Ռուսաստանն ու Ուկրաինան հակամարտում են, մինչդեռ ժողովուրդները ձգտում են հաշտության
Հոդվածի առանցքում
- Հարցված ուկրաինացիների 77 տոկոսն ասում է, որ դրական են տրամադրված ռուսների հանդեպ, իսկ ռուսների 82 տոկոսն է ասել, որ ուկրաինացիների հանդեպ բացասական վերաբերմունք չունեն: Կառավարությունների հանդեպ կարիծքն այլ է: Ուկրաինացիների մեծ մասը բացասական է վերաբերվում Վլադիմիր Պուտինին: Հարցված ՈՒկրաինացիների 69 տոկոսը Վլադիմիր Պուտինի ու նրա կառավարության հադեպ իրենց վերաբերմունքը գնահատել են վատ, կամ շատ վատ: Հարցված ռուսների 85 տոկոսն էլ բացասաբար են տրամադրված Պորոշենկոյի վարչակազմի հանդեպ:
Ուշադրությանն արժանի
Վերջին 5 տարիների ընթացքում հազարավոր մարդիկ զոհվեցին, վերջին հարցումներն էլ ցույց են տալիս, որ երկու երկրների ժողովուրդները պատրաստ են հաշտության:
Ուկրաինայում նախագահական ընտրարշավ է, որում Ուկրաինայի հարևան ավագ եղբայրը կարևոր դեր է խաղում: Ռուսաստանի կողմից աջակցություն ստացող անջատողականների դեմ պատերազմը 5 տարի տևեց, որի ընթացքում 13 հազար մարդ է զոհվել:
Երեք ամիս առաջ Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը փակեց Ռուսաստանում 5 հյուպատոսությունների ընտրատեղամասերը: Ռուսաստանում 3 միլիոն Ուկրաինացի է ապրում, սա նշանակում է, որ քվերակել ցանկացողները պետք է մեկնեն Ուկրաինա կամ այլ երկիր, որտեղ ընտրատարածք կա:
Կիևում գործող «Պենտա» քաղաքական հետազոտական ընկերության ներկայացուցիչ Վլադիմիր Ֆեսենկոն ասում է, որ այս քայլը «խորհրդանշական գործողություն է, որը հաստատում է համակարգային հակամարտություն Ռուսաստանի հետ»:
Իրականում վերջին հարցումների արդյունքները վկայում են, որ Ուկրաինացիների մեծ մասը պակաս բացասաբար են վերաբերվում իրենց ռուս հարևաններին: հարցումները ցույց են տալիս, որ արդյունքները փոխադարձ են: Ռուսամետ քաղաքական գործիչները անսպասելի լավ արդյունքներ գրանցեցին մարտի 31-ի ընտրություններին:
Նույնիսկ Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպը չի խանգարել, որ հարցումները դրական արդյունք ունենան:
Հարցված ուկրաինացիների 77 տոկոսն ասում է, որ դրական են տրամադրված ռուսների հանդեպ, իսկ ռուսների 82 տոկոսն է ասել, որ ուկրաինացիների հանդեպ բացասական վերաբերմունք չունեն: Կառավարությունների հանդեպ կարիծքն այլ է: Ուկրաինացիների մեծ մասը բացասական է վերաբերվում Վլադիմիր Պուտինին: Հարցված ՈՒկրաինացիների 69 տոկոսը Վլադիմիր Պուտինի ու նրա կառավարության հադեպ իրենց վերաբերմունքը գնահատել են վատ, կամ շատ վատ: Հարցված ռուսների 85 տոկոսն էլ բացասաբար են տրամադրված Պորոշենկոյի վարչակազմի հանդեպ:
Տնտեսական առումով հինգ տարի շարունակվոց կրակոցներն ու ռմբակոծությունները Ռուսաստանի կարգավիճակը որպես Ուկրաինայի թիվ մեկ առևտրային գործընկեր: Շատ Ուկրաինացիներ Ռուսաստանում իրենց բիզնեսն ունեն:
Դեռ 2011թ.-ին անցկացրած հարցման արդյունքում ՈՒկրաինացիների 49 տոկոսը հաստատել է, որ Ռուսաստանում բարեկամներ ունի:
33-ամյա Վալերի Ֆյոդորովը Ուկրաինայի Հորլիվկա գյուղից է: Հիմա Մոսկվայում է բնակվում: Տաքսու վարորդն ասում է, որ Ուկրաինայում ռուսական միջամտության ակտիվ կողմնակից է ու հույս ունի, որ ընտրություններից հետո Ուկրաինան ու Ռուսաստանը կհաշտվեն: Ֆյոդորովն ասում է, որ իր նախկին կնոջից բաժանվել է, քանի որ նա պատերազմում Ուկրաինային էր սատարում: Հիմա նա ամուսնացել է իր համադասարանցու հետ, որն իր պես ռուսամետ է: ՀԻմա երկու երեխա ունեն: Այս ընտրություններին որևէ թեկնածուի չի աջակցում:
37-ամյա Օլեկսի Սոբոլևը նույնպես ՈՒկրաինայի արևելյան շրջանից է: 1999-ին տեղափոխվել է Կիև, 2014-ին միացել է հեղափոխական շարժմանը: Բայց հետագայում կնոջ հետ տեղափոխվել է Նյու Յորք: Հիմա վերադարձել են Ռուսաստան, որտեղ իրենց ծնողներն են բնակվում: Սոբոլևն ասում է, որ Ռուսաստանում ապրելով մեղքի զգացում ունի: Ասում է` ընտրատեղամասեր փակելու Ուկրաինայի որոշումը հիմնավոր է:
«Ես չեմ վիճում այն մարդկանց հետ, որոնք ինձ մեղադրում են իմ երկրի վրա հարձակված երկրում գումար վաստակելու համար: Կարծում եմ նաև, որ մ երկիրը չպետք է հաշվի առնի ագրեսոր-երկրում ապրողների կարծիքը»: Նա աջակցում է Պորոշենկոյին, որին համարում է «չարյաց փոգրագույնը»:
49-ամյա ուկրաինացի խմբագիր Նատալիա Սոլոմոդինան, սակայն, չի զղջում Ռուսաստան տեղափոխվելու իր որոշման համար: Նա 2010թ.-ին Մոսկվա է տեղափոխվել Խարկովից: Այստեղ նա բարձր աշխատավարձ է ստանում, դստեր համար լավ ապագա ստեղծելու հնարավորություն ունի: Դուստրը հաճախում է ռուսական հեղինակավոր երաժշտական դպրոց: Սոլոմոդինայի ծնողները մնացել են Ուկրաինայում: Մայրն ամսական 100 դոլար կենսաթոշակ է ստանում, որը խրոնիկ հիվանդություն ունեցող մորը չի բավականացնում: Սոլոմոդինան օգնում է նրան: Մոսկվային նա ծնողներին օգնելու ավելի մեծ հնարավորություն ունի: Տարիների բյուրոկրատական քաշքշուկներից հետո բոլորովին վերջերս Սոլոմոդինան ՌԴ քաղաքացիություն է ստացել:
Սոլոմոդինան ասում է, որ դեռ ուկրաինամետ է ու դստեր հետ մասնակցում է գրեթե բոլոր հակա-պուտինյան երթերին: Ֆյոդորովի պես, ինքն էլ խաղաղության հույս ունի, բայց այդքան էլ չի հավատում դրան:
«Դուստրս շուտով կտեղափոխվի Պրահա, այնպես որ ես իմ փախուստի ուղին գիտեմ»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ