«Մենք լեռներ ենք շարժում». Ֆեմինիզմն ու արվեստը Հայաստանում

«Մենք լեռներ ենք շարժում». Ֆեմինիզմն ու արվեստը Հայաստանում

Հոդվածի առանցքում

  • Al Jazeera-ն խոսել է 3 հայ նկարչուհիների հետ, որոնք օգտագործում են սոցիալական ցանցերն ու թվային արվեստը, որպեսզի ուշադրություն հրավիրեն կանանց ու երիտասարդների շարժմանը, որոնք ձգտում են առաջ շարժվել քաղաքական գործընթացների շրջանակում՝ իրենց ներդրումն ունենալով երկրի մշակութային ու սոցիալական զարգացման գործում:

Ուշադրությանն արժանի

 

Հայաստանը կանանց իրավունքների առումով հարուստ պատմություն ունի: Երկիրն առաջիններից է ժամանակակից աշխարհում, որ կին դիվանագետ է ունեցել՝ դեռ 1918թ.-ին, նաև առաջին պետություններից մեկն է, որը կնոջն ընտրելու իրավունք է տվել:

Այդուհանդերձ, ընտանեկան բռնությունը, սելեկտիվ աբորտի իրավունքն ու Փաշինյանւի կառավարությունում կանանց ակնհայտ բացակայությունը, թվում է մի քանի տասնամյակ հետ է տանում հայ կանանց, թեև նրանք մեծ ու տեսանելի դեր խաղացին ցույցերի ժամանակ, որոնք 2018թ.-ին հանգեցրին Սերժ Սարգսյանի հրաժարականին:

Al Jazeera-ն խոսել է 3 հայ նկարչուհիների հետ, որոնք օգտագործում են սոցիալական ցանցերն ու թվային արվեստը, որպեսզի ուշադրություն հրավիրեն կանանց ու երիտասարդների շարժմանը, որոնք ձգտում են առաջ շարժվել քաղաքական գործընթացների շրջանակում՝ իրենց ներդրումն ունենալով երկրի մշակութային ու սոցիալական զարգացման գործում:

 Al Jazeera: Կանայք Հայաստանում տարածաշրջանի մյուս երկրներից ավելի շուտ են ընտրելու իրավունք ստացել: Այդուհանդերձ, չնայած քաղաքականության մեջ իրենց կարևոր դերին, Փաշինյանի կառավարությունում կանայք բացակայում են: Ինչպե՞ս եք գնահատում կանանց դերը Հայաստանում:

Կարինե Երդեկյան: Փաշինյանը խոստացել էր կառավարության կազմում կանանց ավելի լայն ներկայացվածություն ապահովել: Արդյունքում 17 հոգանոց նախարարական կաբիենտում կաբինետում երկու կին նախարար կա: Թեև կանանց որոշ չափով ընդունում են, այդուհանդերձ նրանց ձայնի ազդեցությունը դեռ պետք է որոշվի, քանի որ նրանք աշխատում են մի միջավայրում, որն արական գաղափարախոսության համար է բարենպաստ: Կան մշակութային խոչընդոտներ, որոնք թույլ չեն տալիս կանանց լուրջ վերաբերվել Հայաստանի կառավարության «տղամարդկանց ակումբում»:

Կասանդրա Թավուկչյան: Հայոց Ցեղասպանության ժամանակ ու դրանից հետո բազմաթիվ օրինակներ կան, որոնք ցույց են տալիս հայ կանանց ներգրավվածությունն ազգային առաջընթացին որպես հասարակության լիիրավ անդամներ:

Al Jazeera: Կարծում եք Աննա հակոբյանի Կանայք հանուն խաղաղության նախաձեռնությունը կխթանի կանանց մասնակցությունը Հայաստանի քաղաքական դաշտում: Ինչ եք կարծում կառավարության շարքերում կանանց բացակայության մասին:

Թավուկչյան: Պետական կառավարման շարքերում կանանց քիչ ներկայացված լինելը դեռ չի նշանակում, որ կանայք չեն մասնակցում քաղաքականությանը տեղական մակարդակով: Հայ կանայք «թավշյա հեղափոխության» ցույցերի շարժիչ ուժն էին, նրանց ակտիվ մասնակցությունը որոշիչ դեր խաղաց ամբողջ գործընթացում: Իհարկե անելիքներ շատ ունենք, բայց Հակոբյանի նախաձեռությունը դրական քայլ է ճիշտ ուղղությամբ:

Չագանքերյան: Աննա Հակոբյանը վստահաբար արդեն ավելի ակտիվ գործունեություն է ծավալում, քան նախկին առաջին կանայք: Կանայք հանուն խաղաղության նախաձեռնությունն օրակարգ է բերում աշխարհում և հակամարտությունների կարգավորման հարցում կանանց դերն ու ակտիվ մասնակցությունը: Մինչև հեղափոխությունը կին քաղաքական գործիչները հաճախ «դեկորատիվ» դեր էին խաղում և ընդգծում էին իրենց պահպանողականությունը, ավանդույթներին իրենց կապվածությունն ինչպես նաև իրենց դերը որպես կին, մայր, որոնց պետք է ընդունեն որպես քաղաքական գործիչներ ու որոնք պետք է գրավեին հանրության վստահությունը: Թեև այսօր կանայք կառավարութունում գրեթե ներկայացված չեն, այդուհանդերձ, կանայք իրականում դրա մի մասն են, ավելի վստահ են, անվախ, ու կարծում եմ, չեն վախենում փոփոխություններին նպաստել:

Al Jazeera: Հայաստանում տոնում են Կանանց Միջազգային օրը: Կարծում եք այս խորհրդնշական մոտեցումը նաև առօրյա կյանքում է արտացոլվում: Ինչ է ֆեմինիսզմը Ձեզ համար, որպես հայ կին:

Չագանքերյան: Այդ օրը որոշակիորեն զրկվել է իր քաղաքական ենթատեքստից: Իրականում մենք տոնում ենք կանանց գեղեցկությունը, նրանց ներկայությունը, առանց նախապաշարմունքների ու ավանդաբար աննկատ դերի:

Երդեկյան: Տարին մեկ անգամ ծաղիկ ու շոկոլադ ստանալը չի արդարացնում սեռով պայմանավորված բռնությունը, որին հայ կանայք բախվում են ամեն օր:

Հասկանալի է, որ ընտանեկան բռնությամբ պայմանավորված մահացության ցուցանիշը Հայաստանում բացիկների վրա չեն գրվում: Այդ տոնի նշանակությունը որպես կանոն մոռացվում է, հաշվի չեն առնում այն բռությունը, որը կիրառվում է այդ նույն կանանց հանդեպ, որոնց շամպայնով են շնորհավորում մարտի 8-ին: Վերջերս հայ կանայք այդ օրն օգտագործում են կրիտիկական հարցերին ուշադրություն հրավիրելու համար: Որպես հայ կին, ֆեմինիզմն ինձ համար նշանակում է ձգտել, որ իմ քույրերն իրենց հասակակից տղմարդկանց հետ հավասար հնարավորություններ ունենան: Ֆեմինիզմը կրթության տարածումն է, քրեական փլուզված համակարգի վերականգնումն է, որն այսօր «տղամարդու» ձայնն է լսում: Ֆեմինիզմը նշանակում է, որ այն տղամարդիկ, որոնք միատեսակ մազածածկ կրծքավանդակ չունեն, ավտոմատ կերպով որպես «միասեռական» չեն ընկալվում միայն այն պատճառով, որ խնամում են իրենց մարմինը: Ֆեմինիզմը շարժում է, որի համար հարգանքն առաջնահերթ է: Մեր նպատակը հարգանքի զգացումով կիսվելն է:

Al Jazeera: Ինչու եք ձեր հայացքներն արտահայտելու համար հենց այս միջոցն ընտրել: Ինչ արձագանք եք ստանում ձեր ստեղծած կոնտենտի մասին:

Չագանքերյան: Սոցիալական մեդիան սոցիալական փոփոխություններ իրականացնելու համար մեծ ներուժ ունի: Այն միանման հայացքների ու մտածելակերպի տեր մարդկանց միավորում է: Սա հնարավորություն է հասարակական կարծիքի, մարդկանց տեսակետների մասին իրական պատկերացում ակզմելու համար: Մենք սովորաբար ավանդական մեդիայի հետ ենք գործ ունենում, որտեղ հնչում են միայն պահպանողական տեսակետներ ու սխալ պատկերացում ենք կազմում, թե հանրության մեծ մասին կարծիքը համընկնում է դրա հետ:

Թավուկչյան:  Քնաի որ հայ կին-նկարչուհիների մեծ մասը հիմնականում արվեստի գործեր են ստեղծում, նկարչությամբ են զբաղվում, Instagram-ը լավ հարթակ է այդ գործերը, վիզուալ ներկայացնելու համար: Մինչև հիմա հայ կանանց աշխատանքների վերաբերյալ ես դրական արձագանք եմ ստացել:

Երդեկյան: Մեր թվային հարթակը շատ արդյունավետ է, քանի որ թույլ է տալիս կիսվել կրթությամբ շատ հեշտ, պարզեցված ձևաչափով: Տեխնոլոգիաների հասանելությունը վճռորոշ դեր խաղաց մեր շարժման համար, հայերը, որպես կանոն, ակտիվ են բազմաթիվ սոցցանցերում: Նույնիսկ հեռավոր գյուղերում ապրողները հնարավորություն ունեն միանալ տեղեկատվական աղբյուրներին, ընկերանալ մարդկանց հետմ որոնք նմանատիպ խնդիրներ ունեն: Արձագանքը, որ մենք ստանում ենք դրական է, մեզ շնորհակալական նամակներ են ուղարկում, մեր աջակցությունը շատերի մոտիվացնող է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

 

Write a comment