Ինչպե՞ս է Ֆեյսբուքը փող աշխատում այն երկրներում, որտեղ արգելված է

Ինչպե՞ս է Ֆեյսբուքը փող աշխատում այն երկրներում, որտեղ արգելված է

Հոդվածի առանցքում

  • Նույնիսկ հյուսիսչինական լեզվով խոսող Մարկ Ցուկերբերգը չի կարող ստանալ Չինաստանը՝ թուլացնելով Չինաստանի կողմից Ֆեյսբուքի վրա դրված յոթնամյա արգելքը: Սակայն դա չի նշանակում, որ սոցիալական մեդիայի հսկան այս շուկայում գումար չի աշխատում:
  • Ֆեյսբուքն արդեն հաջողություններ է գրանցում չինական ընկերությունների շրջանում, որոնք գովազդներ են տեղադրում այդ կայքում: Այս ընկերությունների ցանկում են Շանհայում տեղակայված օնլայն խաղերի դիզայնով զբաղվող Youzu Interactive ընկերությունը:
  • Գուգլը, որը նույնպես արգելված է Չինաստանում, շարունակում է իր ճնշումը երկրի վրա՝ անցյալ ամիս YouTube-ի՝ չինացի ծրագրավորողների տարբերակի թողարկմամբ:
  • Internet.org-ը փորձում է միացում ապահովել աշխարհի առանց սերվերի տարածաշրջաններում և առավել մեծ հնարավորություններ ստանալ գովազդի համար:

Ուշադրությանն արժանի

Այն ցանկանում է չինական ընկերություններին միջազգայնորեն գովազդել

Նույնիսկ հյուսիսչինական լեզվով խոսող Մարկ Ցուկերբերգը չի կարող ստանալ Չինաստանը՝ թուլացնելով Չինաստանի կողմից Ֆեյսբուքի վրա դրված յոթնամյա արգելքը: Սակայն դա չի նշանակում, որ սոցիալական մեդիայի հսկան այս շուկայում գումար չի աշխատում:

Ֆեյսբուքը հրահրում է տեղական գործընկերներին Չինաստանում օգնել չինական ընկերություններին Ֆեյսբուքում գովազդ դնելու հարցում համոզել՝ նույնիսկ, եթե կայքը հասանելի չի երկրի սահմաններում: Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը: Համաձայն Ֆեյսբուքի, չինական ընկերությունների համար գլխավոր լծակը Չինաստանից դուրս ամսեկան 1,39 միլիարդ ակտիվ ֆեյսբուք-օգտատերերին հասնելու հնարավորությունն է:

Ֆեյսբուքն արդեն հաջողություններ է գրանցում չինական ընկերությունների շրջանում, որոնք գովազդներ են տեղադրում այդ կայքում: Այս ընկերությունների ցանկում են Շանհայում տեղակայված օնլայն խաղերի դիզայնով զբաղվող Youzu Interactive ընկերությունը:

Այն 10 միլիոն յուան  է (1,6 միլիոն դոլար) ծախսել Ֆեյսբուքի վրա, որի արդյունքում երկու անգամ ավելացել է League of Angels օրեկան օնլայն խաղի գրանցված օգտատերերի թիվը:

Ֆեյսբուքը Սիլիկոնե հովտի մի քանի  հսկաներից մեկն է, որ փորձում է գումար աշխատել չինական շուկայում՝ չնայած դրա վրա դրված արգելքին:

Օրինակ, Թվիթերը այս ամիս գովազդի համար գրասենյակ է բացել Հոնգ Կոնգում: Այս մասին հայտնել է ընկերությունը: Մինչդեռ Գուգլը, որը նույնպես արգելված է Չինաստանում, շարունակում է իր ճնշումը երկրի վրա՝ անցյալ ամիս  YouTube-ի՝ չինացի ծրագրավորողների տարբերակի թողարկմամբ:

Չինաստանում Ֆեյսբուքի ջանքերը եկել են մեկ այլ ծրագրի միջով, որը երկրում սահմանափակ մուտք ունի: Սոցիալական մեդիայի ընկերությունը թողարկում էր մոբայլ գովազդներ՝ ադապտացված զարգացող շուկաների՝ այդ թվում Հնդկաստան և Քենյա, թույլ միացումներին, մինչդեռ ընկերության Internet.org-ը փորձում է միացում ապահովել աշխարհի առանց սերվերի տարածաշրջաններում և առավել մեծ հնարավորություններ ստանալ գովազդի համար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment