Ռուսաստանը դեռ չի կարողանում հակազդել գունավոր հեղափոխություններին

Ռուսաստանը դեռ չի կարողանում հակազդել գունավոր հեղափոխություններին

Հոդվածի առանցքում

  • Ռուսաստանի այս նոր հակաքայլերը մեծ հաջողություններ չեն գրանցում: Ուկրաինան հիմա ավելի սերտ է դաշնակցում Արևմուտքի հետ, քան երբևէ` հակառակ Ռուսաստանի դիվանագիտական, ռազմական, տնտեսական ճնշումներին: Ռուսական մեդիան անօգնական կերպով հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և նույնիսկ հավատարիմ դաշնակից Բելառուսն է քաղաքական և ռազմական հարաբերություններ փնտրում Արևմուտքում, Չինաստանում և այլուր: Եվ հիմա ԱՄՆ-ն փորձելում է պաշտոնից հեռացնել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, որին աջակցում է Ռուսաստանը, բայց ոչինչ անել չի կարող:

Ուշադրությանն արժանի

Առնվազն Ուկրաինայում 2004-ին տեղի ունեցած նարնջագույն հեղափոխությունից հետո Ռուսաստանը ծրագրում էր դիմակայել «գունավոր հեղափոխություններին»: Այս ըմբոստությունների արդյունքում պաշտոնից հեռացան սառը պատերազմից հետո իշխանության եկած դիկտատորներ, ինչպես 2000-ին Հարավսլավիայում, 2003-ին Վրաստանում, 2004-ին Ուկրաինայում և 2005-ին Ղրղզստանում: Արևմուտքում գունավոր հեղափոխություն եզրը կորցրել է պոպուլյարույթունը, բայց Ռուսաստանում այն նախկինի պես արդիական է նույնիսկ 2019-ին: Հաշվի առնելով, որ նշված չորս երկրներում իշխանությունից հեռացվել են պրոռուսական ուժերը, դա տրամաբանական է:

2005-ից պրոռուսական քաղաքականությամբ հայտնի ոչ ժողովրդավարական և ժողովրդավարական պետություններում ռեժիմի փոփոխությունների ժամանակ հնարավոր եղավ խուսափել գունավոր հեղափոխություն պիտակից: 2010-ի ապրիլի հեղափոխությունը Ղրղզստանում, 2014-ի Եվրամայդանի ցույցերը Ուկրաինայում և 2018-ի ցույցերը Հայաստանում կարող են ընկալվել որպես տեղական նախաձեռնություններ: Ուկրաինայում նարնջագույն հեղափոխության և Եվրամայդանի միջև ընկած տասը տարում արևմուտքի մեկնաբանները հաճախ պնդում էին, որ Պուտինն ուշադիր հետևում էր 2004-ի զարգացումներին և ծրագրում էր ինչպես կանխարգելել դրանց զարգացումն ապագայում:

Կրեմլ վերադառնալու Պուտինի որոշումից հետո Ռուսաստանում 2012-ի ցույցերի և Եվրամայդանից հետո ռուսական զորքի Ուկրաինա մտնելու պատճառով 2014-ի բողոքի ակցիաների ճնշումների ֆոնին ակնհայտ է, որ Ռուսաստանն իսկապես քայլեր էր ձեռնարկել գունավոր հեղափոխությունները կանխելու ուղղությամբ: Եվ դա միայն ռազմական քաղաքականություն չէ: Երբ 2018-ին Երևանում տեղի ունեցած ցույցերն իշխանությունից հեռացրեցին Սերժ Սարգսյանի կառավարությանը, Ռուսաստանը Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանին արագ հրավիրեց Մոսկվա, որպեսզի նա չհրաժարվի ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից:

Այնուամենայնիվ, Ռուսաստանի այս նոր հակաքայլերը մեծ հաջողություններ չեն գրանցում: Ուկրաինան հիմա ավելի սերտ է դաշնակցում Արևմուտքի հետ, քան երբևէ` հակառակ Ռուսաստանի դիվանագիտական, ռազմական, տնտեսական ճնշումներին: Ռուսական մեդիան անօգնական կերպով հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և նույնիսկ հավատարիմ դաշնակից Բելառուսն է քաղաքական և ռազմական հարաբերություններ փնտրում Արևմուտքում, Չինաստանում և այլուր: Եվ հիմա ԱՄՆ-ն փորձելում է պաշտոնից հեռացնել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, որին աջակցում է Ռուսաստանը, բայց ոչինչ անել չի կարող:

Թեև 2018-ի դեկտեմբերին Միացյալ Նահանգները տապալեց ռուսական ռազմավարական կործանիչների առաքումը Վենեսուելա և Արևմուտքը զգայուն է Լատինական Ամերիկա ռուսական բազայի վերադարձի հարցում, Ռուսաստանը նման ծրագրեր չունի և ռազմավարական կործանիչները չեն կարող թիրախավորել զանգվածային անհնազանդության մասնակիցներին: Ռուսական որոշ մեդիառեսուրսներ պնդում են, որ Վենեսուելայում գտնվող ռուսական S-300V-երը Մոսկվային համար որոշ ժամանակ են ապահովում, որպեսզի որոշում կայացվի, թե ինչպես Կարակասը պաշտպանել ամերիկյան միջամտությունից, բայց դժվար է պատկերացնել, թե ինչպես է Մոսկվան կարողանալու ամրապնդել Մադուրոյի դիրքերը:

Ռուսաստանը հավատարիմ է մնում Մադուրոյի ռեժիմին, բայց չունի բավական տնտեսական ուժ Վենեսուելայի ֆինանսական կայությունը վերադարձնելու համար, թեև 2018-ին մի քանի փորձեր եղան: Մադուրոյին հետևող և Ռուսաստանին պաշտպանող բլոգերները նշեցին, որ Վենեսուելայի նախագահը երկրում կարգ ու կանոնը կարողէ է ուժով հաստատել միայն Չինաստանում արտադրված ռազմական և ոստիկանական մեքենաներով` որպես ամբոխին վերահսկելու միջոց: Միաժամանակ Չինաստանն Ռուսաստանից քիչ է հակված այս ճգնաժամում պաշտպանել Մադուրոյին: Հայտարարում է միայն նրա իշխանությունը ճանաչելու մասին և հորդորում է չմիջամտել այդ երկրի ներքին գործերին: Չի քննադատում ԱՄՆ քաղաքականությունը, ինչպես դա անում է Մոսկվան:

Ռուսաստանի դիվանագիտական հայտարարությունների խորհրդանշական կշիռը վատնվեց տեղեկատվության ակնհայտ խառնաշփոթի մեջ, որը տարածում էին պաշտոնական և ոչ պաշտոնական ռուսական աղբյուրները: ՌԴ զինված ուժերը շարունակում են վերականգնել ուժերը, բայց նրանք նախկինի պես կապված են Սիրիային և պոտենցիալը վերականգնում են Ուկրաինայի հետ սահմանին: Վենեսուելա ժամանած ռազմավարական կործանիչները, ռուսական այն քիչ ռազմական օբյեկտներից են, որոնք հավանաբար կարող են հասնել Հարավային Ամերիկա: Ռուսական նավատորմը, հավանաբար, կարող էր տեղակայել ռազմական գործողությունների պատրաստ մի քանի նավ առնվազն Ատլանտիկ օվկիանոսում, բայց այդ դեպքում իր ծովային ակտիվի մի մասը կհայտնվեր կամ ԱՄՆ կողմից ոչնչացման վտանգի տակ, եթե Թրամթի վարչակազմը որոշեր սրել իրավիճակը կամ ստորացնել, եթե դրանք չկարողանային փոխել իրավիճակը:

Ռուսաստանին և Չինաստանին ավելի մոտ տարածքներում Մոսկվան և Պեկինը զարգացնում էին հակաահաբեկչական ռազմական և ռազմականացված հնարավորությունները` գունավոր հեղափոխությունների դեմ պայքարելու համար: Բայց նույնիսկ այդ պատրաստությունները կասկածներ են առաջացնում ռուս ռազմական փորձագետների շրջանում, որ Արևմուտքը կարող է օգտագործել հիբրիդային պատերազմի տակտիկան, որպեսզի ռուսական արկտիկական նավահանգիստներն անջատի Մոսկվայի հսկողությունից; Վերջիվերջո, հայտնի է ՌԴ ԳՇ պետ Վալերի Գերասիմովի հոդվածն այն մասին, թե ինչպես է Արևմուտքն իրականացնոմ գունավոր հեղափոխություններ` որպես հիմնական օրինակ օգտագործելով 2011-ի արաբական գարունը:

Ռուսական տնտեսությունը կարող է հայտնվել ճգնաժամում, բայց հազիվ թե այն կտապալվի, ինչպես Վենեսուելայում: Այդ կերպ, քիչ հավանական է, որ գունավոր հեղափոխությունն անխուսափելի է հենց Ռուսաստանում: Եվ եթե դա այդպես լիներ, ՌԴ զինուժն ու Ազգային գվարդիան պատրաստ են պատասխանել: Այնուամենայնիվ Մոսկվային բարեկամ ռեժիմների տապալումը կանխելը Ռուսաստանի համար դժվար է, հատկապես այն երկրներում, որոնք հեռու են Մոսկվայից, մոտ են ԱՄՆ-ին, ինչպես Վենեսուելան: Սիրիական մոդելը, այսինքն լայնամաշտաբ ռազմական միջամտություն, հավանաբար մնում է միակ կենսունակ որոշումը ՌԴ դաշնակից ռեժիմները տապալումից փրկելու համար: Մոսկվայի համար էլ խոշոր ռազմական պարտավորությունները թանկ են և բարդ` միաժամանակյա կամ արագ իրագործման համար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment