Ինչպես ճիշտ դրսևորել աշխատանքի ընդունման համար անցկացվող հարցազրույցների ժամանակ

Ինչպես ճիշտ դրսևորել աշխատանքի ընդունման համար անցկացվող հարցազրույցների ժամանակ

Հոդվածի առանցքում

  • Ստամբոլինը, որը աշխատում էր կորպորատիվ և ոչ կոմերցիոն ընկերությունների մարդկային ռեսուրսների բաժնում, երիտասարդին խորհուրդ էր տվել աշխատանք փնտրել ճապոնական հիմնադրամում, որին նա արդեն իսկ դիմել էր: Տպավորված լինելով երիտասարդի համառությամբ` գործադիր տնօրենը երիտասարդի համար բարեխոսել էր մեկ այլ նորաբաց ճապոնական ընկերությունում:
  • «Հետադարձ կամ շնորհակալական նամակը շատ նման է առաջարկ նամակին»,- նշում է Սառա Ստամբոլին: Դուք այն պետք է հարմարեցնեք ընկերության գործունեությանն ու առաջարկեք կոնկրետ ուղիներ, ըստ որի, ի վիճակի կլինեք ձեզ հետաքրքող հարցերն ուղղել հանդիպման ժամանակ:
  • «Դուք պետք է ասեք. «Ես լսեցի, հասկացա ձեզ հուզող խնդիրներն ու մարտահրավերները, և կարող եմ ձեզ առաջարկել լուծման հետևյալ տարբերակները»: Հարցազրուցավարին համառոտ ներկայացրեք նախկինում կատարած աշխատանքների մասին և մի քանի կոնկրետ առաջարկներ արեք այն մասին, թե ինչպես կարող եք օգտակար լինել ընկերությանը:
  • Կոհենն ու Ստամբոլին համաձայնում են այն մտքի հետ, որ ավելի ընդունելի են էլեկտրոնային, քան ձեռագիր նամակները: «Մարդիկ ասում են, որ փոստային նամակներ ուղարկելը անհարմար է դարձել, սակայն պատճառն այլ է. փոստային նամակներ ուղարկելով դուք կնմանվեք դինոզավրերի»:

Ուշադրությանն արժանի

Նյու Յորքյան ընկերություններից մեկի կարիերայի խորհրդատու Սառա Ստամբոլին ունեցել է երիտասարդ ճապոնացի հաճախորդ, ում աշխատանքի իրավունքի արտոնագրի ժամկետն ավարտվում էր վեց շաբաթից: Երիտասարդը վճռականորեն էր տրամադրված «ցանկապատված հիմնադրամում» աշխատանք գտնելու հարցում, ինչը նրան հնարավորություն կտար մնալ ԱՄՆ-ում, սակայն նա խոսում էր վատ առոգանությամբ, գրավոր անգլերենը շատ աղքատիկ էր և աշխատանքի ընդունման համար անցկացվող հարցազրույցներում թույլ տպավորություն էր թողնում:

Ստամբոլինը, որը աշխատում էր կորպորատիվ և ոչ կոմերցիոն ընկերությունների մարդկային ռեսուրսների բաժնում, երիտասարդին խորհուրդ էր տվել աշխատանք փնտրել ճապոնական հիմնադրամում, որին նա արդեն իսկ դիմել էր: Տպավորված լինելով երիտասարդի համառությամբ`  գործադիր տնօրենը երիտասարդի համար բարեխոսել էր մեկ այլ նորաբաց ճապոնական ընկերությունում: Ստամբոլիի հաճախորդն ի վերջո աշխատանքի էր անցել: «Այդ ամենը նման էր երկու հակամարտող կողմերի, բայց կարևորը` դա ի վերջո արդյունք տվեց»,- նշել է Սառան:

Քաղե’ք դասեր: Աշխատանքային հարցազրույցին հաջորդող փուլը ևս կարևոր է: Եթե անգամ հարցազրույցում տապալվել եք, այն հնարավորություն է տալիս ձեզ նոր շփումներ ստեղծել:

Իհարկե, գերազանց է, երբ ձեր հարցազրույցը սահուն է անցնում և դրանցից յուրաքանչյուրից հետո շնորհակալություն եք հայտնում հարցազրուցավարից` վատնած ժամանակի համար, միևնույն ժամանակ արտահայտելով ձեր ոգևորությունը և տպավորություն ստեղծելով, թե դուք ամենայն ուշադրությամբ լսել և ընկալել եք գործատուի բոլոր պահանջները և կարող եք բավարարել դրանք:  «Հետադարձ կամ շնորհակալական նամակը շատ նման է առաջարկ նամակին»,- նշում է Սառա Ստամբոլին:

Դուք այն պետք է հարմարեցնեք ընկերության գործունեությանն ու առաջարկեք կոնկրետ ուղիներ, ըստ որի, ի վիճակի կլինեք ձեզ հետաքրքող հարցերն ուղղել հանդիպման ժամանակ:

TheWallStreet-ի «Կարիերայի մարզչի հաջողության գաղտնիքներ» մասնագիտական ուղեցույցի հեղինակ Ռոյ Կոհենը համաձայն է այն տեսակետի հետ, ըստ որի, պետք է մեծ ուշադրություն դարձնել ընկերության պահանջներին: «Դուք պետք է ասեք. «Ես լսեցի, հասկացա ձեզ հուզող խնդիրներն ու մարտահրավերները, և կարող եմ ձեզ առաջարկել լուծման հետևյալ տարբերակները»: Հարցազրուցավարին համառոտ ներկայացրեք նախկինում կատարած աշխատանքների մասին և մի քանի կոնկրետ առաջարկներ արեք այն մասին, թե ինչպես կարող եք օգտակար լինել ընկերությանը:

Հնարավորինս շուտ ուղարկեք հետադարձ պատասխանով նամակը: «Եթե չուղարկեք, ինչ որ մեկը կարող է ավելի արագ ուղարկել հաղորդագրությունը»,- խորհուրդ է տալիս Կոհենը: Եթե ժամանակ չունեք երկար նամակ գրելու համար, ապա ամբողջ ունակությունը կենտրոնացրեք կարճ շնորհակալական նամակի վրա` ընդգծելով, որ կցանկանայիք նոր գաղափարներ առաջարկել քննարկված խնդիրներին` խոստանալով ավելի բովանդակալից նամակ ուղարկել:

Կոհենն ու Ստամբոլին համաձայնում են այն մտքի հետ, որ ավելի ընդունելի են էլեկտրոնային, քան ձեռագիր նամակները: «Մարդիկ ասում են, որ փոստային նամակներ ուղարկելը անհարմար է դարձել, սակայն պատճառն այլ է. փոստային նամակներ ուղարկելով դուք կնմանվեք դինոզավրերի»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment