Բերգեն կոմսությունից նախկին ռեժիսորը Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմ է նկարհանում

Բերգեն կոմսությունից նախկին ռեժիսորը Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմ է նկարհանում

Հոդվածի առանցքում

  • Բերգեն կոմսության բնակիչ ռեժիսոր Ջոն Միլանոն հարգանքի տուրք է մատուցում իր համայնքի հայությանը իր նոր՝ «Ծղոտե տիկնիկներ» ֆիլմով, որը 1915-ի Հայոց Ցեղասպանության մասին է:
  • Ներկայացնելով այս պատմությունը՝ Միլանոն ցանկանում էր համոզվել, որ ոչ միայն ֆիլմն է 100 տոկոսով համապատասխանում պատմական իրականությանը, այլ նաև այն, որ հիմքում ընկած պատմությունն է ճշմարտություն:
  • «Մենք ուզում էինք գտնել առանձին պատմություններ, խոշոր պատմության ավելի փոքր կտորներ»,-ասում է Միլանոն՝ խոսելով Ցեղասպանության ենթարկված ավելի քան 1,5 միլիոն հայերի մասին:
  • Ֆիլմում նկարահանվել են մրցանակակիր, իրանահայ դերասանուհի Մարի Ափիկը, Մարկո Խանը (“10,000 B.C” and “God Is Not Dead”) և մի խումբ այլ երիտասարդ հայ դերասաններ:Ֆիլմի նկարահանումները ավարտվել են 2014-ի նոյեմբերին, և ծրագրվում է, որ պրեմիերան կլինի 2015-ի ապրիլի 24-ին Լոս-Անջելեսում և Երևանում:

Ուշադրությանն արժանի

Օրադելի բնակիչը նշում է, որ նրա վրա ազդել է Բերգեն կոմսությունում հայոց մշակույթի վերաբերյալ տեղեկացվածությունը:

Բերգեն կոմսության բնակիչ  ռեժիսոր Ջոն Միլանոն հարգանքի տուրք է մատուցում իր համայնքի հայությանը իր նոր՝  «Ծղոտե տիկնիկներ» ֆիլմով, որը 1915-ի Հայոց Ցեղասպանության մասին է:

«Քանի որ մեծացել եմ այնպիսի հզոր հայկական համայնքում, ինչպիսին Բերգենն է, սա ինձ համար հարազատ թեմա է»: Օրադելի նախկին բնակիչ և Կալիֆորնիայի վերաբնակիչ Ջոն Միլանոն, որը մեծացել է Հայոց մշակութային ազդեցության ոլորտում, ասում է. «Ձեր ընկերները ազդեցություն են ունենում ձեզ վրա՝ անկախ այն հանգամանքից, դուք դա խոստովանում եք թե ոչ… և, չնայած ես այդ մշակույթի ներկայացուցիչ չեմ, անշուշտ, հասկանում եմ պատմությունը»:

Միլանոյի հետ մանրամասն հարցազրույցը ֆիլմի թողարկման և ղեկավարման մասին է, ֆիլմ, որի հիմքում  ընկած է այդ վիճելի թեման:

«Վիճելի է, երբ մարդիկ  այդ հարցը վիճելի են դարձնում,-ասում է Միլանոն,- Ճիշտ է, թուրքական կառավարությունը չի ճանաչել այս ոճրագործությունը, սակայն մենք մեր առջև նպատակ չենք դրել ֆիլմ նկարել՝ թուրքական կառավարությանը մեր բողոքն հայտնելու համար, այլ պատմել մի պատմություն, որը Հոլիվուդում հրաժարվում են պատմել»:

Ներկայացնելով այս պատմությունը՝ Միլանոն ցանկանում էր համոզվել, որ ոչ միայն ֆիլմն է 100 տոկոսով համապատասխանում պատմական իրականությանը, այլ նաև այն, որ հիմքում ընկած պատմությունն է  ճշմարտություն:

«Ֆիլմի վրա աշխատելիս շատ քիչ ստեղծագործական ազատություն ենք ունեցել՝ հստակ իմանալով, որ մեր  ֆիլմը պետք է ուղղված լինի ճշմարտությանը, այդ իսկ պատճառով էլ երկու տարի տևել են հետազոտությունները»,- ասում է Միլանոն:

Իրենց ուսումնասիրությունների ընթացքում նրանք նայել  են հարյուրավոր ամսագրեր, լուսանկարներ, կենդանի մնացածների հարցազրույցներ և ակադեմիական գրքեր: Սակայն երբ աշխատանքներին ներգրավվել է հեղինակ Դուգլաս Քալաջյանը («Պատմություններ, որոնք հայրս երբեք չավարտեց»), նրանք  կարողացել են բացահայտել հազվագյուտ պատմություններ, որոնք առանձնանում են մնացած ոճրագործությունների շարքում:

«Մենք ուզում էինք գտնել առանձին պատմություններ, խոշոր պատմության ավելի փոքր կտորներ»,-ասում է Միլանոն՝ խոսելով Ցեղասպանության ենթարկված ավելի քան 1,5 միլիոն հայերի մասին:

Ֆիլմում նկարահանվել են մրցանակակիր, իրանահայ դերասանուհի Մարի Ափիկը,  Մարկո Խանը (“10,000 B.C” and “God Is Not Dead”) և մի խումբ այլ երիտասարդ հայ դերասաններ:

Ըստ Միլանոյի, դերասանների ընտրությունն ավարտելուց հետո հաջորդ քայլը եղել է Հարավային Կալիֆորնիայում Հայաստան որոնելը:

«Մենք համոզված էինք, որ դա հեշտ չի լինի, սակայն չէինք կարծում, որ այդքան դժվար կլիներ»,-ասում է նա:

Լոս Անջելեսի տարածաշրջանում 36 տարածքներ դիտելուց հետո խումբն, ի վերջո, քաղաքի հյուսիսում գտել էր այն, ինչ ցանկանում էր: «Մենք եղել ենք տարածաշրջանի՝ ֆիլմերի նկարահանման  բազմաթիվ ագարակներում, սակայն նրանցից յուրաքանչյուրը չէր համապատասխանում կամ մեր պահանջներին, կամ մեր բյուջեին: Ի վերջո մենք գտանք Սիմի Վելլին»,- ասում է Միլանոն:

Այնուամենայնիվ, այս ագարանը ևս անծանոթ չէ Հոլիվուդին, այստեղ են նկարահանվել Քվենտին Տարանտինոյի «Django Unchained» (2012) և «Saving Mr. Banks» (2013)  ֆիլմերը:

«Կարիք չկա ասելու, որ մենք մեզ հարազատ վայրում էինք զգում»:

Ֆիլմի նկարահանումները ավարտվել են 2014-ի նոյեմբերին, և ծրագրվում է, որ պրեմիերան կլինի  2015-ի  ապրիլի 24-ին Լոս-Անջելեսում և Երևանում:

«Անկախ արդյունքներից, մենք այս ֆիլմը նկարել ենք ոչ միայն մեր, այլ նաև հայ ժողովրդի համար»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment