5 բան, որոնք հաջողակ մարդիկ անում են քնելուց առաջ

5 բան, որոնք հաջողակ մարդիկ անում են քնելուց առաջ

Հոդվածի առանցքում

  • Քնելուն նախորդող ժամանակահատվածը օրվա կարևոր պահերից մեկն է, քանի որ կարող ես ամփոփել նախորդ օրվա կատարվածը, նոր պլաններ կազմել հաջորդ օրվա համար, սակայն ամենակարևորը` միտքը խաղաղեցնելն է, ինչն էլ հանգիստ քնի գրավականն է: Ղեկավար պաշտոններ զբաղեցնող շատ մարդիկ վերոնշյալը սխալ են համարում:
  • Հաջողակ մարդիկ շատ են կարդում: Անընդմեջ հիշեցրեք ինքներդ ձեզ, որ ընթերցանության առարկան միշտ չէ, որ պետք է կապված լինի աշխատանքի հետ: Գեղարվեստական կամ ոչ գեղարվեստական գրականության ընթերցանությունը կարող է նպաստել ձեր աշխատանքին` տարատեսակ նորարարական մտքեր հաղորդելով դրան:
  • Բջջային հեռախոսների, համակարգիչների և պլանշետների ձայնային ազդանշանները խանգարում են ձեզ քնել: Պարզապես անջատեք դրանք: Դա կօգնի ձեզ կենտրոնանալ միայն մեկ գործողության վրա` լինի դա ընտանիքի հետ շփումը, ընթերցանությունը կամ որևէ գործի պլանավորումը:
  • Քնելու համար նախատեսված ժամանակը շատ կարևոր նշանակություն ունի, այնպես որ աշխատեք հասնել 7-ժամյա օպտիմալ քնին:

Ուշադրությանն արժանի

Քնելուն նախորդող ժամանակահատվածը օրվա կարևոր պահերից մեկն է, քանի որ կարող ես ամփոփել նախորդ օրվա կատարվածը, նոր պլաններ կազմել հաջորդ օրվա համար, սակայն ամենակարևորը` միտքը խաղաղեցնելն է, ինչն էլ հանգիստ քնի գրավականն է: Ղեկավար պաշտոններ զբաղեցնող շատ մարդիկ վերոնշյալը սխալ են համարում: Հաջողակ ղեկավարների հետ անցկացված զրույցների արդյունքում առանձնացվել են 5 կարևոր գործողություններ, որոնք պետք է արվեն մինչև քնելը:

  1. Ժամանակ անցկացրու’ ընտանիքիդ հետ

Հաջողակ գործարարները երբեմն իրենց ժամանակում եզրագիծ չեն անցկացնում ընտանիքի և աշխատանքի միջև` հաճախ իրենց հետ տուն բերելով անավարտ աշխատանքը: Ընտանիքին հատկացվելիք ժամանակը շատ կարևոր է: Ինչպես ընդգծեց Դևիդ Բրուքսը` «բարեկեցության համար երջանիկ ամուսնությունը շատ ավելի կարևոր է, քան լավ աշխատանքը:

Պետք է խոստովանեմ, որ ինձ ևս ոգևորել է Ալեքս Բլումբերգի մտքերը «Ռիսկային բիզնեսի սկսնակներ» վերնագիրը կրող չորս հատորանի աշխատությունը, որտեղ նա նկարագրում է, թե ինչպես է հաղթահարել սեփական զգացմունքները Շել Սիլվերսթյնի «Շռայլ Ծառը»  գիրքը կարդալիս` իր համար առաջին անգամ բացահայտելով ծնողներին ուսուցանող մտքերի կարևորությունը` «դուք շատ ժամանակ չունեք նախքան ձեր երեխաների անկախ դառնալը. Ավելի շատ ժամանակ հատկացրե’ք նրանց»:

2.Կարդացե’ք

Հաջողակ մարդիկ շատ են կարդում: Անընդմեջ հիշեցրեք ինքներդ ձեզ, որ ընթերցանության առարկան միշտ չէ, որ պետք է կապված լինի աշխատանքի հետ: Գեղարվեստական կամ ոչ գեղարվեստական գրականության ընթերցանությունը կարող է նպաստել ձեր աշխատանքին` տարատեսակ նորարարական մտքեր հաղորդելով դրան: Ի վերջո, ընթերցանությունը լիցքաթափվելու լավագույն միջոցներից մեկն է: Առողջապահության Ազգային Ինստիտուտի ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ ընթերցանությունը պլանշետների և eReader-ների միջոցով արտանետվող լույսի պատճառով խաթարում է քունը: Թղթային կրիչով գրքերը և ամսագրերը քնելուց առաջ ընթերցելու լավագույն տարբերակներն են:

  1. Պլանավորի‘ր օրդ միտքդ լիցքաթափելու նպատակով

Գուցե անտրամաբանական հնչի, սակայն հաջորդ օրվա պլաններ կազմելը հանգստացնում են ուղեղը. նախապես ունենալ լավ փաստագրված ծրագիրը նշանակում է, որ դուք կարող եք հանգստանալ` իմանալով, որ արթնանալուն պես ամեն ինչ ծրագրված է: Ահա, թե ինչպես դա պետք է արվի`

  • Կազմեք նախորդ օրը կատարված աշխատանքների ցանկ
  • Ուշադրություն դարձրեք, թե ինչ չեք հասցրել անել, որը ենթակա է հաջորդ օրվա կատարմանը
  • Գրի առեք հաջորդ օրվա ծրագրերը

Շատերը քնելու հետ դժվարություններ են ունենում, քանզի ուղեղում անընդհատ պտտվում են տվյալ օրը չկատարված գործերը, որի պատճառով էլ մտահոգվում են: Կրճատե’ք այդ մտահոգությունները լավ պլանավորված ծրագրերի միջոցով: Ըստ Business Insider, American Express ընկերությունների գլխավոր տնօրեն Քեննեթ Չենոթի` «ես սիրում եմ գրի առնել այն երեք կարևորագույն բաները, որոնք ցանկանում եմ կատարել հաջորդ օրը: Սա օգնում է ինձ ըստ առաջնահերթության կարգավորել իմ առավոտը»:

  1. Անջատեք բջջայինն ու համակարգիչը

Բջջային հեռախոսների, համակարգիչների և պլանշետների ձայնային ազդանշանները խանգարում են ձեզ քնել: Պարզապես անջատեք դրանք: Դա կօգնի ձեզ կենտրոնանալ միայն մեկ գործողության վրա` լինի դա ընտանիքի հետ շփումը, ընթերցանությունը կամ որևէ գործի պլանավորումը: Իրականում, հարաբերական անդորրում ծնվում են նոր գաղափարներ: Ջոն Հոփքինսի անվան Բժշկական համալսարանի նյարդաբանության և ճանաչողական գիտությունների պրոֆեսոր Բարի Գորդոնը նշում է.

«Չնայած, որ լավագույն մտքերը ծնվում են քնելուց առաջ, նրանց ճանաչողական նախապայմանները մի որոշ ժամանակով տեղի են տալիս: Հենց այս ճանաչողական նախապայմանները խլում են բավարար ուժ և գիտակցության ամբողջ ուշադրությունը կենտրոնանում է դրանց վրա: Մեր մտքի ազատ թռիչքը միայն մասամբ է ղեկավարվում մեր կողմից, ինչն էլ խանգարում է քնի վրա կենտրոնանալուն»: Կարևոր է ունենալ գրիչ և նոթատետր ձեր անկողնու կողքին` գրառելու համար մտքերը, որոնք առաջացել են ձեզ մոտ քնելուց առաջ:

  1. Քնեք առնվազն 7 ժամ

Նոր հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ 7-ժամյա քունն ավելի լավ է, քան ձեր մայրիկների պնդած 8-ժամյա քունը: Ինչևէ, բավարար քունը անհրաժեշտ է հիշողության կարգավորման և հաջորդ օրվա ընթացքում ուղեղի աշխատանքի համար: Գուցե դուք հարցնեք. «Այս թեման ավելի շատ վերաբերում է քնելուց առաջ կատարվելիք գործողություններին, քան բուն քնելու ընթացքին»: Քնելու համար նախատեսված ժամանակը շատ կարևոր նշանակություն ունի, այնպես որ աշխատեք հասնել 7-ժամյա օպտիմալ քնին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment