Ինչո՞ւ է Facebook-ը պարտադրում օգտատերերին  բեռնել առանձին Messenger հավելվածը

Հոդվածի առանցքում

  • Facebook-ն ուզում է պարզեցնել գործընթացը Messenger-ից օգտվողների համար:
  • Ամեն օր ավելի քան 10 մլրդ. հաղորդագրություն է ուղարկվում Facebook- ով:
  • Միջինը 1500 պատմություններ են անցնում յուրաքանչյուր օգտվողի լրահոսով:
  • Ցուկերբերգը Facebook-ի ստեղծման մասին ֆիլմը վնասակար է համարում:
  • Հինգ տարի անց, Facebook –ը կստանա տեսահոլովակային կարգավիճակ:

Ուշադրությանն արժանի

Ընկերության ներսում թափանցիկությունն ապահովելու համար  գլխավոր գործադիր տնօրեն եւ համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը վերջերս մասնակցել է Facebook- ի առաջին անգամ անցկացրած Հանրային հարց ու պատասխանի նիստին: Կային հարցեր Facebook Messenger-ի, «Սոցիալական ցանց» ֆիլմի եւ Մարկ Ցուկերբերգի նորաձեւության ընտրության մասին: Ամենատարածված հարցը վերաբերում էր Facebook Messenger ծրագրին:

Այս տարվա սկզբին, Facebook-ը որոշել էր անջատել հաղորդագրությունների փոխանակման հնարավորությունը իր հիմնական բջջային ծրագրից եւ վերահղման օգտվողներին ուղղորդել էր առանձին ծրագր, որը կոչվում է Messenger:

Շատ օգտվողներ վրդովված էին, քանի որ չէին ուզում հաղորդագրությունների համար առանձին ծրագիր օգտագործել: Չնայած առանձին հավելվածի դեմ բողոքին, Facebook Messenger երեկվա դրությամբ  ամսական ունի 500 մլն ակտիվ օգտագործողներ:  Ինչո՞ւ Facebook-ը ստիպեց օգտվողներին բեռնել առանձին Messenger ծրագիր:

Մեկ օրում տասը միլիարդ հաղորդագրություններ են ուղարկվում  Facebook- ի միջոցով եւ բջջայինից օգտվողները դրանք տեսնելու համար ստիպված են հիմնական Facebook-ի հավելվածում բացել առանձին սյունակ: Facebook-ն ուզում է պարզեցնել գործընթացը Messenger օգտվողների համար:

«Այդ քայլին դիմելու պատճառն այն է, որ մենք, իրոք, հավատում ենք, որ սա լավ փորձ է եւ կարծում ենք, որ հաղորդագրությունները դառնում են ավելի կարեւոր, մարդիկ ավելի ու ավելի շատ են հաղորդագրություններ ուղարկում: Ամեն օր ավելի քան 10 մլրդ հաղորդագրություն է ուղարկվում Facebook- ով», – ասել է Ցուկերբերգը: «Բայց ձեր հաղորդագրություններին հասնելու համար դուք պետք է բացեք հավելվածը,  որը կարող է տեւել մի քանի վայրկյան, ապա մտնել առանձին սյունակ: Մենք տեսանք, որ մարդիկ օգտագործում էին բոլոր հաղորդագրությունների հավելվածները և ապավինում նրանց: Դա SMS ծրագրի նման է ինչպես է  IMessage ձեր հեռախոսի վրա կամ ինչպես WhatsApp-ը, որի պահանջը մեծացել է շատ երկրներում»:

Կարծում եմ, որ ստիպել օգտվողներին անցնել առանձին Messenger ծրագրի ավելի ճիշտ կլինի, երկարաժամկետ օգտագործման դեպքում: Հիմնական Facebook հավելվածում հաղորդագրություն ստանալու համար ամեն անգամ առանձին հաղորդագրությունների սյունակ բացելը  անարդյունավետ է թվում:Երբ դուք Facebook Messenger հավելվածի միջոցով հաղորդագրություն եք ստանում, այն ծանուցում է ուղարկում ձեր հեռախոսի վրա, որպեսզի դուք կարողանաք արագ տանել այդ խոսակցությունը:

Հարց.  Fan Page-ին հասնելու մասին

Քաղաքապետարանում  Մարկ Ցուկերբերգին հարցրեցին նաեւ օրգանական շարժումը նվազեցնելու մասին,  որը Facebook-ի Էջերի  ադմինիստրատորներն են տեսնում : Կարծիքը կա, որ News Feed –ում ալգորիթմի փոխոխությունները բացասաբար են ազդում Facebook Էջերի վրա: Ցուկերբերգը նշել է. «ժամանակը գնում է, Facebook-ում մարդիկ ավելի շատ բաներ են միմյանց տարածում: Այնպես որ, յուրաքանչյուր մարդ, որը  օգտագործում է իր լրահոսի ծավալը, օրական կարող է կարդալ 100 պատմություններ իր ընկերներից ու էջերից: Եվ քանի որ ընկերները ավելի շատ նյութեր են տարածում, դրանց հետևում են Էջերը: Էջերն են տարածում, տարածվում են նյութերը և ստացվում է պարզապես մրցակցություն»:

Միջինը 1500 պատմություններ են անցնում յուրաքանչյուր օգտվողի լրահոս: Յուրաքանչյուր օգտատեր՝ հիմված  News Feed ալգորիթմի վրա ,օրական այդ պատմություններից «տեսնում»  է մոտ 100-ը: Այդ 100 հաղորդագրություններն  ընտրվում են ներկայացվելու ներգրավված ալգորիթմների վրա հիմնված լրահոսի վերևի մասում.

Հարց  «Սոցիալական ցանց» ֆիլմի մասին

«Սոցիալական ցանց» ֆիլմի ռեժիսորը Դավիթ Ֆինչերն է, որը ներկայացնում է  Facebook- ի սկսման պատմությունը:  Ֆիլմը Մարկ Ցուկերբերգին ներկայացնում է որպես  սրիկա: Ֆիլմի  սյուժեն այն մասին է, թե ինչպես է Ցուկերբերգը իբր Facebook-ի գաղափարը գողացել  Ուինկլվոսս երկվորյակներից եւ անտեսել իր լավագույն ընկերոջը՝ Էդուարդո Սավերինին, Շոն Փարկերին վարձելուց հետո, որը պետք կազմակերպեր հանդիպումներ  համարձակ կապիտալիստների հետ: Հանդիսատեսներից մեկը, որը Facebook-ի հարց ու պատասխանին մասնակցելու համար Կալիֆորնիա էր եկել Յուտայի Պրովոյից, Մարկ Ցուկերբերգին խնդրեց  անկեղծ լինել ֆիլմի մասին:

«Ես կարծում եմ իրականությունն այն է, որ կոդ գրելը, արտադրանք տալը, ընկերություն հիմնելը այնքան հետաքրքիր չեն ֆիլմ ստեղծելու համար: Հետևաբար շատ բաներ նրանք պետք է գունավոր ներկայացնեն, որ նայվի: Եթե նրանք իսկապես ուզում էին ֆիլմ նկարահանել, ապա ինձ պետք է նկարեին երկու ժամ համակարգչի առաջ նստած՝ կոդավորման վրա աշխատելիս: Սակայն դա դժվար թե հետաքրքիր ֆիլմ լիներ», – ասել է Ցուկերբերգը:

«Բայց, ընդհանուր առմամբ, ֆիլմի սյուժեն ցույց է տալիս, թե ինչո՞ւ ենք մենք կառուցում Facebook-ը. որպեսզի օգնենք միավորել աշխարհը, և թե ինչպե՞ս ենք մենք դա արել: Սակայն նրանք հավաքել են նաև մի փունջ նյութեր, որոնք ես վնասակար եմ համարում: Դուք գիտեք, որ ես մեր առաքելությանը շատ լուրջ եմ վերաբերվում»:

Հարց՝.  Facebook-ը կորցնում է իր հմայքը

Հարց ու պատասխանի մասնակիցներից մեկը հարցրել է, թե արդյո՞ք Facebook –ը չի կորցնում է իր հմայքը, քանի որ  մեր օրերում կայքը հիմնականում օգտագործվում է  ֆոտո, վիդեո տարածելու համար: Ցուկերբերգը պատասխանել է, որ շատերն են իրեն հարցրել, թե  Facebook –ը «գնալով ավելի պակաս գրավիչ է դառնում»:

Մարկ Ցուկերբերգն  ասել է, որ Facebook-ը գրավիչ դարձնելու մտադրություն երբեք չի եղել: Նա ուզում էր, որ այն մարդկանց օգտագործման հիմնական միջոցներից մեկը լինի, ինչպես էլեկտրականությունն ու ջուրն են: Մոտ հինգ տարի առաջ, Facebook-ը հիմնականում տեքստային եւ հաղորդագրությունների կարգավիճակ ուներ: Հիմա մարդիկ օգտագործում են նաև լուսանկարներ: Հինգ տարի անց, Facebook –ը կստանա տեսահոլովակային կարգավիճակ:

Ինչո՞ւ են մարդիկ ասում, որ Facebook- ը ավելի քիչ հետաքրքիր է դարձել: Ես կարդացել եմ բազմաթիվ ուսումնասիրություններ, որտեղ նշվում է, որ դեռահասներն անջատում են  Facebook-ը  հօգուտ այլ սոցիալական լրատվական կայքերի: Օրինակ, Piper Jaffray-ը սոցիալական լրատվամիջոցների հարթակի վերաբերյալ հարցում է անցկացրել  օգոստոսի 25-ի եւ սեպտեմբերի 30-ի միջեւ ընկած հատվածում՝ պարզելու թե դեռահասներն ի՞նչ են նախընտրում:

Այս տարվա գարունից մինչև աշուն Instagram- ի օգտագործումը  69% – ից հասել է մինչեւ 76% – ի: Իսկ  Facebook-ինը  72% -ից իջել է մինչեւ 45%: Բարեբախտաբար, Facebook ունի Instagram եւ սկսեց  բջջայինի լուսանկարի փոխանակման ծառայությունը փողի վերածելու գործընթացը:

Թեեւ Facebook-ը, թվում է մասամբ կորցրել է հետաքրքրությունը,  նրա աճն անվիճելի է: Այսօր Facebook-ն ունի 1,35 մլրդ օգտվողներ: Մոտ չորս տարի առաջ Facebook-ն ուներ 500 միլիոն օգտատեր : Չնայած Facebook-ը մեկնարկել է 2004 թ.-ին, նրա բազան ավելի քան կրկնապատկվել է վերջին մի քանի տարիների ընթացքում:

 Հարց. ինչո՞ւ է Ցուկերբերգն ամբողջ ժամանակ կրում նույն գորշ վերնաշապիկը:

Հարցուպատասխանի ժամանակ Իտալիայից ժամանած օգտատերը հարցրեց, թե ինչո՞ւ է Մարկ Ցուկերբերգը ամեն օր կրում է նույն գորշ վերնաշապիկը: Ցուկերբերգը նշեց, որ փորձում է ավելի քիչ որոշումներ կայացնել այն հարցերի վերաբերյալ, որոնք չեն օգնում Facebook-ից օգտվողներին: Այս հարցը հետաքրքիր էր, քանի որ  անդրադառնում էր դրա հոգեբանական կողմին.  ինչո՞ւ են միլիարդատերերը շարունակ կրում նույն հանդերձանքը, երբ իրենց կարող են թույլ տալ հագուստի աներևակայելի տարբեր տեսակներ: Միշտ մտածել եմ, թե ինչու՞ Սթիվ Ջոբսը միշտ հագնում էր սեւ բարձր օձիքով սվիտեր եւ ջինս:

«Ես զգում եմ, որ չեմ անում իմ գործը այն ժամանակ, երբ էներգիաս ծախսում եմ հիմարությունների վրա: Փոխարենը ես կարող եմ իմ ամբողջ էներգիան օգտագործել լավագույն արտադրանքը թողարկելու կամ ծառայությունների վրա՝ օգնելով մեզ հասնել մեր նպատակներին, իրականացնել առաքելությունը, որը պետք է օգնի մարդկանց միմյանց հետ կապ հաստատել, սիրել ու հոգ տանել»,- ասել է  Ցուկերբերգը:

«Մի գուցե անհեթեթ է հնչում, բայց սա է պատճառը, որ ես ամեն օր մոխրագույն վերնաշապիկ եմ հագնում: Կարծում եմ շատ մարդիկ նույն մոտեցումն ունեն և Սթիվ Ջոբն էլ էր նրանց թվում: Նույնը վերաբերում է նախագահին: Չեմ կարծում, որ նախագահ Օբաման է ընտրում, թե ինչ հագնի ամեն օր»:

Մեկ միլիարդ հաղորդագրությունների օգտատերեր

Այժմ Facebook Messenger-ն ունի ամսական 500 մլն  ակտիվ օգտագործող, իսկ Facebook-ին պատկանող WhatsApp հաղորդագրությունների ծրագիրը հայտարարել է, որ 2014 թվականի օգոստոսին ունի 600 միլիոն ակտիվ օգտագործող:Դա նշանակում է, որ Facebook- ի հաղորդագրությունների Apps ավելի քան 1 միլիարդ համախառն ամսական օգտվողներ ունի: Թվերի համընկնումը WhatsApp եւ Facebook Messenger-ի միջև անհայտ է, քանի որ նրանք անկախ ծառայություններ են: Facebook Messenger-ը ընկերության հիմնական ուղղություններից մեկն է և երկու շաբաթը մեկ թարմացվում է նրա հավելվածը:

Հոդվածի բնօրրինակը այստեղ:

Write a comment