Մահվան ելքով կրակոցները լարում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները

Մահվան ելքով կրակոցները լարում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները

Հոդվածի առանցքում

  • Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում սպանվել է մեկ հայ և մեկ ադրբեջանցի զինծառայող: Սա մահվան ելքով հրադադարի խախտման հազվագյուտ դեպքերից է, ինչ կողմերը սկսել են բանակցությունների նոր փուլ տասնամյակներ շարունակվող հակամարտությանը վերջ տալու համար:

Ուշադրությանն արժանի

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մայիսի 30-ին հայտարարեց, որ Աղդամի շրջանում դիպուկահարի կրակոցից սպանվել է սպա, մայոր Ագիլ Օմարովը: Հունիսի 2-ին նրա ընտանիքի անդամները, այդ թվում` երկու երիտասարդ որդիներն, արժանացել են մեդալների` նրա հայրենի Լելեփաշա գյուղում արարողության ժամանակ:

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց՝ նշելով, որ սպանությունը տեղի է ունեցել տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի ժամանակ և կատարվածը գնահատել է «ևս մեկ սադրանք, որի նպատակը հակամարտության կարգավորման բանակցությունները խաթարելն է»:

Հայաստանի աջակցությամբ գործող դե ֆակտո Լեռնային Ղարաբաղի կառավարության զինված ուժերը հերքեցին, թե իրենք են սպանել Օմարովին, ասելով, որ ադրբեջանական պնդումը «իրականության հետ ոչ մի կապ չունի»: Տարածված հաղորդագրությ հայտարարության մեջ Ադրնեջանին կոչ են արել «խուսափել անհեթեթություններից, արհեստականորեն սադրիչ ապատեղեկատվությամբ իրավիճակն էսկալացնելուն ուղղված քայլերից»:

Հայաստանի ԱԳՆ-ն ևս միջադեպերը կապել է ԵԱՀԿ համանախագահների այցի հետ, սակայն աջակցել է ղարաբաղյան իշխանությունների այն պնդումները, թե դա ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունն է: «Սա բանակցային գործընթացը խաթարելու փորձ է», – ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը: «Այսպիսով, Բաքուն փորձում է իր հակակառուցողական վարքի մեղքը բարդել բանակցող մյուս կողմերի` Հայաստանի և Արցախի վրա», – ավելացրել է Նաղդալյանը:

Բաքվում աշխատող արևմտյան դիվանագետը, որին տեղեկացրել են միջադեպի մասին,  ասել է, որ չկա որևէ պատճառ, որը կարող է կասկածի տակ դնել  իրադարձությունների այն տարբերակը, որը ներկայացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Օմարովի սպանությունը «կեղծ լուր չէ, իրական է, ես կասկածներ չունեմ Ադբեջանի հաշվով», – ասել է դիվանագետը EurasiaNet-ին անանունության պայմանով: ԼՂ դե ֆակտո ԱԳՆ մամուլի քարտուղարը հրաժարվեց մեկնաբանել ապատեղեկատվության տարածելու մասին մեղադրանքները:

Օմարովը սպանվեց այն օրը, երբ ԵԱՀԿ համանախագահները հանդիպում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ավելի վաղ համանախագահները մեկնել էին Երևան և Ստեփանակերտ: Ադրբեջանում նրանք հանդիպել են նաև Լեռնային Ղարաբաղից ներգաղթած անձանց ներկայացուցիչների հետ, որոնք անհանգստացնում են Լեռնային Ղարաբաղի որոշ պաշտոնյաների:

Օմարովի սպանութունից երկու օր անց հայ զինծառայող, սպանվեց 19-ամյա Սիփան Մելքոնյանը՝ ադրբեջանական կրակոցից: ԼՂ դե ֆակտո կառավարությունը նրան պարգևատրեց «Մարտական ծառայություն» մեդալով:

Մինչ այս երկու մահը, 2019-ին թշնամու կրակի հետևանքով սպանվել էին միայն մեկական զինվորներ՝ երկու կողմից: Ճակատային գծում հարաբերական խաղաղություն էր, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերակենդանացրել էին բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ:
Սակայն մահերը և դրանց հետևած հայտարարությունները սպառնում էին կանխորոշել և հեռ մղել առաջխաղացմանը, որն առկա է բանակցություններում և երկու կողմերի՝ «իրենց բնակչությանը խաղաղության պատրաստելու» խոստումը:

Մայիսի 31-ին, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Այդին Միրզազադեն կոչ է արել իր երկրի զինված ուժերին սպանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Ես խնդրում եմ մեր դիպուկահարներին կրակել Փաշինյանի վրա: Հայաստանը կարող է գտնել նոր վարչապետ: Եթե իրենց պաշտպանության նախարարը քայլեր ձեռնարկի Ադրբեջանի գրավյալ տարածքներում, կրակեք նրա վրա էլ, խնդրում ենք: Թույլ մի տվեք, որ մեր սպայի արյունը չորանա», – ասել է նա: Միրզազադեն հետագայում հայտարարեց, որ իր խոսքերը լրագրողների կողմից «խեղաթյուրվել» են: Հատկանշական է, որ լրատվամիջոցները նրա հայտարարությունը դրանից հետո հեռացրեցին:

Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախկին դե ֆակտո նախարար Արման Մելիքյանը նշել է, որ բանակցություններին վերադարձը, որտեղ սեղանի վրա հայտնվել է հայկական տարածքները վերադարձնելու տարբերակը, Ադրբեջանին  վստահություն է հաղորդել՝ հանգեցնելով երիտասարդ զինծառայողի մահվան: «Բաքուն արդեն ստացել է այն, ինչ ցանկանում էր բանակցային սեղանի շուրջ, և հիմա նրա ձեռքերը միավորված են», – ասել է նա 1in.am լրատվակայքի հետ զրույցում:

Այնուամենայնիվ, բանակցային գործընթացը շարունակվում է: ԵԱՀԿ համանախագահներն իրենց հայտարարության մեջ նշել են, որ որպես «առաջարկ»՝ նրանք «ներկայացրել են կարգավորման գործընթացում կոնկրետ քայլեր կատարելու տարբերակներ, այդ թվում` մարդասիրական և անվտանգության միջոցառումներ»: Եվ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կհանդիպեն «շուտով», – նշված է հայտարարության մեջ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ 

 

Write a comment