Ցեղասպանության մասին պատմությունները Ռուսական արվեստի թանգարանում

Ցեղասպանության մասին պատմությունները Ռուսական արվեստի թանգարանում

Հոդվածի առանցքում

  • Մինեապոլիսում ու Սեյնթ Փոլ քաղաքաներում հիմա մոտ 1000 հայ է ապրում։ Նրանք բոլորը ցեղասպանությունից փրկված հայերի սերունդներն են։ «Այդ վերքերն այնքան խորն են, որ անգամ 100 տարի անց դրանք չեն մեղմացել».–ասում է լուսանկարիչ Արտյոմ Տոնոյանը, որը լուսանկարների նոր շարք է սկսել, որտեղ լուսանկարում, է ցեղասպանությունից փրկվածների սերունդներին ու պատմում նրանց պատմությունները,–«Սկզբում երեխաներիս էի լուսանկարում, իսկ արդյունքում տեսեք ուր հասա»։

Ուշադրությանն արժանի

 

Ցեղասպանությունից հետո բազմաթիվ հայեր հաստատվեցին ԱՄՆ Մինեսոտա նահանգում։ Հիմա նրանց պատմությունները ներկայացված են Ռուսական արվեստի թանգարանում։

Մինեսոտայում առաջին հայերը հաստատվել են 1919–ին։

«1.5 միլիոն հայեր դարձան վայրագությունների զոհ, միայն այն պատճառով, որ պատկանում էին այլ էթնիկ խմբի և քրիստոնյա էին»,– ասում է Թադևոս Բարսեղյանը։

Մինեապոլիսում ու Սեյնթ Փոլ քաղաքաներում հիմա մոտ 1000 հայ է ապրում։ Նրանք բոլորը ցեղասպանությունից փրկված հայերի սերունդներն են։

«Այդ վերքերն այնքան խորն են, որ անգամ 100 տարի անց դրանք չեն մեղմացել».–ասում է լուսանկարիչ Արտյոմ Տոնոյանը, որը լուսանկարների նոր շարք է սկսել, որտեղ լուսանկարում, է ցեղասպանությունից փրկվածների սերունդներին ու պատմում նրանց պատմությունները,–«Սկզբում երեխաներիս էի լուսանկարում, իսկ արդյունքում տեսեք ուր հասա»։

Տոնոյանը Մինեսոտայի համալսարանում ցեղասպանության թեմայով դասախոսություններ է կարդում։ Նրա տատն ու պապը իրենց ընտանիքի միակ փրկվածներն էին, որոնք երեխա ժամանակ հանդիպել էին Գյումրիում։

Ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներից մեկում Կարոլին Ուլիտալոն է։

«Տատիկիս տարել էին ստրուկների ճամբար, իսկ պապս նրան երկու ոսկեդրամով հետ է գնել։ Նա Ամերիկա էր եկել ընդամենը մեկ սանրով ու մազակալով։ Այդ երկու իրերի մասին նա միշտ ասում էր, որ դրանք այն ամենն է ինչ մնացել էր իր նախորդ կյանքից»,–պատմում է Ուլիտալոն։

Նա պահում է այս ընտանեկան գանձերը, որպես հիշատակ այն բանի, թե ինչ զոհողությունների է գնացել իր տատիկը, որ կարողանա լավ ապագայով ապահովել իր երեխաներին։

«Տատիկս միշտ ասում էր, որ քեզնից կարող են ամեն բան խլել, բացի նրանից, ինչ քո մտքում է։ Ստրուկի կարգավիճակից դառնալով առաջատար համալսարանի ուսանող ամեն մարդ չէ, որ կարող է հասնել».– պատմում է Ուլիտալոն։

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment