Մոդելավորման հինգ առասպել

Մոդելավորման հինգ առասպել

Հոդվածի առանցքում

  • Աղջիկների ծանոթ քայլվածքի հետ պոդիում են բարձրանում նաև նորաձևության արդյունաբերության վերաբերյալ ընդհանուր ենթադրությունները, որոնք իշխում են սուպերմոդելների ի հայտ գալու ժամանակից ի վեր: Այդ բնագավառում անցկացրած 10 տարին ինձ հնարավորություն է տվել հիանալ կուլիսների ետևում կատարվող դեպքերով: Եկեք մերկացնենք մոդելավորման որոշ առասպելներ:
  • Պոդիումը կարող է առաջ մղել կարիերան, բայց ոչ խնայողությունները: Պոդիումի վրա բարձրանալու երկրորդ տարին, չնայած որ աշխատում էի գրեթե յուրաքանչյուր խոշոր նորաձևության տան համար, ես 30,000 դոլար պարտք ունեի:
  • Պոդիումի աղջիկներին հաճախ համարում են «մարդկային կախիչներ»: Այլ կերպ ասած, մոդելներն ընդամենը հագուստի փոխադրամիջոց են: Նույնիսկ Թվիգին է օգտագործել այդ արտահայտությունը, երբ հեռացել է իր նորարարական կարիերայից: Նա հայտարարել է. «Դուք չեք կարող ձեր ամբողջ կյանքում հագուստի կախիչ լինել»:
  • Պոդիումի վեճերի մասին լրատվամիջոցների տասնամյա լուսաբանումները`Թայրա Բենկսի և Նաոմի Քեմբելի հեռուստատեսային «դրաման», Էլ Մակֆերսոն / Հեյդի Կլում «մրցակցությունը», Շանել Իմանի և Ջորդան Դանի «թշնամությունը», Քեյթ Ափթոնին ուղղված Քարոլ Ալթի քննադատությունը բավարար են ենթադրելու, որ մոդելավորման արդյունաբերությունում սովորական են վատ վարքն ու վատ մարդիկ:
  • Երբ մոդելն արդեն կայացել է և սկսում է գրավել պապարացիների ուշադրությունը, նա կարող է դիզայներներից նվեր ստանալ այն նմուշները, որոնք դեռ չեն ներկայացվել հասարակությանը: Բայց իսկապես աշխատող մոդելը հեռու է այդ կարգավիճակից:
  • Ինչպես այդ ոլորտից դուրս գտնվող շատ կանայք, մոդելներն էլ են հետևում դիետաներին, սակայն նրանք բոլորից շատ են հաճույք ստանում սննդից: Երբ ես գնում եմ իրադարձությունների և ավարտում եմ եմ ուտելով, մարդիկ հաճախ չեն թաքցնում իրենց զարմանքը: Իմ կարիերայի տարբեր շրջաններում ես եղել եմ շատ նիհար ու նաև գեր: Այնպես որ, շարունակելու եմ համբուրգեր ուտել:

Ուշադրությանն արժանի

Նյու Յորքի նորաձևության շաբաթի մոտենալու հետ, քաղաքում կհայտնվի մոդելների, խմբագիրների և գնորդների մի փոքր բանակ, գումարած բլոգ ունեցող ցանկացած անձ: Աղջիկների ծանոթ քայլվածքի հետ պոդիում են բարձրանում նաև նորաձևության արդյունաբերության վերաբերյալ ընդհանուր ենթադրությունները, որոնք իշխում են սուպերմոդելների ի հայտ գալու ժամանակից ի վեր: Այդ բնագավառում անցկացրած 10 տարին ինձ հնարավորություն է տվել  հիանալ կուլիսների ետևում կատարվող դեպքերով: Եկեք մերկացնենք մոդելավորման որոշ առասպելներ:

1.Մոդելները շատ գումար են վաստակում.

Forbes-ի աշխարհի ամենաբարձր վարձատրվող սուպեր-մոդելների և Նորաձևության շաբաթի համար դիզայներների ծախսած հսկայական գումարների տարեկան ցուցակից (2011 Մարկ Ջակոբսի շոուն գնահատվել էր 1 միլիոն դոլար), պարզվել է, որ մոդելներից շատերը լողում են կանխիկ փողի մեջ: «Օրական մենք ստանում ենք 10,000 դոլարից ոչ պակաս», 1990-ին Vogue-ին է ասել մոդել Լինդա Եվանգելիստան: Նրա կարիերան նշանավորվել է միլիոնավոր դոլարների պայմանագրերով:

Բայց Միացյալ Նահանգներում մոդելների տարեկան միջին աշխատավարձը, 2012 թվականի տվյալով, ընդամենը 18.750 դոլար է և նորաձևության գլխավոր միջոցառումը քիչ հավանական է, որ նպաստի այդ հավասարակշռությանը: Հարյուրավոր համեմատաբար անհայտ մոդելներ կթռչեն Նյու Յորք` հուսալով նախապես զբաղեցնել ցանկալի տեղը պոդիումի շոուներում և դրա համար կստանան 250-1000 դոլար, կախված շոուից և մոդելից: Այդ գումարը դժվար փակի նրանց ճանապարհի ու բնակության ծախսերը:

Շատերին ընդհանրապես չի հաջողվում մասնակցել Նորաձևության շաբաթի որևէ ցուցադրության, մի մասն էլ մասնակցելուց հետո չի ստանում սպասվածը:

Խնդիրը բարդանում է, երբ որոշ դիզայներներ իրենց մոդելներին վճարում են հագուստով, ոչ թե կանխիկ: Շատ վատ առևտուր է կատարվում: Մոդելը կարող է ստանալ հագուստ, որը վնասված է կամ հին:  Մի անգամ ես վճարել եմ վնասված ճարմանդով կիսաշրջազգեստի համար, որը, գրեթե չօգնեց ինձ ամսվա վարձը փակելուն: Բայց ազդեցությունը կարող է անգնահատելի լինել: Միջազգային ամսագրի խմբագիրները նստում են առաջին շարքերում և մի քանի մոդելներ շոուից անմիջապես հետո կարող են գրանցվել դիզայների քարոզարշավում: Պոդիումը կարող է առաջ մղել կարիերան, բայց ոչ խնայողությունները: Պոդիումի վրա բարձրանալու երկրորդ տարին, չնայած որ աշխատում էի գրեթե յուրաքանչյուր խոշոր նորաձևության տան համար, ես  30,000 դոլար պարտք ունեի

2.Մոդելները հագուստի փառաբանված կախիչներ են

Պոդիումի աղջիկներին հաճախ համարում են «մարդկային կախիչներ»: Այլ կերպ ասած, մոդելներն ընդամենը հագուստի փոխադրամիջոց են: Նույնիսկ Թվիգին է օգտագործել այդ արտահայտությունը, երբ հեռացել է իր նորարարական կարիերայից: Նա հայտարարել է. «Դուք չեք կարող ձեր ամբողջ կյանքում հագուստի կախիչ լինել»:

Բայց միշտ մոդելները եղել են, եղել են նաև մուսաները: Մոդելն է պատճառը, որ նկարիչը վերցրել է վրձինը, քանդակագործը քանդակել: Այնպես, ինչպես յուրաքանչյուր դերասանուհի Մերիլ Սթրիփ չի, մոդելներն էլ հավասարապես հմուտ կամ շնորհալի չեն: Նրանք դիզայների խոսքի, մտահղացման լավագույն թարգմանիչներ են, տեսողական ներկայացուցիչները:

Անցյալ տարի ես հրատարակեցի իմ առաջին գիրքը, «Դիրքի ուսումնասիրությունը», նորաձևության և արվեստի պատմության մեջ ու փոփ մշակույթում հայտնի դիրքերի ժողովածուն: Ես ուզում էի ցույց տալ, որ մոդելի ռեպերտուարը դուրս է գալիս սելֆիների ու պոդիումի վրա ուղղված դատարկ հայացքների սահմաններից:

Վերջին 60 տարիների ընթացքում, մոդելները, ինչպիսիք են Կարմեն Դել’Օրեֆիսը, Լինդա Եվանգելիստան և վերջերս Կարլի Կլոսը,օգնել են մոդելավորումը հաստատել որպես արվեստի ձև` համագործակցելով դիզայներների և լուսանկարիչների հետ: Թոփ լուսանկարիչ Մարիո Տեստինոն աշխատելով մոդելների հետ, որոնք ուժեղ անհատականություն են, ասել է. «Ես կարծում եմ, որ դուք դա այլ կերպ չեք կարող անել, քանի որ պահանջված պատկերը չի ստացվի »:

Արդյոք որոշ մոդելներ հագուստի կախիչներ են: Իհարկե, ճիշտ այնպես, ինչպես որոշ երգիչներ չեն կարող հասնել բարձր նոտաներին: Միայն տաղանդն է, որ օգնում է մեզ ինչ որ բան զգալ:

3.Մոդելները միմյանց նկատմամբ չար են

Պոդիումի վեճերի մասին լրատվամիջոցների տասնամյա լուսաբանումները`Թայրա Բենկսի և Նաոմի Քեմբելի հեռուստատեսային «դրաման», Էլ Մակֆերսոն / Հեյդի Կլում «մրցակցությունը», Շանել Իմանի և Ջորդան Դանի «թշնամությունը», Քեյթ Ափթոնին ուղղված Քարոլ Ալթի քննադատությունը բավարար են ենթադրելու, որ մոդելավորման արդյունաբերությունում սովորական են վատ վարքն ու վատ մարդիկ:

Իհարկե, որոշ հաջողված մոդելներ հայտնի դեմքեր են և ոլորտն էլ մրցունակ է: Բայց, ելնելով իմ փորձից, մոդելներ գիտեմ, ովքեր դիմացել են մեկ տասնամյակ կամ ավելի, աշխատասեր ու համեստ: Շատ մոդելներ սկսում են աշխատել 14 կամ 15 տարեկանից և անցել են նորաձևության ավագ դպրոցը:Այդ  մթնոլորտում էլ, իհարկե, վիճաբանություններ լինում են, բայց բոլորն էլ մեծանում են:

Մոդելները հաճախ են համագործակցում պոդիումից դուրս ծրագրերի հետ և օգնում են միմյանց: 2011-ին, Քերոլայն Թրենտինին և լեգենդար Իմանը հրաժարվել են մի օրվա աշխատանքից, որպեսզի նկարահանվեն  Senhoa բարեգործության հետ իմ ոսկերչական հավաքածուի քարոզարշավի համար, որն աջակցում է Կամբոջայում թրաֆիքինգի զոհերին:

Վերջերս սուպերմոդել Քրիստի Թուրլինգթոնը իմանալով, որ հղի եմ, խնդրեց ինձ մասնակցել իր բարեգործական քարոզարշավին, որի նպատակն էր բարձրացնել մայրական խնամքի հանդեպ իրազեկությունը Միացյալ Նահանգներում և արտասահմանում: Հեռու լինելով չարությունից, մոդելները շատ են մտածում միմյանց և շրջապատող աշխարհի մասին, նույնիսկ եթե մեր մրցակցությունը անհամաչափ ուշադրության է արժանանում:

4.Դուք պետք է պահեք հագուստը, որը ցուցադրում եք

Բոլոր տեսակի հրապարակումներն ունեն չմարող առանձնահատկություն. հետաքրքրվում են մոդելի հագուստներով: Մարդիկ առաջարկում են շրջայց Ալիսա Միլլերի զգեստապահարան կամ Քարոլին Մերֆիի ունեցվածքը, Ալեքսանդր Վանգի փայլփլուն զգեստները և Prada գանձերը, որոնցից մի քանիսը Միուչա Պրադայի նվերներն են: Դա բավական է, որպեսզի մտածես, որ մոդելի պահարանը լցված է հեքիաթային հագուստներով, որոնք վերցրել է նկարահանումներից կամ նվեր ստացել դիզայներներից:

Սակայն, մոդելները գրեթե երբեք չեն ստանում այն հագուստները, որ կրել են պոդիումի վրա: Այդ հագուստները սովորաբար մի օրինակ են, որոնք ստեղծվում են երկարատև աշխատանքի արդյունքում: Ցուցադրումից հետո դրանք անմիջապես  փաթեթավորվում են ու ներկայացվում միջազգային գնորդներին: Մոդելն առաջինն է մեղադրվում հագուստի գողության մեջ: Մեզ առաջինն են կասկածում: Երբ մի զույգ կոշիկը, որը ես հագել էի ցուցադրման ժամանակ, կորավ,  դիզայների թիմը կանչեց իմ գործակալին, ճշտելու արդյոք ես պատահաբար եմ այն հանել:

Երբ մոդելն արդեն կայացել է և սկսում է գրավել պապարացիների ուշադրությունը, նա կարող է դիզայներներից նվեր ստանալ այն նմուշները, որոնք դեռ չեն ներկայացվել հասարակությանը: Բայց իսկապես աշխատող մոդելը հեռու է այդ կարգավիճակից:

  1. Մոդելները չեն ուտում

Սնվելու հետ կապված խանգարումները իրական են և նրանք ազդում են մոդելավորման արդյունաբերության վրա: 2006 -ին բրազիլացի մոդել Անա Կարոլինա Ռեսթոնը մահացավ 21 տարեկանում, քաշը ընդամենը 80 ֆունտ էր: Նախկին բրիտանացի մոդելը 2013 թվականին պատմել է Telegraph-ին. «Իմ մոդելավորման կարիերան շարունակվել է երեք տարի,..Ես տառապեցի անորեքսիայով»:

Տխուր են նման դեպքերը, սակայն ամբողջ աշխարհում մոդելների հետ իմ աշխատանքի 10 տարվա ընթացքում տեսել եմ, որ մեծամասնությունը չի դիմում ծայրահեղ անառողջ միջոցների իրենց մարմնակազմությունը պահպանելու համար, նրանք պարզապես, բնականից նիհար են: Արդյունաբերությունն այժմ ունի իր հակակշիռներն ու զսպումները: Vogue չի լուսանկարում մոդելների, ովքեր ունեն սննդային խանգարումներ: Իտալիայում և Իսպանիայում արգելում են պոդիում բարձրանալ որոշակի չափանիշներին չհամապատասխանող մոդելներին:

Ինչպես այդ ոլորտից դուրս գտնվող շատ կանայք, մոդելներն էլ են հետևում դիետաներին, սակայն նրանք բոլորից շատ են հաճույք ստանում սննդից: Երբ ես գնում եմ իրադարձությունների և ավարտում եմ եմ ուտելով, մարդիկ հաճախ չեն թաքցնում իրենց զարմանքը: Իմ կարիերայի տարբեր շրջաններում ես եղել եմ շատ նիհար ու նաև գեր: Այնպես որ, շարունակելու եմ համբուրգեր ուտել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment