Կուբացի ապստամբները Միսս Տիեզերքին հրավիրել են խաղաղ բանակցությունների

Կուբացի ապստամբները Միսս Տիեզերքին հրավիրել են խաղաղ բանակցությունների

Հոդվածի առանցքում

  • Իրենց կայքում տեղադրված հայտարարության մեջ կոլումբիացի ապստամբները Միսս Տիեզերք Պոլինա Վեգային հրավիրել են մասնակցել երկրի կառավարության հետ ընթացող բանակցություններին:
  • Վերջերս թագադրված 22-ամյա Վեգան՝ նախկին Միս Կոլումբիան, դեռ չի պատասխանել հրավերին, չնայած նախկինում նա հետաքրքրություն է դրսևորել կառավարության և ապստամբների միջև հակամարտությունը կարգավորելու հարցում:

Ուշադրությանն արժանի

Նոր թագադրված Պոլինա Վեգան դեռ չի պատասխանել հրավերին:

Իրենց կայքում տեղադրված հայտարարության մեջ կոլումբիացի ապստամբները Միսս Տիեզերք Պոլինա Վեգային հրավիրել են մասնակցել երկրի կառավարության հետ ընթացող բանակցություններին:

«Համոզված եղեք, որ մենք պատրաստ ենք լսել ձեր մտահոգությունները և ձեր տեսակետներն արժեքավոր ներդրում համարել խաղաղության գործին», – ասել է Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր (FARC) կազմակերպությունը: «Մենք սպասում ենք ձեր հաստատմանն ու աջակցությանը»:

Վերջերս թագադրված 22-ամյա Վեգան՝ նախկին Միս Կոլումբիան, դեռ չի պատասխանել հրավերին, չնայած նախկինում նա հետաքրքրություն է դրսևորել կառավարության և ապստամբների միջև հակամարտությունը կարգավորելու հարցում:

FARC-ի,  ձախ թևի խմբավորման անդամները ավելի քան 50 տարի զինված պարտիզանական պայքար են մղում Կոլումբիայի իշխանությունների դեմ: Հակամարտությունից զոհվել է  200.000-ից ավելի  մարդ: 2012 -ին, Հավանայում խմբավորման ղեկավարները  հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններ սկսեցին իշխանության հետ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment