Ռուսաստանն այլևս  OPEC-ի բարեկամը չէ

Ռուսաստանն այլևս  OPEC-ի բարեկամը չէ

Հոդվածի առանցքում

  • ՌԴ-ի նավթի արդյունահանման կրճատման հանձնառությունը մշտապես եղել է անկայուն, հատկապես այն բանից հետո, երբ գները բարելավվեցին 2016 թ-ի անկումից հետո, ինչը հանգեցրեց այս ողջ ՕՊԵԿ + գործընթացին: Սաուդյան Արաբիան հստակ բարձր է գնահատում Ռուսաստանի հետ գործընկերությունը, նույնիսկ եթե ամեն ինչ այդքան հարթ չի ընթանում.

Ուշադրությանն արժանի

 

Ռուսաստանն նավթի արդյունահանման իր բաժինը չի կրճատում: Այնպես որ, ինչու պետք է ՕՊԵԿ-ը կրճատի իր մասանբաժինը:

Վեց ամիս առաջ խումբը չէր կարողանում հասնել համաձայնության առանց Ռուսաստանի օգնության: Այժմ այն չի կարող նույնիսկ համաձայնության գալ հանդիպման օրվա շուրջ, և խնդիրը կարծես Ռուսաստանն է։

Այս ամենն իսկապես ակնհայտ դարձավ դեկտեմբերին: Արդյունահման  զսպման քաղաքականության երկարացման համաձայնությունը կնքվել է միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի նավթի ոլորտի նախարար Ալեքսանդր Նովակը Վիեննայում ՕՊԵԿ-ի կենտրոնակայանում կարողացավ փոխզիջման համաձայնության հասնել որը, Իրանը և Սաուդյան Արաբիան կընդունեին:

Ռուսաստանն առավելության հասավ մի խմբում, որին նույնիսկ չի պատկանում, քանի որ այն շատ դիսֆունկցիոնալ է դարձել` ինքնուրույն գործելու համար: Սաուդյան Արաբիան և Իրանը առաջին անգամ չէ, որ պայքարում են արդյունահանման քաղաքականության դեմ:

Սաուդյան Արաբիան զարկ է տվել արդյունահանմանն անցած տարվանից, երբ ակնկալվում էր, որ կնվազի Իրանի կողմից նավթի մատակարարումը: Դա տեղի չունեցավ:

Սակայն եթե խումբը 2018 թ. վերջում վատ արդյունքներ գրանցեց, ապա ներկայիս քաոսը շատ ավելի մտահոգիչ է:

Համաձայնվելով հանդիպմանը ապրիլին ընթացիկ արդյունահանման համաձայնությունը քննարկելու համար, կարծես Ռուսաստանի պնդմամբ, խումբը չեղյալ հայտարարեց հավաքն ընդամենը հանդիպումից մեկ ամիս առաջ: Այդ որոշումը կարող է նախաձեռնված լիներ Ռուսաստանի կողմից: Նովակը նշել էր, որ ՕՊԵԿ-ի և նրա գործընկերների համար ավելի ցանկալի է հանդիպել մայիս-հունիս ամիսներին՝ ադյունահանման կրճատումների հնարավոր ընդլայնումը քննարկելու համար:

ՕՊԵԿ-ի հերթական նիստը նախատեսվում է հունիսի 25-ին, որին կհաջորդի ՕՊԵԿ-ի խոշորագույն համաժողովի գումարումը: Դա մի փոքր ուշացած քննարկում է համաձայնության ապագայի մասին, որը կավարտվի չորս օր անց, քանի որ անհրաժեշտ է առնվազն մեկ ամիս `ցանկացած փոփոխություն իրականացնելու համար:

Բայց հիմա անգամ դա է կասկածի տակ է դրված:

 

Երկու շաբաթ առաջ ՕՊԵԿ-ի արտգործնախարարների մեծ մասը հանդիպեցին Սաուդյան Արաբիայի Ջեդդա քաղաքում՝ համաձայնությունը քննարկելու և հունիսյան հանդիպման համար առաջարկություններ ներկայացնելու համար: Բայց գործընթացը չընթացավ ծրագրի համաձայն: Նովակը, ով համաձայնվել էր նախնական ժամանակացույցին, այժմ կարծես ցանկանում է փոխել տերեթիվը:

Տարբերակներից մեկն էր հավաքը անցկացնել հուլիսի 4-ին: Մեկ այլ տարբերակով էլ հունիսի 22-24: Դրանցից ոչ մեկը հավանություն չարժանացավ:

Խմբի մի քանի անդամներ դեմ հանդես եկան փոփոխությանը: Բոլոր պատրաստություններն արդեն արված էին, ներառյալ պատվիրված հյուրանոցներն ու ավիատոմսերը: Սակայն դեռևս չկա որոշում, երբ անցկացնել հավաքը: Մահմեդական աշխարհում այս շաբաթ անցնող տոնակատարությունները նույնպես կուշացնեն դրա կապակցությամբ որոշումը:

Դանդաղ նվազեցնել արդյունահանումը

Արդյունահանման մասին ՕՊԵԿ-ի վերջին 4 ամիսների համաձայնությունից հետո Ռուսաստանը շարունակում է չկատարել ամբողջապես իր պարտավորությունները:

Եվ այստեղից ի հայտ է գալիս մի զգացմունք, որ Ռուսաստանը սկսել է վերահսկել ՕՊԵԿ-ը չափից շատ:

Դա մի վերահսկողություն է այնպիսի խմբի հանդեպ, որը զերծ է կոլեկտիվ որոշման կայացմանը: Ամիսներ շարունակ մինչև այս ընթացիք համաձայնությունը Ռուսաստանը կատարում էր իր պարտավորության 80 տոկոսը համեմատած ՕՊԵԿ-ի 150 հետ: Այսպիսով դեռևս միայն ՕՊԵԿ-ն է, որ նավթի գների աճի համար գնում է զոհաբերությունների:

Եվ դրանք բոլորն էլ իրենց ազդեցությունն են կրում ԱՄՆ ներկրման սակագներից, որը սկսում է ազդեցություն թողնել տնտեսական աճի կանխատեսումների վրա: Անցած շաբաթ երկու օրվա ընթացքում նավթի գինը նվազել է մոտ 7% -ով, երբ տվյալները ցույց են տվել, որ ԱՄՆ պահպանել է դիրքերը ֆոնադայի բորսայում նախորդ շաբաթվա մեջ, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Մեքսիկայի բոլոր ներմուծումների նկատմամբ սակագներ սահմանելու մասին:

ՌԴ-ի նավթի արդյունահանման կրճատման հանձնառությունը մշտապես եղել է անկայուն, հատկապես այն բանից հետո, երբ գները բարելավվեցին 2016 թ-ի անկումից հետո, ինչը հանգեցրեց այս ողջ ՕՊԵԿ + գործընթացին: Սաուդյան Արաբիան հստակ բարձր է գնահատում Ռուսաստանի հետ գործընկերությունը, նույնիսկ եթե ամեն ինչ այդքան հարթ չի ընթանում. Սաուդյան Արամկոն և Ռուսաստանի Նովատեկ ընկերությունների բանակցությունները Արկտիկայում հեղուկ գազի համատեղ մշակման մասին սառեցված են այս պահին:

Այսպիսով խումբը պետք է ցույց տա իր միասնականությունը նպատակի շուրջ, եթե այն իսկապես ցանկանում է կարգավորել նավթի գները: Այժմ թվում է, որ նրանք չեն կարողանում համաձայնության հասնել շատ պարզ հարցի շուրջ, նույնիսկ եթե կարողանան որոշել, թե երբ պետք է անցկացնել հավաքը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

 

 

Write a comment