Փաշինյանի և Ալիևի պաշտոնական առաջին հանդիպումը հայտարարվեց հաջող

Փաշինյանի և Ալիևի պաշտոնական առաջին հանդիպումը հայտարարվեց հաջող

Հոդվածի առանցքում

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումը արդարացրեց այն նվազագույն սպասելիքները, որ ունեին հանդիպմանը հետևողների մեծ մասը: Ընդ որում երկու կողմերը բանակցությունները գնահատել են դրական և պայմանավորվել են շարունակել երկխոսությունը:  Ալիևը և Փաշինյանը հանդիպել են մարտի 29-ին Վիեննայում, երկու ժամ առանձնազրույց են ունեցել, ապա նրանց միացել են արտգործնախարարները և ամերիկացի, ֆրանսիացի և ռուս միջնորդ դիվանագետները:

Ուշադրությանն արժանի

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումը արդարացրեց այն նվազագույն սպասելիքները, որ ունեին հանդիպմանը հետևողների մեծ մասը: Ընդ որում երկու կողմերը բանակցությունները գնահատել են դրական և պայմանավորվել են շարունակել երկխոսությունը:

Ալիևը և Փաշինյանը հանդիպել են մարտի 29-ին Վիեննայում, երկու ժամ առանձնազրույց են ունեցել, ապա նրանց միացել են արտգործնախարարները և ամերիկացի, ֆրանսիացի և ռուս միջնորդ դիվանագետները:

«Երկուստեք կարևորվել է խաղաղության համար նպաստավոր միջավայրի ստեղծումը և բանակցային գործընթացում հետագա կոնկրետ և շոշափելի քայլեր ձեռնարկելը` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ», – ասված է երկու երկրների արտգործնախարարների և միջնորդների համատեղ հայտարարության մեջ:

«Հայաստանն ու Ադրբեջանը հաջողություն գրանցեցին կառուցողական հանդիպումով», – թվիթեց Chatham House-ի Կովկասի հարցերով վերլուծաբան Լուանես Բրոերսը, որը տպագրության է պատրաստում այս հակամարտության մասին իր գիրքը:

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացի ակնկալիքները թեև քիչ են, առաջընթացն ավելի իրատեսական է, քան վերջին տարիներին: Պատճառն անցյած տարի տեղի ունեցած «Թավշյա հեղափոխությամբ» Փաշինյանի իշխանության գալն է:

Փաշինյանն Ալիևի հետ հանդիպել է երեք անգամ և նրանց արտգործնախարարներին մի քանի անգամ ավելի: Այդ հանդիպումներն արդեն արդյունքներ են արձանագրել, այդ թվում` նոր կապի ալիքը և աննախադեպ հայտարարությունը «բնակիչներին խաղաղության պատրաստելու մասին»:

Սա Ալիև-Փաշինյան առաջին հանդիպումն էր, որը ոչ թե ինչ-որ գագաթաժողովի շրջանակներում էր, այլ որպես հիմնական իրադարձություն, անցկացվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:

Նախորդ հանդիպումների դրական դինամիկան առաջացրեց մտավախություններ այն հայերի և ադրբեջանցիների շրջանում, որոնք զգուշանում են ցավալի զիջումների գնալուց, իսկ դրանք անխուսափելի կլինեն իրական խաղաղության համաձայնագրի համար: Հայերի համար սա նշանակում է հրաժարվել Ղարաբաղի շուրջը եղած տարածքների մեծ մասի վերահսկողությունից: Ադրբեջանցիների համար սա նշանակում է ընդունել հնարավորությունը, որ Ղարաբաղի ապագա կարգավիճակը կարող է լինել Ադրբեջանի վերքահսկողությունից դուրս:

Մարտի սկզբին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն տարածեցին՝ անուղղակի  սաստելով երկու կողմերին այդ դիմադրության համար՝ «վերահաստատելով լարվածության և հրահրող հռետորաբանության նվազեցման կարևորագույն նշանակությունը»: Հայտարարությամբ նաև կոչ արվեց կողմերին ձեռնպահ մնալ հայտարարություններից և գործողություններից, որոնք ենթադրում են իրավիճակի լուրջ փոփոխություններ, կանխորոշում կամ ապագա բանակցությունների համար պայմաններ են ստեղծում, պահանջում են միակողմանի փոփոխություններ առանց մյուս կողմի համաձայնության կամ ցույց են տալիս ակտիվ ռազմական գործողությունների վերսկսման պատրաստակամություն»:

Հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ, ի հակադրություն նախորդի, նշված է «դրական և կառուցողական մթնոլորտի» մասին, որում երկու առաջնորդները «կարծիքներ են փոխանակել կարգավորման գործընթացի մի քանի առանցքային հարցերի և գաղափարների մասին»: Հումանիտար մի շարք միջոցառումներ իրականացնելուց բացի այլ նոր նախաձեռնություններ չկան:

Հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարներն այն գնահատեցին դրական:

Ալիևը փոքր հաղթանակ է տարել, նշելով, որ հանդիպումը տեղի է ունեցել միայն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների, ինչպես Փաշինյանը բազմիցս պահանջել է: «Կարևորն այն է, որ բանակցությունների ձևաչափը մնում է անփոփոխ, բանակցություններն ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես դա եղել է երկար տարիներ», – ասել է Ալիևը ռուսական ՏԱՍՍ-ին:

Ալիևը նաև ցանկություն է հայտնել «իրական բանակցություններ վարել» և ասել է, որ երկու երկրների արտգործնախարարները, ամենայն հավանականությամբ, շուտով կհանդիպեն բանակցային գործընթացը շարունակելու համար:

Փաշինյանը հավասարապես դրական էր, բայց այնքան էլ չէր շտապում մտնել ծանր բանակցությունների մեջ: «Ընդհանուր առմամբ այսօր դրական եմ գնահատում հանդիպումը: Ես չեմ կարող ասել, որ դա բեկումնային, հեղափոխական հանդիպում էր, թե շրջադարձային իրադարձություն էր, բայց կարևորն այն է, որ սա նշանակում է գործընթացի սկիզբ, որը Հայաստանին հնարավորություն կտա խոսել իր օրակարգի, տեսակետների ու խնդիրների մասին», – ասել է Ավստրիայում հայ համայնքի հետ հանդիպան ժամանակ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment