Fake news. Ինչպես այն թարգմանել ռուսերեն

Fake news. Ինչպես այն թարգմանել ռուսերեն

Հոդվածի առանցքում

  • Ռուսական մեդիան ողողված է ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի մասին նյութերով: Եվ խոսքը 1861-ին բռնկված ու հարավի հաղթանակով ավարտված պատերազմի մասին չէ, այլ այն մեկի, որը սկսվում է ԱՄՆ հաջորդ նախագահի ընտրության հետ:

Ուշադրությանն արժանի

Երկրի ամենահայտնի լրատվական կայքերը վերջին մի քանի օրերին հրապարակել են ավելի քան 30 հոդված, երբ առջևում` առաջիկա շաբաթ,  Միացյալ Նահանգներում նախատեսված են բարձր մրցակցությամբ կոնգրեսի ընտրությունները: Եվ այդ բոլոր հոդվածներում ենթադրություն կա, որ ամերիկացիները կարող են զենքերը միմյանց դեմ ուղղել:

«Հաջորդ նախագահական ընտրությունները կարող են հանգեցնել ամերիկյան հասարակության վերջնական բաժանմանը և նոր քաղաքացիական պատերազմի»,- հաղորդում է ռուսական պետական ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Գործակալության կայքը Ռուսաստանում երկրորդ ամենաընթերցվող լրատվական կայք է, ըստ Rambler.Ru-ի:

«Հարվարդում կանխատեսում են պատերազմ Միացյալ Նահանգների ներսում»,- գրում է Gazeta.ru-ն` մեկ այլ հայտնի ռուսական լրատվակայք:

Եվ այս հոդվածների աղբյուրը Boston Globe-ում ու բրիտանական Sunday Times-ում անցած ամիս հրապարակված կարծիքհոդված է, որի հեղինակն պատմաբան, պահպանողական, Սթենֆորդի համալսարանի Hoover Institution-ի ավագ աշխատակից Նիլ Ֆերգյուսոնն է:

Իր հոդվածում Ֆերգյուսոնը հետազոտում է ուրիշ պատմաբանների փաստարկներ ԱՄՆում քաղաքական բևեռացման և բռնությունների մասին: Նա հղում է կատարում  «մշակութային քաղաքացիական պատերազմին», ինչը տարածված է սոցմեդիայում: Եվ քանի որ այս առումով իրավիճակը երկրում մտահոգիչ է, նա եզրակացնում է, որ քաղաքացիական պատերազմն անխուսափելի է:

Ֆերգյուսոնի հոդվածի նրբերանգները և փաստերը, հիմանականում բացակայում են ռուսական մեդիայի վերահրապարակումներում:

Միաժամանակ անհասկանալի է, թե ինչպես այդքան շատ ռուսական լրատվակայքեր որոշեցին անդրադառնալ այդ հոդվածին և այլ պատմությունների, որոնց նպատակը ռուսական լսարանում արևմտյան ժողովրդավարության նկատմամբ հավատը խաթարելն է: Եվ դրանք հիմնականում այն լրատվակայքերն են, որոնք վերահսկում է պետությունը:

«Դա բնորոշ է Կրեմլին, որը փորձում ամերիկյան ժողովրդավարությունը ներկայացնել որպես դիսֆունկցիոնալ և ձախողված»,- ասել է Ատլանտյան խորհրդում թվային հետազոտությունների լաբորատորիայի աշխատակից Բեն Նիմմոն:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment