Հորդանանի արքայազն Ալին մարտահրավեր է նետում Զեպ Բլատերին ՖԻՖԱ-ի նախագահության համար

Հորդանանի արքայազն Ալին մարտահրավեր է նետում Զեպ Բլատերին ՖԻՖԱ-ի նախագահության համար

Հոդվածի առանցքում

  • Հորդանանի արքայազն Ալի Բին ալ-Հուսսեինը այս տարվա մայիսին կայանալիք ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին մարտահրավեր է նետելու Զեպ Բլատերին:
  • Այս տարվա մայիսի 29-ին Ցյուրիխում ՖԻՖԱ-ի անդամները գաղտնի քվեարկությամբ կընտրեն ՖԻՖԱ-ի նախագահին: Զեպ Բլատերը կդառնա 79 տարեկան: «Ադմինիստրատիվ մրցակցությունից սպորտին վերադառնալու ժամանակն է եկել: Գլխավոր թեմաները պետք է լինեն ֆուտբոլի մասին, ոչ թե ՖԻՖԱ-ի»,- նշել է արքայազն Ալին:
  • ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին իր հայտարարության մեջ, ողջունեց արքայազն Ալիի ներգրավվումը նախագահի պայքարում, քանզի վերջինս նրա ընկերն է և միգուցե նաև այն պատճառով, որ դա կազատի Պլատինիին Եվրոպական ֆեդերացիայի կողմից Բլատերին ընդդիմանալուց:

Ուշադրությանն արժանի

Հորդանանի արքայազն Ալի Բին ալ-Հուսսեինը, ով հանդիսանում է ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեյի անդամ և քննադատությամբ է վերաբերվում ՖԻՖԱ-ի ղեկավարությանը, այս տարվա  մայիսին կայանալիք ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին մարտահրավեր է նետելու Զեպ Բլատերին: Արքայազն Ալին 39 տարեկան է և զբաղեցնում է Հորդանանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, իսկ 2011-ից ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ է և ներկայացնում է Ասիա մայրցամաքը: Վերջերս նա Կոմիտեի երիտասարդ անդամների համար որոշիչ ձայնի իրավունք է ձեռք բերել և հանդես է գալիս ՖԻՖԱ-ի ավանդական գաղտնի կառավարման համակարգից ավելի թափանցիկ համակարգին անցում կատարելու և բարեփոխումների կողմնակից:

Վերջերս արքայազն Ալին և կոմիտեի մի քանի այլ անդամներ, որոնք հայտնի են որպես ExCO խումբ, պահանջեցին որպեսզի 2018 և 2022 թվականներին անցկացվելիք Աշխարհի առաջնությունների առիթով տեղի ունեցած հետաքննության զեկույցը հրապարակվի:

Առաջնությունների անցկացման իրավունքները, որոնք տրվել են ՌԴ-ին և Քաթարին, քննադատության մեծ ալիք առաջացրեցին և բարձրացվեց Բլատերի պաշտոնավարման դադարեցման հարցը, ով ցանկանում է նախագահել իր 5-րդ ժամկետը:

Այս տարվա մայիսի 29-ին Ցյուրիխում ՖԻՖԱ-ի անդամները գաղտնի քվեարկությամբ կընտրեն ՖԻՖԱ-ի նախագահին: Զեպ Բլատերը կդառնա 79 տարեկան: «Ադմինիստրատիվ մրցակցությունից սպորտին վերադառնալու ժամանակն է եկել: Գլխավոր թեմաները պետք է լինեն ֆուտբոլի մասին, ոչ թե ՖԻՖԱ-ի»,- նշել  է արքայազն Ալին իր թեկնածության առաջադրման մասին հայտարարության մեջ:

ՖԻՖԱ-ի քննադատների համար արքայազն Ալիի ձայնի իրավունքը գործադիր կոմիտեում դրական զարգացում է, սակայն ընտրություններում Բլատերին պարտության մատնելը դժվարին խնդիր է,  քանի որ Բլատերը աշխատում էր այս կազմակերպությունում դեռևս այն ժամանակվանից, երբ արքայազնը չէր ծնվել, զբաղեցնում է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը 1998-ից և վերջին 2 ընտրությունների ընթացքում չի ունեցել որևէ հակառակորդ:

Ենթադրվում է, որ Բլատերը աջակցություն է վայելում ՖԻՖԱ-ի 6 կոնֆեդերացիաներից 5-ում, այդ թվում նաև արքայազն Ալիի հարազատ ասիական կոնֆեդերացիայում: Հավանական է, որ Ալին կարող է աջակցություն ստանալ Եվրոպայում, որտեղ Բլատերի հասցեին հնչող քննադատությունները ամենախիստն են և Concacaf-ում, քանզի ExCo-ում Ալիի ձայնին միշտ  սատարում են Կայմանյան կղզիների Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ջեֆրի Վեբը և ԱՄՆ  Սոկերի նախագահ Սունիլ Գուլատին:

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին իր հայտարարության մեջ, ողջունեց արքայազն Ալիի ներգրավվումը նախագահի պայքարում, քանզի վերջինս նրա ընկերն է և միգուցե  նաև այն պատճառով, որ դա կազատի Պլատինիին Եվրոպական ֆեդերացիայի կողմից Բլատերին ընդդիմանալուց: Այնուամենայնիվ, Պլատինին բավական զուսպ արտահայտեց իր աջակցությունը «Ես լավ եմ ճանաչում արքայազն Ալիին: Նրան կարելի է վստահել այս բարձր պաշտոնը: Այժմ մենք տեղյակ ենք ֆուտբոլի ապագայի վերաբերյալ նրա առաջարկություններին և ծրագրերի,-նշել է Պլատինին:

Արքայազն Ալին 3-րդ թեկնածուն է, ով հայտարարել է նախագահի ընտրությանը մասնակցելու մասին` միանալով Բլատերին և նախկինում ՖԻՖԱ աշխատակազմի անդամ ֆրանսիացի Ժերոմ Շամպայնին, ում հաղթանակի հեռանկարները դժվարացան, արքայազն Ալիի մրցավազքին միանալու պատճառով:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment