«Facebook»-ը հանրային հրապարակ չէ
Հոդվածի առանցքում
- Ռուսաստանում և այլուր այլախոհները վրդովված են, որ «Facebook»-ը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով արգելափակել է ընդդիմության ղեկավարությանը օժանդակելու համար ստեղծված ցույցերի event-ների էջերը:
- Սոցմեդիաները առավել նման են խոշոր առևտրի կենտրոնների, որտեղ միշտ ղեկավարությանը իրավունք է վերապահված հեռացնել ձեզ, եթե չպահպանեք նրանց սահմանած կանոնները:
- «Facebook»-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը վերջերս փորձում էր հրապուրել չինական պաշտոնյաներին: Ենթադրաբար նա դա կատարել է, որպեսզի վերջիններս թույլատրեն իր կազմակերպության գործունեությունը այդ երկրում:
Ուշադրությանն արժանի
Ռուսաստանում և այլուր այլախոհները վրդովված են, որ «Facebook»-ը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով արգելափակել է ընդդիմության ղեկավարությանը օժանդակելու համար ստեղծված ցույցերի event-ների էջերը: Չնայած այն հանգամանքին, որ նրանց վրդովմունքն հասկանալի է, «Facebook»-ի որոշումը կարևոր հիշեցում է այն մասին, որ սոցիալական լրատվամիջոցների կազմակերպությունները պարտավոր չեն հետևել խոսքի ազատությանը, եթե դա վտանգում է նրանց գործունեությանը:
«Facebook»-ի ղեկավարությունը հրաժարվել է հրապարակային մեկնաբանություն տալ Պուտինի քննադատ Ալեքսեյ Նավալնու՝ հունվարի 15-ի համար նախատեսված իրադարձության էջի փակման մասին: Այդ էջը Ռուսաստանից դուրս դեռ հասանելի է:
Սակայն կազմակերպությունը նշել է, որ կսահմանափակի էջերի պարունակությունը կառավարության խնդրանքով, եթե պարզվի, որ այդ տեղեկատվությունը խախտում է տեղական օրենքները: Ֆեյսբուքյան տվյալները ցույց են տալիս, որ այն, ի պատասխան կառավարության պահանջներին, մեծամասամբ սահմանափակում է էջերի պարունակությունը:
Օրինակ, 2014-ի առաջին կեսին կազմակերպության կողմից Ռուսաստանում էջերի պարունակությունը հեռացվել է 24 անգամ, ինչը 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ չորս անգամ ավելին է: Էջերի պարունակության հեռացման դեպքերով առավել ցնցող է Պակիստանը, որտեղ ընթացիկ տարվա առաջին կեսին դա կատարվել է 1773 անգամ, մինչդեռ դրան նախորդող վեց ամսվա ընթացքում այդ թիվը ընդամենը 160 էր:
Քանի որ սոցիալական ցանցերը դարձել են ժամանակակից կյանքի անբաժան մասը, շատերը կարող են կարծել, որ դրանք հանդիսանում են հանրային հրապարակների թվային համարժեքը, որտեղ կարող են ազատ կարծիքներ փոխանակել: Սակայն այս կազմակերպությունները առավել նման են խոշոր առևտրի կենտրոնների, որտեղ միշտ ղեկավարությանը իրավունք է վերապահված հեռացնել ձեզ, եթե չպահպանեք նրանց սահմանած կանոնները:
«Արաբական գարնան» ընթացքում շատերը պնդում էին, որ ժամանակակից տեխնոլոգիաները առանցքային դերակատարում են ունեցել այն շարժումների ժամանակ, որոնց արդյունքում պաշտոնանկ են արվել այնպիսի ինքնակալներ, ինչպիսին օրինակ Եգիպտոսում Հուսնի Մուբարաքն էր:
Ճշմարիտ է, որ համացանցն ու բջջային հեռախոսները կարող են համախմբել և կազմակերպել մարդկանց, սակայն ոչ ոք չի կասկածում, որ ռեպրեսիվ ռեժիմները այլախոհությունը ճնշելու հնարավորություն ունեն այն առումով, որ կարող են դիմել Facebook-ի պես կազմակերպություններին, որպեսզի դրանք հեռացնեն իրենց դուր չեկած էջերի պարունակությունը:
Իհարկե, սոցիալական զանգվածային կազմակերպությունները և նրանց կողմնակիցները պնդում են, որ այլ տարբերակ չունեն, քան հետևել տեղական օրենքներին, երբ նրանք գործում են այդ երկրներում:
«Facebook»-ի կողմից ռուսական պաշտոնյաների պահանջները մերժվելու դեպքում հասկանալի է, որ Պուտինն ու նրա կառավարությունը Ռուսաստանի տարածքում ընդհանրապես կարգելեին այս կազմակերպության գործունեությունը: Եվ շատերը գտնում են, որ այս կազմակերպությունների համար դա շատ ավելի լավ է, քան ընդհանրապես այդ երկրում գործունեությունը դադարեցնելը:
Չնայած խոսքի ազատության պահապանները ընդունում են «Facebook»-ը և այլ համացանցային կազմակերպությունները որպես ազատական արժեքների տարածման հնարավորություն, սակայն այս կազմակերպությունները հազիվ թե համամիտ են նրանց հետ, եթե դա խոչընդոտում է նրանց բիզնեսի զարգացմանը:
Օրինակ, «Facebook»-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը վերջերս փորձում էր հրապուրել չինական պաշտոնյաներին: Ենթադրաբար նա դա կատարել է, որպեսզի վերջիններս թույլատրեն իր կազմակերպության գործունեությունը այդ երկրում: Եթե նրանք թույլ տային կազմակերպությանը ծավալվել Չինաստանում, «Facebook»-ը հարկադրված կլիներ իր օգտագործողների նկատմամբ կիրառել առավելագույն գրաքննություն, որը ավելին կլիներ, քան որևէ այլ երկրում:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ