Facebook –ն օգտատերերի նկատմամբ իրականացրել է մեկ այլ գաղտնի փորձ:

Facebook –ն օգտատերերի նկատմամբ իրականացրել է մեկ այլ գաղտնի փորձ:

Հոդվածի առանցքում

  • Facebook-ը մինչև 2012 թ ընտրությունները թույլ է տվել ծանոթանալ 1,9 միլիոն օգտագործողների լրահոսին:
  • Տեղեկատվությունը վերցրել են 100 առաջատար լրատվամիջոցներից` The New York Times-ից մինչև Fox News:
  • Մոտ 700,000 օգտատերերի վրա անցկացված հոգեբանական փոձը քննադատելուց 4 ամիս հետո բացահայտվեց ընտրողների փորձը:
  • 2012 թ սեպտեմբերին հետազոտողները պարզել են, որ կոճակներն ավելացրել են ընտրողների թիվը լրացուցիչ 340.000-ով:

Ուշադրությանն արժանի

Facebook-ը մինչև 2012 թ ընտրությունները թույլ է տվել հանգիստ ծանոթանալ 1,9 միլիոն օգտագործողների նորությունների հոսքերին, որպեսզի ընկերների տարածած կարևոր լուրերը տեսանելի լինեն: Այս փոփոխությունը կարող է 3 տոկոսով բարձրացնել ընտրողների ակտիվությունը: Mother Jones-ը ուրբաթ ներկայացրել է հետազոտության ժամանակ արված բացահայտումը: Ուսումնասիրության համար օգտգագործվել են Facebook-ի օգտատերերի տեղադրած տեղեկատվական հոդվածները: Դրանց թարմացումն , անսպասելի մեծ է եղել. Ստատուսի թարմացում, լուսանկարների ու հոդվածների տեղադրում, որը ցույց է տալիս, թե երբ ես առաջին անգամ գրանցվել կայքում: Հետազոտողները ցանկանում էին պարզել արդյոք մինչև ընտրությունները մեծացել է ընկերների տարածած լուրերի ազդեցությունը, ինչը պետք է նպաստի ընտրություններին մասնակցությանը:

Mother Jones-ի հրապարակած հոդվածի համաձայն` Facebook-ը նշել է, որ տարածված լուրերը ընդհանուր բնույթ են կրել, ոչ քաղաքական: Ըստ հեղինակի` Դեմոկրատ ակտիվիստ Միքիա Սիֆրիի, լուրերը վերցրել են 100 առաջատար լրատվամիջոցներից` The New York Times-ից մինչև Fox News.

Մինչեւ Mother Jones-ի ներկայանալը, Facebook-ը տարածում էր որոշ գիտնականների հետազոտությունների արդյունքները, բայց և նշում էր, որ դրանք հրապարակայնորեն չեն բացահայտում գիտափորձը: Ուսումնասիրողները ծրագրել էին հրատարակել իրենց հայտնագործությունների վրա հիմնված գիտական ​​աշխատանքները:

Facebook –ի խոսնակը հայտնել է HuffPost-ին, որ ընկերությունը 2012 թ. փորձարկել է օգտագործողների նորությունների հոսքերը` պարզելու օգտվողների ներգրավվածությունն այն դեպքում, երբ նրանց ընկերների տարածած ընդհանուր լուրերը մի քիչ ավելի բարձր վարկանիշ ունեին: «Ընկերությունն անցկացրել է կամավորների առցանց հարցում ` պարզելու արդյոք փորձը նպաստել է, որ նրանք մասնակցեն ¦քաղաքացիական գործերին: Քվեարկությունը ժողովրդավարության հիմնական արժեքն է և մենք հավատում ենք, որ քաղաքացիների մասնակցությունը խրախուսելով մենք կարևոր ներդրում ենք կատարում հանրության համար»,- ասաց Facebook-ի մամուլի քարտուղարը:

Շաբաթվա վերջին, Twitter-ի որոշ օգտվողներ մտահոգություն են հայտնել, որ Facebook-ը անցկացրել է հերթական փորձը ` առանց օգտատերերին տեղյակ պահելու: Twitter-ի մի օգտվող կոչ է արել լինել «ավելի բաց ու թափանցիկ»:

Facebook-ը հաճախ թույլ է տալիս գիտնականներին տարբեր թեմաներով փորձեր կատարել իր օգտատերերի վրա, ինչպես Վալենտինի օրվա ուսումնասիրությունը, որպեսզի պարզի արդյոք սոցցանցում երկու մարդու ռոմանտիկ հարաբերությունները կշարունակվեն: Բայց միտքը, որ Facebook-ը շահարկում է այն, ինչ օգտվողները տեսնում են սոցցանցում, վիճաբանությունների պատճառ է դարձել:

Մոտ 700,000 օգտատերերի վրա անցկացված հոգեբանական փոձը քննադատելուց միայն չորս ամիս հետո բացահայտվեց ընտրողների փորձը: Այն նույնպես կատարվել է 2012 թ-ին: Facebook –ը օգտագործողներից շատերի էջերում նշել էր դրական կամ բացասական խոսքեր և դրանց միջոցով փորձել էր չափել նրանց արձագանքի հուզականությունը, դարձյալ այդ մասին չտեղեկացնելով օգտատերերին::

Facebook- ի ընտրողների վրա փորձերը չեն սահմանափակվում ընկերների ուղարկած հոդվածներիով: 2008 թ.-ից Facebook- ը նաև փորձել է խրախուսել մարդկանց քվեարկությունը` ցույց տալով սեղմող կոճակը, որն ասում է «ես քվեարկում եմ» կամ «Ես ընտրող եմ»:

Հետազոտողները ներկայացրել են 2010 թ, ընտրությունների ընթացքում կատարված մի ուսումնասիրության արդյունքը: Նրանք մատնանշել են կոճակը, որը թարմացվել է61 մլն օգտատերերի կողմից, ինչպես նաև հաշվիչը, որը ցույց է տվել, թե Facebook-ի էլ ինչքան օգտատերեր են հաղորդել ընտրությունների մասին, Facebook-ի օգտվողների կոճակը սեղմած ընկերների պատահական նկարները:

2012 թ սեպտեմբերին հրապարակված թերթի տվյալներով` հետազոտողները պարզել են, որ կոճակներն ավելացրել են ընտրողների թիվը լրացուցիչ 340.000-ով:

Facebook-ի քվեարկության կոճակները «ուղղակիորեն ազդել են ընտրողների ինքնադրսևորման, տեղեկատվության արտահոսքի և իրական աշխարհում միլիոնավոր մարդկանց քվեարկության վարքագծի վրա», ասել են հետազոտողները:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment