Շերը, Քիմ Քարդաշյանը և Անդրե Աղասին. Հայոց Սփյուռքի կարևոր դեմքերի ցանկ

Շերը, Քիմ Քարդաշյանը և Անդրե Աղասին. Հայոց Սփյուռքի կարևոր դեմքերի ցանկ

Հոդվածի առանցքում

  • Հայերը փախչելով 1915 թվականի ցեղասպանությունից հաստատվել են աշխարհի տարբեր երկրներում ու զարգացել այնտեղ: Ահա նրանցից տասի անունը, ովքեր աչքի են ընկել տարբեր ոլորտներում: Հայկական Սփյուռքի թիվը հասնում է 10 միլիոնի, երեք անգամ ավելի շատ, քան Հայաստանի բնակչությունը:
  • Շեր. 68-ամյա երգչուհին և դերասանուհին ծնվել է Շերիլին Սարգսյան անունով ամերիկացի մոր և ամերիկահայ հոր ընտանիքում: Բազմաթիվ մրցանակների տեր դերասանուհին իր կյանքում շատ կապված չի եղել հայկական ժառանգության հետ:
  • Քիմ Քարդաշյան. 34-ամյա ռեալիթի շոուի հեռուստատեսային աստղը և պրոֆեսիոնալ​​ սելֆի անողը (սելֆի մասին գիրքը լույս կտեսնի հաջորդ ամիս) Հայաստանի ամենահայտնի ժառանգներից է: Քարդաշյանը (պաշտոնապես Քարդաշյան Ուեստ, քանի որ նա ամուսնացած է հիփ-հոփ աստղ Քանյե Ուեսթի հետ անցած տարվանից) առաջին անգամ անցյալ շաբաթ այցելել էր Հայաստան, իր հանգուցյալ հոր՝ Ռոբերտի հայրենիք:
  • Անդրե Աղասի. 44 տարեկան է և ծնվել է Լաս Վեգասում ամերիկացի մոր և Իրանում ծնված հայի հոր ընտանիքում: Ընտանիքի ազգանունը սկզբում եղել է Աղասյան, բայց փոխվել է Աղասի հետապնդումներից խուսափելու համար:
  • Շառլ Ազնավուր. Ֆրանսիական Ֆրենկ Սինատրայի կրկնօրինակ Ազնավուրը սիրելի ֆրանսահայ երգիչ, դերասան և հասարակական գործիչ է: 90-ամյա Ազնավուրը ծնվել է որպես Շահնուր Վաղինակ Ազնավուրյան հայ ներգաղթյալների ընտանիքում, իսկ նրա մայրը՝ Քնար Բաղդասարյանը, 1915-ի Ցեղասպանության վերապրած է:
  • Սերգեյ Լավրովը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն է 2004 թվականից, նախկինում շուրջ մեկ տասնամյակ եղել է Ռուսաստանի դեսպանը ՄԱԿ-ում:
  • Ալեն Պրոստ. Formula One վարորդ և քառակի չեմպիոնի ռեկորդներն են Գրան-պրի հաղթանակները 1987-2001 թվականները, երբ նրան ի վերջո հաղթեց Մայքլ Շումախերը:
  • Սերժ Թանկյան. Մետալ ոճի ռոք խմբի՝ System of a Down-ի առաջատար երգիչ, Թանկյանը ծնվել է հայկական ընտանիքում Լիբանանում և տեղափոխվել Լոս Անջելես, երբ նա հինգ տարեկան էր: Նրա պապը Հայոց Ցեղասպանության վերապրածներից է:

Ուշադրությանն արժանի

Հայերը փախչելով 1915 թվականի ցեղասպանությունից հաստատվել են աշխարհի տարբեր երկրներում ու զարգացել այնտեղ: Ահա նրանցից տասի անունը, ովքեր աչքի են ընկել տարբեր ոլորտներում:

Հայկական Սփյուռքի թիվը հասնում է 10 միլիոնի, երեք անգամ ավելի շատ, քան Հայաստանի բնակչությունը, ներգաղթածների և իրենց ժառանգների հետ, ովքեր սփռված են տարբեր մայրցամաքներում Ռուսաստանից մինչև Միացյալ Նահանգներ, Մեծ Բրիտանիա, Լիբանան և Ավստրալիա:

Ինչպես շատ համայնքներ, հայերը հաճախ ծաղկում են իրենց նոր հայրենիքում՝ նպաստելով բիզնեսի և սպորտի, ինչպես նաև մշակույթի ու քաղաքական կյանքի զարգացմանը: Այս բազմազանությունը արտացոլված է հայկական ծագմամբ տասը աշխարհի առավել հայտնի մարդկանց ցուցակից:

Շեր. 68-ամյա երգչուհին և դերասանուհին ծնվել է Շերիլին Սարգսյան անունով  ամերիկացի մոր և ամերիկահայ հոր ընտանիքում: Բազմաթիվ մրցանակների տեր դերասանուհին իր կյանքում շատ կապված չի եղել հայկական ժառանգության հետ: Սակայն, դա փոխվեց, երբ նա 1993 թվականին, երբ երկիրը պատերազմի մեջ էր Ադրբեջանի հետ, մարդասիրական առաքելությամբ այցելեց Հայաստան:

Անցյալ շաբաթ նա թվիթերում թողեց գրառում կապված այն «սարսափելի պատմության» հետ, որը իրեն պատմել էր իր տատը Հայաստանում 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին, և կոչ արեց Թուրքիայի կառավարությանը ճանաչել այն որպես ցեղասպանություն:

Քիմ Քարդաշյան. 34-ամյա ռեալիթի շոուի հեռուստատեսային աստղը և պրոֆեսիոնալ​​ սելֆի անողը (սելֆի մասին գիրքը լույս կտեսնի հաջորդ ամիս) Հայաստանի ամենահայտնի ժառանգներից է: Քարդաշյանը (պաշտոնապես Քարդաշյան Ուեստ, քանի որ նա ամուսնացած է հիփ-հոփ աստղ Քանյե Ուեսթի հետ անցած տարվանից) առաջին անգամ անցյալ շաբաթ այցելել էր Հայաստան, իր հանգուցյալ հոր՝ Ռոբերտի հայրենիք, որտեղ նա հանդիպել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին և ծաղիկներ դրել Հայոց Ցեղասպանության հուշահամալիրում:

Իր մշակութային ուխտագնացությունը գաղտնի չէր, ուղևորությունը նկարահանվում էր Keeping Up with Kardashians ընտանեկան ռեալիթի շոուի համար: Այցը բարձրացնում էր իրազեկությունը ցեղասպանության 100 ամյակի մասին, մի բանի, որի մասին Քարդաշյանը խոսում է ամեն տարի: Նրա հայրը 1995 թվականի սպանության դատավարության գործում եղել է OJ Simpson-ին պաշտպանող փաստաբանը:

Անդրե Աղասի. 44 տարեկան է և ծնվել է Լաս Վեգասում ամերիկացի մոր և Իրանում ծնված հայի հոր ընտանիքում: Ընտանիքի ազգանունը սկզբում եղել է Աղասյան, բայց փոխվել է Աղասի հետապնդումներից խուսափելու համար: Աղասին, ով հաղթել է ութ Grand Slam singles մրցանակներ ու ամուսնացած է թենիսի աստղ Շտեֆի Գրաֆի հետ, իրեն նվիրել է բարեգործությանը՝ 2006 թվականին հեռանալով ​​թենիսի ասպարեզից:

Շառլ Ազնավուր. Ֆրանսիական Ֆրենկ Սինատրայի կրկնօրինակ Ազնավուրը սիրելի ֆրանսահայ երգիչ, դերասան և հասարակական գործիչ է:

90-ամյա Ազնավուրը ծնվել է որպես Շահնուր Վաղինակ Ազնավուրյան հայ ներգաղթյալների ընտանիքում, իսկ նրա մայրը՝ Քնար Բաղդասարյանը, 1915-ի Ցեղասպանության վերապրած է: Ազնավուրը հայտնի դարձավ 22 տարեկանում, երբ Էդիթ Փիաֆը լսեց նրան երգելուց ու խնդրեց նրան ուղեկցել իրեն Ֆրանսիայի և ԱՄՆ-ի շրջագայության ընթացքում: 20-րդ դարում նա հրապարակեց ավելի քան 100 ձայնասկավառակ ու նկարահանվեց ավելի քան 60 ֆիլմերում: Նա անվանվել է դարի արվեստագետ 1998 թվականին CNN-ի և Time Online-ի կողմից:

Սերգեյ Լավրովը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն է 2004 թվականից, նախկինում շուրջ մեկ տասնամյակ եղել է Ռուսաստանի դեսպանը ՄԱԿ-ում: 65-ամյա դիվանագետը ծնվել է Մոսկվայում հայ հոր և ռուս մոր ընտանիքում ու ցիտվել ասելով. «Իմ մեջ հայի արյուն կա»:

Քըրք Քըրքորյան. Աշխարհի առավել նշանավոր հայկական ծագում ունեցող 97-ամյա գործարարը ապրում է Կալիֆորնիայում ու ղեկավարում է Tracinda ընկերությունը:

Ենթադրվում է, որ նրա ունեցվածքը հասնում է  4 միլիարդ ԱՄՆ դոլարի (£ 2.7bn): Նրան է պատկանել MGM կինոստուդիան: Նա նաև հանդիսանում է «մեգա-ռեզորտների հայր» Լաս Վեգասի բիզնես դաշտում իր ունեցած ազդեցության համար: Քըրքորյանի ծնողները հայ էմիգրանտներ են, և միլիարդատերը նվիրաբերել է ավելի քան  1 միլիարրդ  դոլար Հայաստանի ծրագրերին 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից ի վեր, որի ժամանակ զոհվել է 25,000 մարդ:

Ալեն Պրոստ. Formula One վարորդ և քառակի չեմպիոնի ռեկորդներն են Գրան-պրի հաղթանակները 1987-2001 թվականները, երբ նրան ի վերջո հաղթեց Մայքլ Շումախերը: 60-ամյա ֆրանսիացի Racing վարորդի մայրական կողմի նախնիները հայեր են: Նրա տատիկը փախել է ցեղասպանությունից Ֆրանսիա, որտեղ նա հանդիպել է իր ամուսնուն ու ծնվել է Մարի-Ռոզ Քարատչյանը՝ Պրոստի մայրը:

Սերժ Թանկյան. Մետալ ոճի ռոք խմբի՝ System of a Down-ի առաջատար երգիչ, Թանկյանը ծնվել է հայկական ընտանիքում Լիբանանում և տեղափոխվել Լոս Անջելես, երբ նա հինգ տարեկան էր: Նրա պապը Հայոց Ցեղասպանության վերապրածներից է:

Սերժ Թանկյանի խմբից երեք գործընկերներն էլ հայկական ծագում ունեն: Երգիչը մասնակցում է 1915 թվականի ցեղասպանության քարոզարշավին Հայաստանում, որպեսզի ճանաչվի ցեղասպանությունը: Այդ ջանքերի համար նա 2011 թվականին ստացել է ՀՀ վարչապետի հուշամեդալ: 2014 թվականին խումբը հայտարարել է շրջագայությունը ի հիշատակ ցեղասպանության հարյուրամյակի, որի ընթացքում ապրիլի 23-Ին բաց համերգով է հանդես եկել Երևանի Հանրապետության հրապարակում:

Էնդի Սերկիս. 50-ամյա դերասանը առավել հայտնի է իր Gollum դերով The Lord of the Rings and The Hobbit ֆիլմերում: Նա նաև նկարահանվել է որպես Կինգ Կոնգ Պիտեր Ջեքսոնի ֆիլմի ռեմեյկում ու, որպես Կեսար Rise of the Planet of the Apes ֆիլմում : Նա ծնվել է բրիտանացի մոր և հայ հոր ընտանիքում: Նրա հոր ընտանիքի ազգանունը եղել է Սարգսյան, որը հետո դարձել է Սերկիս:

Դևիդ Դիքսոն. 73-ամյա բրիտանացի անտիկվարիատի դիլեր և հեռուստատեսային գործիչ Դիքսոնի մայրը հայ է՝ Յուջին Գյուլեսարյան: Հետո նրան որդեգրել են Ջիմ և Ջոյս Դիքսոնները: Նա դրա մասին տեղյակ չէր մինչև 12 տարեկան և երբեք չէր հանդիպել իր կենսաբանական մորը, թեև նրանք կապի մեջ էին մինչև իր մահը: 2006 թվականին Դիքսոնը մասնակցեց BBC-ի Արդյոք ով եք դուք ձեր կարծիքով, որը հանգեցրեց նրան, որ նա մեկնեց Թուրքիա, որտեղ նրա հայ նախնիներն էին ապրել մինչև նրանց Բրիտանիա տեղափոխվելը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment