Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը դառնում է Խորվաթիայի առաջին կին նախագահը

Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը դառնում է Խորվաթիայի առաջին կին նախագահը

Հոդվածի առանցքում

  • Խորվաթիան առաջին անգամ կունենա կին նախագահ: Քվեաթերթիկների 99,51 տոկոսի հաշվարկից հետո Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը, 50,43 տոկոսով առաջ է գործող նախագահ Իվո Յոսիպովիչից:
  • Տիկին Գրաբար-Կիտարովիչը փորձված խորվաթ դիվանագետ է, 2011-2014-ը աշխատել է Հյուսիսատլանտյան դաշինքի Հանրային դիվանագիտության Գլխավոր քարտուղարի օգնական , 2005-2008-ին եղել է Խորվաթիայի դեսպանը Վաշինգտոնում:
  • Խորվաթիայում, որը երկար ժամանակ գտնվում է տևական ճգնաժամի մեջ, նախագահի դերը հիմնականում արարողակարգային է, բայց նախագահը պաշտոնապես ազդեցություն ունի երկրի արտաքին քաղաքականության վրա և պաշտպանության հարցերում:
  • Խորվաթիայի զբոսաշրջության վրա կենտրոնացած տնտեսությունը վեց տարի է ճգնաժամի մեջ է, գործազրկությունը հասել է գրեթե 20%-ի: Լճացում է սպասվում 2015 թվականին, 2013-ին ԵՄ մտնելուց երկու տարի հետո:

Ուշադրությանն արժանի

Խորվաթիայի պահպանողական ընդդիմադիր քաղաքական գործիչը տոնեց իր հաղթանակը նախագահի ընտրություններում: Նա դառնալու է  Եվրամիության այս նոր անդամի առաջին կին ղեկավարը:

Կիրակի ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ քվեաթերթիկների 99,51 տոկոսի հաշվարկից հետո Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը, նախկին արտգործնախարարն ու ԱՄՆ-ում Խորվաթիայի դեսպանը, ձայների 50,43 տոկոսով առաջ է գործող նախագահ Իվո Յոսիպովիչից, որը ստացել է ձայների 49,57 տոկոսը: «Ամեն ինչ ավարտված է, տիկինը հաղթել է», – ասաց պարոն Յոսիպովիչը շնորհավորելով Գրաբար-Կիտարովիչին: 57-ամյա պարոն Յոսիպովիչը,  որն իրավաբան է և դասական երաժշտության կոմպոզիտոր, գրասենյակը կլքի փետրվարին:

1991-ին  Հարավսլավիայի փլուզումից հետո անկախանալով Խորվաթիան ունեցել է արական սեռի երեք նախագահ: Դեկտեմբերի 28-ին տեղի ունեցած նախագահի թեկնածուների առաջին փուլում տիկին Գրաբար-Կիտարովիչն ու պարոն Յոսիպովիչը ստացել էին առավելագույն ձայներ:

Վերջնական արդյունքները կհրապարակվեն երկուշաբթի, երբ կհաշվեն արտերկրում բնակվող խորվաթների ձայները: Բայց քիչ հավանական է, որ դա կազդի տիկին Գրաբար-Կիտարովիչի առաջադար դիրքի վրա:

Խորվաթիայում, որը երկար ժամանակ գտնվում է տևական ճգնաժամի մեջ, նախագահի դերը հիմնականում արարողակարգային է, բայց  նախագահը պաշտոնապես ազդեցություն ունի երկրի արտաքին քաղաքականության վրա և պաշտպանության հարցերում:

Տիկին Գրաբար-Կիտարովիչի հաղթանակը, որի հետևում Խորվաթիայի ընդդիմադիր ժողովրդավարական միություն կուսակցությունն է, ամենայն հավանականությամբ, կամրապնդի կուսակցության դիրքերը 2015-ի խորհրդարանական ընտրություններում: Տիկին Գրաբար-Կիտարովիչը 4,4 միլիոն բնակչություն ունեցող երկրին միասնության կոչ է արել:

«Ես չեմ բաժանի մեր ժողովրդին, ընդհակառակը, ես ձգտում եմ միավորման, որպեսզի լուծենք բոլոր խնդիրները, որ հիմա ունենք, սկսած վատ տնտեսությունից մինչև մեր ժողովրդի սոցիալական հարցերը», – ասել է նա:

Խորվաթիայի զբոսաշրջության վրա կենտրոնացած տնտեսությունը վեց տարի է ճգնաժամի մեջ է, գործազրկությունը հասել է գրեթե 20%-ի: Լճացում է սպասվում  2015 թվականին, 2013-ին ԵՄ մտնելուց երկու տարի հետո:

Միսս Գրաբար-Կիտարովիչի քարոզարշավը կենտրոնացել էր իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նկատմամբ բնակչության դժգոհության վրա և նա ընտրողներին խոստացել էր ավելի լավ հեռանկարներ:

«Նա ներկայացնում է քաղաքական փոփոխություն և կկարողանա ճնշում գործադրել իշխող կառավարության վրա տնտեսությունը տեղից շարժելու համար», – ասել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի ընտրողներից մեկը, ով ներկայացել է որպես Ալեն:

Տիկին Գրաբար-Կիտարովիչը փորձված խորվաթ դիվանագետ է, 2011-2014-ը աշխատել է  Հյուսիսատլանտյան դաշինքի Հանրային դիվանագիտության Գլխավոր քարտուղարի օգնական , 2005-2008-ին եղել է Խորվաթիայի դեսպանը Վաշինգտոնում:

Ներկայումս երկիրը ձգտում է դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը, օգտագործելով 3 միլիարդ բարել նավթի պահուստները, որը կուտակել է Ադրեատիկ ծովի իր մասնաբաժնից:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment