Facebook-ի մեկ այլ  հեղափոխություն

Facebook-ի մեկ այլ  հեղափոխություն

Հոդվածի առանցքում

  • Համացանցը դանդաղորեն, բայց խորապես, քաղաքացիների մեջ սփռում է գործելու ու կազմակերպելու ցանկություն:
  • Համացանցը հասարակության գնահատման վրա, ազդում է երկու մեխանիզմների միջոցով, հայելի-պահում և պատուհան-բացում:
  • Հայելի-պահումը ինֆորմացիայի տրամադրման ավելի լայն ու բազմազան միջոցներով թույլ է տալիս օգտագործողներին ավելի լավ ճանաչել ու ազդել իրենց կառավարությունների վրա:
  • Պատուհան-բացումը օգտագործողներին հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ այլ երկրների քաղաքական պայմանները և տալ համեմատական գնահատական տալ իրենց կառավարության գործունեությանը:
  • Համացանցը դեմոկրատիայի և դեմոկրատացման վրա ունի ոչ միանշանակ ազդեցություն:
  • Համացանցի օգտագործման ազդեցությունը քաղաքական գնահատականների և գոհունակության վրա ունի կարևոր հետևանքներ կառավարման բիզնեսի վրա:

Ուշադրությանն արժանի

Այս օրերին, ամեն անգամ, երբ ինչ-որ տեղ աշխարհում մեծ քաղաքական ցույց է տեղի ունենում, քննարկում է սկսվում համացանցի դերի մասին՝ որպես այդ հեղափոխությանը խթանող երևույթ, որը թույլ է տալիս ցուցարարներին աջակցություն ստանալ ինչպես ներքին, այնպես էլ միջազգային աղբյուրներից, զեկույցներ գրել իրադարձությունների վայրից, իրենց պահանջները ներկայացնել կառավարության առաջնորդներին, կամ փաստաթղթավորել ոստիկանների չարաշահումները: Այն, ինչ սովորաբար մոռանում են նմանատիպ բնույթի քաղաքական շարժումներին` համացանցի բոլորովին այլ դերն է, այն է՝ դրա ազդեցությունը ցուցարարների վրա փողոց դուրս գալուց առաջ:

Համացանցը դանդաղորեն, բայց խորապես, քաղաքացիների մեջ սփռում է գործելու ու կազմակերպելու ցանկություն՝ առաջին հերթին ազդելով իրենց կառավարությունների արդյունավետության ընկալման վրա:

Համացանցը, համապատասխան տեխնոլոգիաների հետ միասին, ինֆորմացիայի տարածման գործում հեղափոխական նշանակություն ունեցավ: Այն կտրուկ ու արագ տրանսֆորմացրեց ինֆորմացիայի հավաքման ձևը, ինֆորմացիայի հասցնելու արագությունն ու ծախսը, և թե որ ցանցերն են ունակ որոշելու՝ ով կարող է ուղարկել ու ստանալ այս փոխանցված ինֆորմացիան: Սա պատմության ընթացքում կոմունիկացիայի ամենակտրուկ դեմոկրատացման արդյունքն էր:

Այն նաև հսկայական ազդեցություն ունի քաղաքացիների քաղաքական դատողությունների կատարման վրա:

Համացանցը հասարակության գնահատման վրա, առաջին հերթին, ազդում է երկու մեխանիզմների միջոցով, որոնք ես կոչում եմ հայելի-պահում («mirror-holding») և պատուհան-բացում («window-opening»): Հայելի-պահումը նկարագրում է, թե ինչպես է համացանցը, տեղային քաղաքական ինֆորմացիայի տրամադրման ավելի լայն ու բազմազան միջոցներով, քան ավանդական զանգվածային լրատվական միջոցներն են, թույլ տալիս օգտագործողներին ավելի լավ ճանաչել ու ազդել իրենց կառավարությունների որակի վրա: Պատուհան-բացումը, հակառակը, վերաբերում է համացանցի գլոբալ էությանը, որը օգտագործողներին հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ այլ երկրների, մասնավորապես զարգացած դեմոկրատական երկրների քաղաքական պայմանները, որոնք առավել տեսանելի են համացանցում: Սա օգտագործողներին հնարավորություն է տալիս համեմատական գնահատական տալ, թե ինչպես են իրենց կառավարությունները գործում:

Էմպիրիկ փորձարկումը հաստատում է, որ համացանցը հստակ ու հետևողական ազդեցություն ունի քաղաքացիների շրջանում իրենց կառավարությունների հանդեպ ունեցած զգացմունքների վրա: Ինչպես և պետք էր ակնկալել, հայելի-պահում ու պատուհան-բացում մեխանիզմները խթանում են հանրային գոհունակությունը զարգացած դեմոկրատական երկրներում և հանրային դժգոհությունը՝ թույլ դեմոկրատական պրակտիկա ունեցող ազգերի մոտ: Ինչևէ, հետազոտությունը նաև ցույց է տալիս, որ համացանցի ազդեցությունը ոչ մեխանիկորեն է կատարվում և ոչ էլ միասնականորեն. մեկ դեմոկրատական ձգտումը մեխանիկորեն ամբողջական դեմոկրատամետ նվաճումների դոմինոյի ազդեցություն չի ունենում քաղաքացիների վերաբերմունքի ու վարքագծի վրա:

Վերցրեք, օրինակ, Տանզանիան, որտեղ ես անցկացրել եմ  փորձ` հասկանալու համար համացանցի օգտագործման ազդեցությունը 2010 ընդհանուր ընտրությունների գնահատման վրա: Չնայած համացանցը հարուստ ինֆորմացիա է առաջարկում այն ժամանակվա ընտրությունների կասկածելի ամբողջականության մասին, փորձարկման արդյունքները ցույց տվեցին, որ այդ ինֆորմացիային հասանելի տանզանացիները սկսել են քիչ քվեարկել:

Ի վերջո, հավատը, որ բոլոր ընտրությունները արդար չեն լինում, կարող է երկու շատ տարբեր պատասխաններ տալ, այն է՝ որոշ մարդիկ կարող են փողոց դուրս գալու միջոցով պատասխան ռեակցիա տալու զգացողություն ունենալ, իսկ մյուսները կարող են պարզապես թևաթափ լինել ու տանը նստել:

Մինչդեռ մեկ այլ դաշտային հետազոտություն, որ ես անցկացրել եմ Բոսնիայում և Հերցոգովինայում, ցույց է տվել, որ այդտեղ համացանցի օգտագործողները, ովքեր իրենց երկրի դեմոկրատական պրակտիկայից առավել դժգոհ են դարձել, սկսել են նախընտրել իրենց երկրի կառավարության համար այլընտրանքային ձևեր:

Ամբողջացնելով, այս հետազոտությունը ցույց է տալիս, որ համացանցի ազդեցությունը համապարփակ է, և որ որոշ դեպքերում այն կունենա դեմոկրատիայի և դեմոկրատացման վրա ոչ միանշանակ ազդեցություն:

Որպես կանոն համացանցի կիրառումը քաղաքական գնահատականների համար հակված է հատկապես խորը լինել հիբրիդային ռեժիմների վրա, այն կառավարությունների, որոնք չնայած ամուր ավտորիտար են, թույլ են տալիս այսպես կոչված ընտրություններ որոշ պաշտոնների համար: Շատ դեպքերում, նմանատիպ ընտրությունները ունայնության փորձարկումներ են և դրանց արդյունքը արդեն իսկ նախապատրաստված է լինում իշխող կուսակցության կողմից՝ հաշվի չառնելով, թե ընտրաթերթիկների արդյունքն ինչ է ցույց տալիս: Չնայած կողմնակի դիտորդները կարող են եզրակացնել, որ այդ ընտրությունները կեղծված են, այնուամենայնիվ այս երկրներում ապրող քաղաքացիները հաճախ դրանց մեջ մեծ արժեք են տեսնում: Դա եղավ Եգիպտոսի 2011թվականի հեղափոխության կազմակերպման ժամանակ, որի ընթացքում հասարակության մի մասը, որը ի սկզբանե բարկացած էր ոստիկանության դաժանությունների պատճառով, դարձավ զայրույթով ավելի լցված պառլամենտական իբր կեղծված ընտրությունների պատճառով, որն արդյունքն էր ականատեսների վկայություների, որոնք տեսանյութեր են ներբեռնել ու առցանց տարածել: Դա տեղի ունեցավ քաղաքացիների կողմից իրենց դժգոհությունները փողոց դուրս գալու ու ռեժիմի փոփոխություն պահանջելու միջոցով արտահայտելուց քիչ առաջ:

Ավելին, անգամ այն դեպքերում, որոնք չեն հանգեցնում զգալի քաղաքական ակտիվության, համացանցի օգտագործման ազդեցությունը քաղաքական գնահատականների և գոհունակության վրա ունի կարևոր հետևանքներ կառավարման բիզնեսի վրա:

Ամեն ինչ շատ պարզ է՝ դեմոկրատական, դեմոկրատացող ու ոչ դեմոկրատական կառավարությունները գիտակցում են, որ իրենք կորցրել են ինֆորմացիայի վրա իրենց հսկողության որոշակի մասը՝ համեմատած այն վերահսկողության, որ նրանք վայելում էին ավանդական մեդիայի դարաշրջանում: Որպես արդյունք, նրանք գիտեն, որ իրենց որոշումների և գործողությունների ազգային ու անգամ միջազգային մակարդակով հեռարձակելու համար առկա է ավելի մեծ պոտենցիալ, որի վրա նրանք ավելի քիչ վերահսկողություն ունեն:

Այսպիսով, լիդերները ստիպված են, տարբեր աստիճանների, դիտարկել լատենտ հանրության կարծիքի պոտենցիալ ակտիվությունը, երբ իրենք քաղաքական որոշումներ են կայացնում երբևէ իրենց կողմից չկիրառված ձևով:

Ցավոք, գիտնականներն ու այլ քաղաքականության դիտարկողները հիմնականում չկարողացան կանխորոշել Արաբական գարունը: Շատերը փորձեցին վերագտնել կորցրածը՝ կենտրոնանալով համացանցի դերի վրա արդեն քաղաքական ցնցումների դեպքում, որոնք տարածվեցին ամբողջ Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում: Բայց ավելի նպատակահարմար կլիներ կենտրոնանալ այն բանի վրա, որոնք գիտնականների հետազոտություններում հիմնականում մնացել էին չուսումնասիրված, այն է՝ համացանցի օգտագործման հետևանքները քաղաքական գնահատականների վրա, որոնք կարող են լինել, և երբեմն էլ հապճեպ են դարձնում քաղաքական գործողություններն ու կազմակերպումները:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment