարժ: Երևանը շատ քիչ բան կշահի նավը ճոճելով, ասում է մոսկովյան Urus Advisory խորհրդատվական ընկերության ռուս վերլուծաբան Ալեքսեյ Պանինը: «Անկեղծ ասած, Միության ջանասեր անդամ լինելն ավելի հեշտ է, քան այն մասերի բաժանելը: Անդամ լինելու համար շատ ջանք չի պահանջվում», – ասել է Պանինը Eurasianet- ին:

Ընդդիմադիր գործիչների համար անսովոր բան չէ մարտավարություն փոխելը, «երբ նրանք պատասխանատվություն են ստանձնում որպես կառավարության մաս», – ասաց Խառատյանը: «Որովհետև այդ դեպքում նրանք գործ ունեն իրականության հետ»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment