Եվրոպան պետք է արձագանքի Թուրքիայում բռնաճնշումներին

Եվրոպան պետք է արձագանքի Թուրքիայում բռնաճնշումներին

Հոդվածի առանցքում

  • Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների չեղյալ հայտարարումը ցույց է տալիս Էրդողանի ռեժիմի բռնապետական բնույթը և Թուրքիայում ավելի քան տասնհինգ տարի իշխանության մեջ գտնվող Արդարություն և զարգացում կուսակցության/ ԱԶԿ-ի նոր փուլը:

Ուշադրությանն արժանի

 

Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների չեղյալ հայտարարումը ցույց է տալիս Էրդողանի ռեժիմի բռնապետական ​​բնույթը և Թուրքիայում ավելի քան տասնհինգ տարի իշխանության մեջ գտնվող Արդարություն և զարգացում կուսակցության/ ԱԶԿ-ի նոր փուլը: Եվրոպական պետությունները և Եվրամիությունը պետք է հանդես գան դեմ դրան և աջակցեն ժողովրդավարական ուժերին, որոնք համարձակորեն պայքարում են օրենքի գերակայության, քաղաքացիական ազատությունների և մարդու իրավունքների համար:

Ապրիլի 24-ին մենք ականատես եղանք դրան Ստամբուլում, որտեղ ներկա էինք Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ: Ի տարբերություն նախորդ տարիների (2010 թվականից), այս անգամ ոստիկանությունը գրեթե չմիջամտեց: «Ցեղասպանություն» բառը արգելվել է հանրային խոսքում, ոստիկանության կողմից ձերբակալման սպառնալիքով: Մոմեր և հարգանքի տուրք զոհերին: Արգելված է:

Ինչպիսին է պետությունը, որը արգելում է վառել մոմեր զոհերի հիշատակը վառ պահելու համար: Ինչպիսին է առաջնորդի բնույթը, որը արգելում է ծաղիկներ զոհերի համար առանց հողարկավորության:

Բազմաթիվ արգելքներ ցույց են տալիս, որ 104-ամյա Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի համար կարևոր խնդիր է:

Նրանք, ովքեր ամեն օր պայքարում են հանուն նրա, որ Թուրքիան հարգի մարդու իրավունքները, ընդհանուր առմամբ շարունակում են ճնշման ենթարկվել Թուրքիայի կողմից:

Այս ամենը նոր բան չէ, և դա վտանգավոր է. Ինչն է բաժանում Թուրքիային բռնապետությունից, սահմանը ամեն օր ավելի ու ավելի է նեղանում:

Եվրոպական պետությունները և Եվրամիությունը Թուրքիայի վրա ճնշման լծակներ ունեն`ԵՄ հետ բանակցությունների, առևտրային համաձայնագրերի, ներդրումների, տուրիզմի տեսքով:

Այն ինչ իրականություն է այլ ցեղասպանույունների համար, ճշմարտությունն է նաև Հայոց ցեղասպանության համար: Չենք կարող առաջ շարժվել դեպի ապագա առանց անցյալի փաստերի ընդունման, հատկապես այս երկրի համար:

Կարևոր է, որ եվրոպական պետությունները և ԵՄ պարտավորություն ստանձնեն՝ կանխելու Թուրքիայի ժխտողական քաղաքականույունը, դեպի բռնապետության ընթացքը: Կարևոր է ճանապարհ հարթել դեպի ժողովրդավարություն, ազատություն և խաղաղություն Թուրքիայի բոլոր քաղաքացիների համար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment