Facebook-ն ընդդեմ ռուսական Sputnik լրատվական գործակալության

Facebook-ն ընդդեմ ռուսական Sputnik լրատվական գործակալության

Հոդվածի առանցքում

  • Հինգշաբթի Facebook-ը հեռացրել է հարյուրավոր էջեր, որոնք, ըստ տեղեկությունների, ներկայանում էին որպես Արևելյան Եվրոպայում և այլ երկրներում հիմնված անկախ լրատվական կայքեր: Սակայն իրականում դրանք ղեկավարվում էին ռուսական պետական Sputnik լրատվական ծառայության աշխատակիցների կողմից: Facebook –ը հայտնել է, որ հինգշաբթի հեռացված 364 էջերն ու հաշիվները պատկանում էին գրեթե 800,000 հետևորդների, որոնք գովազդների համար մոտ 135,000 դոլար են ծախսել 2013 թ. հոկտեմբերից մինչև այս ամիս ընկած ժամանակահատվածում:

Ուշադրությանն արժանի

Հինգշաբթի Facebook-ը հեռացրել է հարյուրավոր էջեր, որոնք, ըստ տեղեկությունների, ներկայանում էին որպես Արևելյան Եվրոպայում և այլ երկրներում հիմնված անկախ լրատվական կայքեր: Սակայն իրականում դրանք ղեկավարվում էին ռուսական պետական Sputnik լրատվական ծառայության աշխատակիցների կողմից:

Դա սոցիալական ցանցերի հսկայի կողմից ռուսական ապատեղեկատվության դեմ գործողությունների վերջին քայլն էր: Անցյալ տարվա փետրվարին հատուկ խորհրդատու Ռոբերտ Մյուլլերը ռուսական սադրիչ խմբին մեղադրեց Միացյալ Նահանգներին խաբելու համար: Facebook –ում այն ներկայանում էր ամերիկացիների խումբ:

Facebook –ը հայտնել է, որ հինգշաբթի հեռացված 364 էջերն ու հաշիվները պատկանում էին գրեթե 800,000 հետևորդների, որոնք գովազդների համար մոտ 135,000 դոլար են ծախսել 2013 թ. հոկտեմբերից մինչև այս ամիս ընկած ժամանակահատվածում:

Թիրախում հայտնված երկրների թվում էին Ռումինիան, Լատվիան, Էստոնիան, Լիտվան, Վրաստանը և Մոլդովան: Էջերը հաճախ էին նպաստում հականատոյական տրամադրություններին ու բողոքի շարժմանը:

Էջերը կեղծ հաշիվներին օգնում էին իսկական երևալ: Էջերի մի խումբը վերահսկել է Facebook -ի օգտատերերից մեկը, որը պնդում էր, թե Թբիլիսիում բնակվող կին է: Ատլանտյան խորհրդի քրեական թվային հետազոտությունների լաբորատորիան, որը Facebook-ին օգնում է հայտնաբերել կեղծ հաշիվները, պարզել է, որ պրոֆիլով լուսանկարները իրականում վերցրել էին շվեդական մոդելի սոցիալական մեդիա կայքերից:

Էջերը նաև նպաստել են գրեթե 200 միջոցառումների: Facebook –ը նշել է, որ չի կարող հաստատել, արդյոք դրանցից որևէ մեկը իրականում տեղի է ունեցել, թե՝ ոչ:

Sputnik- ի գործընկեր RIA Global ՍՊԸ, ԱՄՆ-ում գրանցված է որպես արտասահմանյան գործակալ:

«Հստակ քաղաքական»

Հինգշաբթի կայացած հայտարարության մեջ Sputnik- ը նշել է, որ Facebook- ի ակցիան «գրեթե գրաքննություն էր»:

«Որոշումը հստակ քաղաքական բնույթի է և գրեթե գրաքննություն է: Հարևան երկրներում գործող մեր լրատվական կենտրոններին պատկանող ֆեյսբուքյան յոթ էջն արգելափակվել է», – ասվում է հայտարարության մեջ:

«Sputnik- ի խմբագրականը զբաղվում է նորություններով և դա լավ է անում: Եթե այս արգելափակումը Facebook- ի միակ արձագանքն է լրատվամիջոցի աշխատանքի որակին, մենք հարցեր չունենք, ամեն ինչ պարզ է: Հույս կա, որ ողջամտությունը կհաղթի»,- նշվում է հայտարարությունում:

Քրեական թվային հետազոտությունների լաբորատորիան հայտնաբերել է, որ խաբեությունը չի սահմանափակվում նորություններով: Մեկ էջ նվիրված էր Լատվիա ճանապարհորդությանը, մյուսը` Տաջիկստանի նախագահի երկրպագուներին:

Մեկ այլ խախտում

Facebook-ից հեռացվել է ևս 107 էջ, խումբ և հաշիվ, որոնք այնպես էին նախագծված, որ թվում էր, թե գործում են Ուկրաինայից, բայց իրականում դրանք Ռուսաստանում ստեղծված ցանցի մի մասն էին:

«Մենք տեխնիկական զուգահեռներ անցկացրինք Ռուսաստանի գործողությունների հետ, որոնք տեսանք ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններից առաջ: Դա ներառում էր նաև այն պահվածքը, որն ընդհանրություն ուներ նախորդ ինտերնետային հետազոտությունների գործակալության գործունեության հետ», – գրել է Facebook- ի կիբեռանվտանգության քաղաքականության ղեկավար Նաթանիել Գլայերը:

Ընկերությունը նշում է, որ այդ էջերը հայտնաբերվել են ԱՄՆ իրավապահ մարմինների ուղղորդման շնորհիվ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment