Նոր հետազոտության համաձայն ֆեյսբուքը կապվում է ընկճախտի հետ. բայց մենք հիմա հասկանում ենք, թե ինչու

Նոր հետազոտության համաձայն  ֆեյսբուքը կապվում է ընկճախտի հետ. բայց մենք հիմա հասկանում ենք, թե ինչու

Հոդվածի առանցքում

  • «Սոցիալական» ցանցը կապված է մարդու առողջության համար անցանկալի հոգեկան հիվանդությունների հետևանքների հետ՝ ընկճախտ, ցածր ինքնագնահատական, և նրանց միջև՝ ուժեղ խանդի զգացողություն: Այժմ Social and Clinical Psychology-ի (Սոցիալական և կլինիկական հոգեբանություն) ամսագրի նոր ուսումնասիրությունը պարզել է, որ ոչ միայն ֆեյսբուքն ու ընկճախտային ախտանիշներն են համաքայլ գնում, այլև որպես «սոցիալական համեմատության» հոգեբանական ֆենոմեն իրեն հիանալի դրսևորել է միջնորդական գործոնը:
  • Բացահայտվել է, որ ֆեյսբուքի օգտատեր հանդիսացող մարդիկ ավելի շատ են հակված ընկճախտային ախտանիշներին, սակայն սոցիալական համեմատությունը միջնորդական գործոն է միայն տղամարդկանց համար:
  • Հետազոտության երկրորդ մասը մի փոքր ավելի խորն է գնում: Նախորդ՝ սոցիալական համեմատության դեմ առ դեմ ուսումնասիրությունը պարզել էր, որ ուղղահայաց սոցիալական համեմատությունները (այսինքն, նայել ավելի հայտնի և գրավիչ մեկին, քան դուք եք) ստիպում են մարդկանց վատ զգալ, մինչդեռ հակառակ համեմատությունը, այսինքն ձեզ ավելի վատ մեկի հետ համեմատելը նպաստում է, որ մարդն իրեն ավելի լավ զգա:
  • Սթիրը նշում է, որ տեխնոլոգիաների հետ մեր կապերը շատ ավելի մեծ նրբերանգներ ունեն, քան մենք կարծում ենք: Օրինակ, մենք կրկին և կրկին տեսնում ենք, որ սոցիալական ցանցերը զուտ սոցիալական չեն, ավելին, դրանք կարող են ավելի շատ հակվել դեպի հակասոցիալական ոլորտ: «Դուք պետք է ֆեյսբուքի օգտագործումից հետո ավելի լավ զգաք»,- ասում է Սթիրսը:
  • Նա ավելացնում է, որ ընկճախտի հակված մարդիկ կարող են ցանկանալ տեղեկացված լինել իրենց բոլոր կապերի մասին, և մտածել, թե երբ և ինչպես են նրանք մուտք գործում սոցիալական մեդիա: Սթիրը կոչ է անում հիշել Թեոդոր Ռուզվելտի միտքն այն մասին, որ «համեմատությունը երջանկության գողն է»:

Ուշադրությանն արժանի

Ֆեյսբուքի հեգնանքը այժմ շատ հայտնի է: «Սոցիալական» ցանցը կապված է մարդու առողջության համար անցանկալի հոգեկան հիվանդությունների հետևանքների հետ՝ ընկճախտ, ցածր ինքնագնահատական, և նրանց միջև՝ ուժեղ խանդի զգացողություն: Այժմ Social and Clinical Psychology-ի (Սոցիալական և կլինիկական հոգեբանություն) ամսագրի նոր ուսումնասիրությունը պարզել է, որ ոչ միայն ֆեյսբուքն ու ընկճախտային ախտանիշներն են համաքայլ գնում, այլև որպես «սոցիալական համեմատության» հոգեբանական ֆենոմեն իրեն հիանալի դրսևորել է միջնորդական գործոնը:

Այսինքն,  մեր կյանքի ամենաձանձրալի պահերը մեր ընկերների հիասքանչ նկարների՝ արձակուրդների արդյունքների և սիրունիկ բալիկների պատկերների հետ համեմատությունը այն է, ինչ միավորում է ֆեյսբուքում անցկացրած ժամանակն ու ընկճախտի ախտանիշները: Այսինքն, ֆեյսբուքին վերջ դնելու ժամանա՞կն է: Միգուցե: Կամ ուղղակի մենք պետք է փոխենք մեր վերաբերմունքը նրա նկատմամբ:

Հյուսթոնի համալսարանի նոր հետազոտության համաձայն, հարցում են անցկացրել ֆեյսբուքի հաշվետերերի շրջանում այն մասին, թե մոտավորապես որքան սոցիալական համեմատություններ են անում նրանք (այսինքն, «ես միշտ մեծ ուշադրություն եմ դարձնում նրան, թե ինչպես եմ ես ինչ-որ բան անում և ինչպես են դա անում ուրիշները»), և  թե որքան հաճախ են նրանք  ընկճախտի նշաններ ունենում: Բացահայտվել է, որ ֆեյսբուքի օգտատեր հանդիսացող մարդիկ ավելի շատ են հակված ընկճախտային ախտանիշներին, սակայն սոցիալական համեմատությունը միջնորդական գործոն է միայն տղամարդկանց համար:

«Դա չի նշանակում, որ ֆեյսբուքը ընկճախտ է առաջացնում, սակայն ճնշող զգացողությունը, ֆեյսբուքում շատ ժամանակ անցկացնելն ու իրեն մյուսների հետ  համեմատելը համաքայլ են ընթանում»,- ասում է հետազոտության հեղինակ և դոկտորանտ Մեյ-Լի Սթիրսը:

Հետազոտության երկրորդ մասը մի փոքր ավելի խորն է գնում: Նախորդ՝ սոցիալական համեմատության դեմ առ դեմ ուսումնասիրությունը պարզել էր, որ ուղղահայաց սոցիալական համեմատությունները (այսինքն, նայել ավելի հայտնի և գրավիչ մեկին, քան դուք եք) ստիպում են մարդկանց վատ զգալ, մինչդեռ հակառակ համեմատությունը, այսինքն ձեզ ավելի վատ մեկի հետ համեմատելը նպաստում է, որ մարդն իրեն ավելի լավ զգա:

Իսկ նոր հետազոտության երկրորդ մասը փորձում է բացահայտել այդ տարբերությունը՝ մարդկանց ուղղակի հարցնելով,  թե ինչ են զգում, երբ ուրիշների  հրապարակումներն են (posts) կարդում (օրինակ, «Այսօր, երբ ես ֆեյսբուքում  էի, ես ինձ անվստահ էի զգում այն առումով, որ ավելի քիչ բաների եմ հասել, քան մյուսները):

Պարզվել է, որ ֆեյսբուքում շատ ժամանակ անցկացնող մարդիկ ոչ միայն ավելի շատ ընկճախտի ախտանիշներ ունեն, այլ նաև այն, որ բոլոր ուղղություններով սոցիալական համեմատությունը երկու սեռերի համար էլ վճռորոշ է: Այլ կերպ ասած, կապ չունի, թե մարդը ուղղահայաց, ստորին ուղղությամբ, թե չեզոք սոցիալական համեմատություն է կատարում, դրանք բոլորն էլ մեծ հավանականությամբ կապված են ընկճախտի ախտանիշների հետ: Հետևաբար, հետազոտության արդյունքները չեն կարող մեծ զարմանք առաջացնել, սակայն դա ընդգծում է միջնորդային գործոնը՝ նոր ուղիով ձեզ ձեր ընկերների հետ համեմատությունը:

Սթիրը նշում է, որ «Թեև այլ հետազոտությունները բացահայտել են ֆեյսբուքի և ընկճախտի ախտանիշների կապը, մեր հետազոտությունը իր տեսակի մեջ առաջինն է, որը ընգծում է, որ այս ասոցացումների միջև մեխանիզմները սոցիալական համեմատություն են: Այլ կերպ ասած, ֆեյսբուքի մշտական «բնակիչները» կարող են իրենց համեմատել իրենց ընկերների հետ, որը, ինչպես պարզվել է, կարող է նրանց ստիպել ավելի ճնշված զգալ»:

Արդյո՞ք դա նշանակում է, որ պետք է ջնջենք մեր ֆեյսբուքյան հաշիվները: Ամենայն հավանականությամբ դրա կարիքը չկա, չնայած, որ ջնջելն էլ վնաս չէ: Սթիրը նշում է, որ տեխնոլոգիաների հետ մեր կապերը շատ ավելի մեծ նրբերանգներ ունեն, քան մենք կարծում ենք: Օրինակ, մենք կրկին և կրկին տեսնում ենք, որ սոցիալական ցանցերը զուտ սոցիալական չեն, ավելին, դրանք կարող են ավելի շատ հակվել դեպի հակասոցիալական ոլորտ: «Դուք  պետք է ֆեյսբուքի օգտագործումից հետո ավելի լավ զգաք»,- ասում է Սթիրսը:

«Այնուամենայնիվ, չակնկալվող հետևանքներից է այն, որ եթե դուք ձեզ համեմատում եք ֆեյսբուքյան ձեր ընկերների  ընդգծվող դրական պահերի հետ,  դուք կարող եք նրանց կյանքի  իրականության աղճատված պատկերացում ունենալ, և զգալ, որ դուք նրանց չեք հասնի, ինչը կարող է ընկճախտային նշաններ առաջացնել: Եթե դուք ֆեյսբուքի օգտագործումից հետո ձեզ ավելի շատ վատ եք զգում, քան լավ, նշանակում է, որ ժամանակն է վերաիմաստավորելու և ստեղնաշարից հեռանալու համար»:

Նա ավելացնում է, որ ընկճախտի հակված մարդիկ կարող են ցանկանալ տեղեկացված լինել իրենց բոլոր կապերի մասին, և մտածել, թե երբ և ինչպես են նրանք մուտք գործում սոցիալական մեդիա: Սթիրը կոչ է անում հիշել Թեոդոր Ռուզվելտի միտքն այն մասին, որ «համեմատությունը երջանկության գողն է»:

Եթե դա ճիշտ է (և գիտությունը կարծես թե հաստատում է դա) դա մասամբ պետք է մեզ ստիպի, որ դադարենք մեր կյանքի ձանձրալի պահերի և ընկերների հիասքանչ պահերի միջև համեմատությունների  անցկացումը: Եվ միգուցե մեր ընկերները կարող են հիշել, որ կյանքն այնուամենայնիվ, միայն հիասքանչ պահերից չի բաղկացած, և որ չէր խանագարի հրապարակել նաև իրենց ոչ այնքան հրաշալի պահերը ևս: Ամենայն հավանականությամբ դեռ շատ երկար կտևի, մինչև որ մարդիկ սկսեն  իրենց ավելի շատ կապված զգալ, քան հակառակը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment