Facebook-ի դեմ հայց է ներկայացվել օգտատերերի հաղորդագրությունները սկանավորելու համար
Հոդվածի առանցքում
- Facebook Inc-ի դեմ խմբային հայց է ներկայացվել, որտեղ սոցցանցը մեղադրվում է իր օգտատերերի անձնական գաղտնիությունը խախտելու մեջ:
- Դատավորը նշել է, Facebook-ը «չի ներկայացրել բավարար բացատրություն, թե ինչպես է վիճարկվող պրակտիկան օգտագործվում սովորական գործունեության շրջանակներում»:
- Facebook-ը 2012-ի հոկտեմբերին դադարեցրել է այդ պրակտիկան: Սակայն ընկերությունը հայտարարել է, որ շարունակում է հաղորդագրությունների վերլուծությունները վիրուսներից ու սպամերից պաշտպանվելու համար:
Ուշադրությանն արժանի
Facebook Inc-ի դեմ խմբային հայց է ներկայացվել, որտեղ սոցցանցը մեղադրվում է իր օգտատերերի անձնական գաղտնիությունը խախտելու, նրանց հաղորդագրությունների բովանդակությունը սկանավորելու և գովազդային նպատակներով օգտագործելու համար,որոշել է ԱՄՆ դատավորը:
Երեքշաբթի ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Օքլանդի շրջանային դատավոր Ֆիլիպ Համիլթոնը մերժել է սոցիալական մեդիա ընկերության նկատմամբ նահանգի ներկայացրած մի քանի հայցերը, սակայն հրաժարվել է փակել Facebook-ի դեմ օգտատերերի ներկայացրած հայցը:
Facebook-ը պնդում է, որ իր օգտատերերի հաղորդագրությունների ենթադրյալ սկանավորումը լուսաբանվել է բացառությամբ դաշնային էլեկտրոնային Գաղտնիության Ակտի շրջանակներում, որը մատակարարող ծառայություններին թույլ է տալիս գաղտնալսումներ կատարել սովորական գործունեության ընթացքում:
Համիլթոնը, սակայն, նշել է, Facebook-ը «չի ներկայացրել բավարար բացատրություն, թե ինչպես է վիճարկվող պրակտիկան օգտագործվում սովորական գործունեության շրջանակներում»: Ոչ Facebook-ը, ոչ էլ հայցվորների փաստաբանը չեն արձագանքել հարցապնդմանը:
2013-ին ներկայացված հայցը պնդում էր, որ Facebook-ը սկանավորել է մասնավոր հաղորդագրությունների բովանդակությունը, որոնք օգտատերերն ուղարկել են վեբ կայքեր, ապա հաշվել են «հավանում եմ» էջերում արված հղումները:
Այդ «հավանում եմ» հղումները հետո օգտագործվել են օգտատիրոջ կերպարը ձևավորելու համար: Դա էլ իր հերթին օգտագործվել է նպատակային գովազդների համար, ասվում է հայցում: Բողոքում նշվում է նաև, որ մասնավոր հաղորդագրությունների սկանավորումը խախտում է դաշնային և Կալիֆորնիայի նահանգի օրենքը:
Ըստ երեքշաբթի կայացրած որոշման` Facebook-ը 2012-ի հոկտեմբերին դադարեցրել է այդ պրակտիկան: Սակայն ընկերությունը հայտարարել է, որ շարունակում է հաղորդագրությունների վերլուծությունները վիրուսներից ու սպամերից պաշտպանվելու համար:
Հայցը ներկայացրել էր Facebook-ի օգտատեր Մեթյու Քամբելը, որը ձգտում է ամերիկյան օգտատերերի անունից գործին տալ խմբային գործողությունների կարգավիճակ:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ