Հնագույն երաժշտության աստղը՝ Ժորդի Սավալը, ղեկավարում է հայտնության ծրագիրը

Հնագույն երաժշտության աստղը՝ Ժորդի Սավալը,  ղեկավարում  է հայտնության ծրագիրը

Հոդվածի առանցքում

  • Ժորդի Սավալն ու նրա Hespèrion XXI համույթը երկուշաբթի երեկոյան Կամերային երաժշտության ընկերների, Պորտլենդ Բարոկկո նվագախմբի և Կապելա Ռոմանայի բարեգործության շնորհիվ հայտնվեց Kaul Auditorium-ում. շնորհանդեսը շատ տպավորիչ էր: Համույթը ներկայացրեց բարձր կարգի կատարում. նվագում էին հին ստեղծագործություններ հնագույն գործիքների վրա:
  • Դմիտրի Կանտեմիրի 17-րդ դարի «Երաժշտության Գիտության մասին գրքից» ընտրված գործերը միավորել էին հայկական եղերերգներին, սեֆարդյան մեղեդիներին, հունական և թուրքական պարերին, հնչյունները հոսում էին սահուն ու հնչեղ, բացահայտելով Եվրոպայի և Ասիայի սահմանագծի մշակութային միասնությունը:
  • Երեկոյի պահը. Հայկ Սարիկույուջյանը Սավալի նվագակցությամբ ավարտեց եղերերգը դուդուկով, հետո միացավ համույթի մյուս մասը Կանտեմիրի թուրքական պալատական գործերով, որոնք հիշեցնում էին 1693-ի Կոստանդնուպոլիսը և հուզմունքի հաճելի պահեր պարգևում:
  • Համերգի տոմսերը վաճառվել էին շաբաթներ առաջ և տասնյակ մարդիկ էին ստորագրել տոմսերի հերթացուցակում, բայց դարձյալ դատարկ տեղեր կային, ինչն ամոթ էր:

Ուշադրությանն արժանի

Ժորդի Սավալն ու նրա Hespèrion XXI համույթը երկուշաբթի երեկոյան Կամերային երաժշտության ընկերների, Պորտլենդ Բարոկկո նվագախմբի և Կապելա Ռոմանայի բարեգործության շնորհիվ հայտնվեց Kaul Auditorium-ում. շնորհանդեսը շատ տպավորիչ էր: Համույթը ներկայացրեց բարձր կարգի կատարում. նվագում էին հին ստեղծագործություններ հնագույն գործիքների վրա: Իսկ ծրագիրը գիտական ծագումնաբանական ​​էքսկուրսիա էր, որն Արևմտյան Եվրոպայից տարածվում էր հեռու, նախկին բյուզանդական կայսրության:

Այդ հարցում երաժշտությունը  տարբերվում էր մյուս ծրագրերից:

Այն Կոստանդնուպոլսում (հետագայում Ստամբուլ) կենտրոնացած թուրքական, սեֆարդիկ, հունական ու հայկական ավանդույթների յուրահատուկ ու անկանխատեսելի խառնուրդ էր և տոգորված էր դասական, ժողովրդական ու նույնիսկ ջազ երաժշտության ոգով: Վաղ շրջանի երաժշտությունը ռոք աստղի ու աստղային համույթի կատարմամբ սեզոնի ամենագրավիչ իրադարձություններից մեկն էր:

Առանձնահատկությունները. չորս բաժինները Դմիտրի Կանտեմիրի 17-րդ դարի «Երաժշտության Գիտության մասին գրքից» ընտրված գործերը միավորել էին հայկական եղերերգներին, սեֆարդյան մեղեդիներին, հունական և թուրքական պարերին, հնչյունները հոսում էին սահուն ու հնչեղ, բացահայտելով Եվրոպայի և Ասիայի սահմանագծի մշակութային միասնությունը: Թուրքիայի, Հայաստանի, Մարոկկոյի և Իսպանիայի երաժիշտները հավաքվելով մի համույթում ընդգծել էին ծրագրի բազմամշակութային բնույթը:

Ոչ հաճելի նշումներ. Համերգի տոմսերը վաճառվել էին շաբաթներ առաջ և տասնյակ մարդիկ էին ստորագրել տոմսերի հերթացուցակում, բայց դարձյալ դատարկ տեղեր կային, ինչն ամոթ էր: Համերգի համար կարելի էր ընտրել ակուստիկայի, մթնոլորտի ու ջերմաստիճանի առումով ավելի ջերմ վայրը:

Ամենաարժեքավոր երաժիշտը. Դա էլիտար խումբ էր, բայց Սավալն արժանի է լավագույն գովասանքների վիելլայով ու լիրայով (վաղ շրջանի լարային գործիքներ)իր հոյակապ, խորաթափանց կատարումների համար: Երեկոյի պահը. Հայկ Սարիկույուջյանը Սավալի նվագակցությամբ ավարտեց եղերերգը դուդուկով, հետո միացավ համույթի մյուս մասը Կանտեմիրի թուրքական պալատական գործերով, որոնք հիշեցնում էին  1693-ի Կոստանդնուպոլիսը և հուզմունքի հաճելի պահեր պարգևում:

Ամենամեծ անակնկալը. Դուք այն շատ անգամ եք լսել «Քրիստոսի վերջին փորձությունը», «Քամու հետևից վազողը» ֆիլմերում. դուդուկը փողային երաժշտական գործիք է, որը է Մերձավոր Արևելքում առաջացնում է տխուր զգացումներ: Հայկական  այդ փողային գործիքը պատրաստված է լայն կրկնակի եղեգով, իսկ հնչողությունը նման է տենոր-սաքսոֆոնին / բաս կլարնետին/: Իր փոքր դիապազոնով՝ մի օկտավայից մի քիչ ավել, այն արտահայտում է ամբողջ աշխարհի վիշտը: Սարիկույունջյանի մենանվագը ցնցող էր:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment