Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալը Վաշինգտոնի համար շահեկան է դառնում

Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալը Վաշինգտոնի համար շահեկան է դառնում

Հոդվածի առանցքում

  • Ամենակարևորն այն է, որ Իրանը ԱՄՆ-ի գործարքից դուրս գալը չի օգտագործել իր միջուկային ծրագրերը վերսկսելու համար, չնայած սպառնալիքներին: Սա որոշակիորեն պայմանավորված է այն հանգամանքով, որ Թեհրանում սպասում են Թրամփի նախագահության ավարտին, հատկապես երբ դեմոկրատները, Էլիզաբեթ Ուորենը և Քամալա Հարրիսը, խոստացել են վերամիանալ գործարքին, եթե ընտրվեն: Սակայն դա նաև վկայում է, որ Թեհրանն իր հաշվարկներում մտավախություն ունի: ԱՄՆ-ը կարող է ավելի մեծ ճնշում գործադրել Իսլամական Հանրապետության վրա, եթե այդ քայլն արվի:

Ուշադրությանն արժանի

 

Արդեն մոտ մեկ տարի է, ինչ Դոնալդ Թրամփը որոշեց դուրս գալ Իրանի հետ միջուկային գործարքից՝ հայտարարելով, որ այն միայն վնասում է ԱՄՆ շահերին և չի համապատասխանում Մերձավոր Արևելքում ԱՄՆ քաղաքականությանը:

Ժամանակը ցույց տվեց հակառակը։ Եվ դա ավելի ակնհայտ դարձավ այս շաբաթ The Times-ում հրապարակված Բեն Հաբբարդի հոդվածներում: «Իրանի ֆինանսական ճգնաժամը, ամերիկյան սանկցիաների հետևանքով սրվել է», – գրում է նա Լիբանանից,- «Կարծես թե դրա պատճառով Իրանը դժվարանում է աջակցել Իրաքում, Սիրիայում, Լիբանանում և այլուր Իրանի ազդեցությունը տարածող զինված խմբավորումներին և քաղաքական դաշնակիցներին»:

Երբ Օբամայի վարչակազմը բանակցում էր միջուկային գործարքի շուրջ, նախագահը խոստովանել է, որ Թեհրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը անխուսափելիորեն կնշանակի ավելի շատ ֆինանսավորում «Հզբոլլահի» նման խմբերի համար: Բայց նա նաև պնդել է, որ դա չի կարող մեծ տարբերություն ունենալ մերձավորարևելյան տարածաշրջանում Իրանի կարողությունների առումով:

Հաբբարդի հոդվածում կա հակառակ ենթադրությունը: Իրանը այլևս չի կարող ֆինանսավորել քաղաքացիական ծրագրեր կամ վարկային գծեր Սիրիայում: Հզբոլահի զինյալները և պաղեստինցի զինյալները չեն վճարվի, և նրանց ընտանիքները կկորցնեն սուբսիդիաներով ձեռք բերված բնակարանները: Նույնիսկ «Հզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլան հրապարակային դժգոհել է ԱՄՆ պատժամիջոցների հետևանքներից:

Բայց սրանք միջուկային գործարքից դուրս գալու միակ օգուտները չեն: ԱՄՆ-ն այլևս չի անտեսում «Հզբոլլահի» քրեական գործողությունները, այդ թվում թմրամիջոցների մաքսանենգությանը և փողերի լվացմանը, ինչպես դա արել է Օբամայի վարչակազմը՝ Իրանի դեմ դիվանագիտական ճնշում գործադրելու նպատակով: Իրանում 2009-ին ճնշված բողոքի ալիքը նոր կյանքի նշաններ ցույց տվեց, և պատճառը միայն այն չէր, որ պետութունը փողեր է վատնում արտասահմանյան արկածների վրա, այլև տնտեսական պայմանների վատթարացումը:

Ամենակարևորն այն է, որ Իրանը ԱՄՆ-ի գործարքից դուրս գալը չի օգտագործել իր միջուկային ծրագրերը վերսկսելու համար, չնայած սպառնալիքներին: Սա որոշակիորեն պայմանավորված է այն հանգամանքով, որ Թեհրանում սպասում են Թրամփի նախագահության ավարտին, հատկապես երբ դեմոկրատները, Էլիզաբեթ Ուորենը և Քամալա Հարրիսը, խոստացել են վերամիանալ գործարքին, եթե ընտրվեն:

Սակայն դա նաև վկայում է, որ Թեհրանն իր հաշվարկներում մտավախություն ունի: ԱՄՆ-ը կարող է ավելի մեծ ճնշում գործադրել Իսլամական Հանրապետության վրա, եթե այդ քայլն արվի:

Դեմոկրատիայի պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչ Մարկ Դուբովիցն ասում է պատժամիջոցները հիմա 6-րդ աստիճանի են, երբ կարող են հասնել մինչև 11-ի:

Իրանը դեռ օրական արտահանում է մեկ միլիոն բարել նավթ: Սպիտակ տան վարչակազմը կարող էր դա զրոյի հասցնել: Պետդեպարտամենտը կարող էր նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել ահաբեկչական կազմակերպություն: Դուբովիցը նշում է, որ նման որոշումն «Իրանի տնտեսության ամբողջությամբ ռադիոակտիվը կդարձներ օտարերկրյա ներդրումների համար», քանի որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խիստ ներգրավված է իրանական բիզնեսում:

Այստեղ գերխնդիրն Իրանին պատժելը չէ: Նման քայլերն անհրաժեշտ են ավելի լավ պայմաններով միջուկային գործարքի համար: Մայիսին Պոմպեոն նշել է մի քանի կետեր, այդ թվում` ՄԱԿ-ի միջուկային տեսուչների «անվերապահ մուտք», ուրանի հարստացման և պլուտոնիումի վերամշակման մշտական դադարեցման, Իրանի բալիստիկ հրթիռային ծրագրի ավարտ, Սիրիայի զորքերի դուրսբերում և Իրանում ձերբակալված ամերիկացիների ազատ արձակում:

Վաշինգտոնի արտաքին քաղաքական իսթաբլիշմենթը Պոմպեոյի այս կետերը գնահատեց անխոհեմ: Եվ սա նշանակում է դիվանագիտական ակնկալիքների նվազում՝ միաժամանակ երկու մասով՝ այն, ինչ մենք կարծում ենք իրավունք ունենք պահանջել և այն, ինչին կարող ենք հասնել:

Թրամփի վարչակազմին հաջողվել է զգալիորեն Իրանի համար բարձրացնել իր քայլերի գինը: Սա արտաքին քաղաքականության նվաճում է: Ժամանակն է նոր քայլ անել: Ինչքան երկար Հզբոլահի զինյալները մնան առանց փողի, կամ Ասադի ռեժիմն առանց օգնության, այնքան ավելի լավ կլինի Մերձավոր Արևելքի ժողովրդի համար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment