Ֆեյսբուքն իր ծննդյան օրը նշում է նաև որպես ընկերության օր
Հոդվածի առանցքում
- Սան Ֆրանցիսկո-Եթե Ֆեյսբուքը պետություն լիներ, ապա այն կլիներ ամենախիտ բնակեցված երկիրը` գերազանցելով նույնիսկ Չինաստանը: Ամեն ամիս ընկերների հետ շփման նպատակով մոտ 1.4 միլիարդ մարդ է մտնում Ֆեյսբուք սոցիալական ցանց:
- Չորեքշաբթի` իր ծննդյան օրը, սոցցանցերի հսկան` Ֆեյսբուքը, տոնում է բարեկամությունն և ընկերությունը ֆեյսբուքյան պատմությունների, վիճակագրության և պիտակների միջոցով: Ֆեյսբուքը հետևում է, թե ինչպես է ընկերությունը կարողանում կապել մարդկանց, ովքեր գտնվում են միմյանցից հազարավոր կիլոմետրեր հեռու:
- Ֆեյսբուքի հիմնադվելուց հետո՝ 11 տարիների ընթացքում, սոցիալական մեդիայի անընդմեջ օգտագործումը փոփոխեց ընկերություն անելու բուն էությունը: Ընկերություն անելուն այլևս չի խոչընդոտում ո'չ ժամանակի սղությունը, ո'չ էլ տարածությունը:
Ուշադրությանն արժանի
Սան Ֆրանցիսկո-Եթե Ֆեյսբուքը պետություն լիներ, ապա այն կլիներ ամենախիտ բնակեցված երկիրը` գերազանցելով նույնիսկ Չինաստանը: Ամեն ամիս ընկերների հետ շփման նպատակով մոտ 1.4 միլիարդ մարդ է մտնում Ֆեյսբուք սոցիալական ցանց:
Ֆեյսբուքի հիմնադվելուց հետո՝ 11 տարիների ընթացքում, սոցիալական մեդիայի անընդմեջ օգտագործումը փոփոխեց ընկերություն անելու բուն էությունը: Ընկերություն անելուն այլևս չի խոչընդոտում ո’չ ժամանակի սղությունը, ո’չ էլ տարածությունը:
Մենք կարողանում ենք հետևել ընկերներին, որոնք այլ պարագայում, գուցե, անհետանային մեր կյանքից: Կարողանում ենք նոր տպավորություններով և նորություններով կիսվել ընկերների հետ, ովքեր հեռու են գտնվում մեզանից: Երբեմն նոր կապեր ենք հաստատում Ֆեյսբուքի կամ այլ հայտնի սոցիալական ցանցերի միջոցով:
Չորեքշաբթի` իր ծննդյան օրը, սոցցանցերի հսկան` Ֆեյսբուքը, տոնում է բարեկամությունն և ընկերությունը ֆեյսբուքյան պատմությունների, վիճակագրության և պիտակների միջոցով: Ֆեյսբուքը հետևում է, թե ինչպես է ընկերությունը կարողանում կապել մարդկանց, ովքեր գտնվում են միմյանցից հազարավոր կիլոմետրեր հեռու:
Միմյանց կապող քաղաքներից են Գլենդելը (Կալիֆորնիա, ԱՄՆ) և Երևանը (Հայաստան), Սիլվեր Սփրինգը (Մերիլենդ, ԱՄՆ) և Ադիս Աբեբան (Եթովպիա), Վիետնամը, Ուեսթմինսթերը և այլն:
Ֆեյսբուքը միմյանց է կապում նաև միևնույն պետության երկու տարբերի քաղաքներում գտնվող ընկերներին, որոնց բաժանում է մոտ 20,000 կմ:Երկու ընկերներ, ովքեր ծագումով Անգլիայի Նյուքասլ քաղաքից են, այժմ ապրում են 20,005 կմ հեռավորության վրա, մեկը` Նոր Զելանդիայում, մյուսը` Իսպանիայում:
Մեկ այլ ընկերներ, ովքեր ծագումով Վիետնամից են, այժմ գտնվում են միմյանցից 19,994 կմ հեռավորությամբ Վիետնամի Տամ Կի և Պերուի Լիմա քաղաքներում:
Վիճակագրությունը կազմվել է հունվար ամսվա ընթացքում Ֆեյսբուք սոցիալական ցանցի ակտիվ օգտատերերի տվյալներից:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ