Exxon Mobil-ը և Chevron-ը 25 տարի անց պատրաստվում են հեռանալ Ադրբեջանի նավթային սեկտորից
Հոդվածի առանցքում
- Exxon Mobil-ը և Chevron-ը պատրաստվում է վաճառել Ադրբեջանի ամենախոշոր նավթարդյունաբերական ընկերության իր բաժնեմասը: Սա նշանակում է, որ ամերիկյան նավթային գիգանտը 25 տարի անց սկսում է հեռանալ նախկին Խորհրդային հանրապետությունից, քանի որ ծրագրում է կենտրոնանալ ներքին արտադրության վրա:
Ուշադրությանն արժանի
Որոշ աղբյուրներ հայտնում են, որ Կասպից ծովի հարավային ջրերում գտնվող Ադրբեջան–Չիրագ–Գյունեշլի հանքում ունեցած իր 6.8 տոկոս բաժնեմասը վաճառելով` Exxon-ն ակնկալում է ստանալ 2 միլիարդ եկամուտ:
Rival Chevron-ը «Ռոյթերս»-ին ասել է, որ նույնպես որոշել է վաճառել Ադրբեջան–Չիրագ–Գյունեշլիում իր 9.57 տոկոս բաժնեմասը, ինչպես նաև իր 8.9 տոկոսը Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթատարում:
Exxon-ի մամուլի խոսնակ Ջուլի Քինգն արձագանքել է շրջանառվող լուրերին` ասելով, որ իրենք չեն պատրաստվում մեկնաբանել շուկայում տարածվող շշուկներին և շահարկումներին: Ադրբեջանի պետական նավթային ընկերության` «Սոքար»-ի մամուլի խոսնակն ասել է.
«Լուրերը Exxon-ի մասին են և «Սոքար»-ը հարկ չի համարում մեկնաբանել դրանք»:
Երկու ընկերությունների համար էլ այս վաճառքը կնշանակի 25-ամյա գործընկերության ավարտը: Exxon-ը և Chevron-ն ամերիկյան այն 5 նավթային ընկերություններից են, որոնք Խորհրդային Միության փլուզումից հետո օգնել են Ադրբեջանին ստեղծել նավթային ինդուստրիան և 1994-ին սկսել են Ադրբեջան–Չիրագ–Գյունեշլիի շահագործումը:
Ադրբեջանն ու գործընկերները սա անվանել էին դարի գործարք` հաշվի առնելով հանքի մեծ պաշարները և հուսալով նոր ավելի շատ պաշարներ հայտնաբերել ապագայում` այդ կերպ օգնելով Եվրոպային ազատվել ռուսական նավթագազային կախվածությունից:
Թեև նախագիծը համակարգում էր բրիտանական հսկա BP-ն, այն ստանում էր ԱՄՆ կառավարության աջակցությունը և 5 ամերիկյան ընկերություններ` Exxon, Amoco, Unocal, Pennzoil և McDermott, մասնակցում էին գործարքին:
BP-ն հայտարարեց, որ Exxon-ի և Chevron-ի ծրագրերի մասին որևէ տեղեկություն չունի:
Ադրբեջան–Չիրագ–Գյունեշլին ստանում էր նաև Արևմուտքի աջակցությունը, քանի որ հույս կար, որ այն կօգնի նվազեցնել ռուսական էներգառեսուրսներից կախվածությունը, բայց այդ հույսերը մարեցին, քանի որ նոր մեծ պաշարներ չհայտնաբերվեցին:
Ադրբեջանը դարձել է ավելի հաստատակամ իր էներգետիկ հարստությունը վերահսկելու հարցում` ստեղծում է էներգետիկ նախագծեր, որոնք վերահսկում է պետական Սոքարը:
Exxon-ից և Chevron-ից բացի BP-ին է պատկանում Ադրբեջան–Չիրագ–Գյունեշլիի բաժնետոմսերի 30.4 տոկոսը: «Սոքար»-ը վերահսկում է 25 տոկոսը:
Այս նավթահանքը ապահովում է Ադրբեջանի նավթի արդյունաբերության առյուծի բաժինը: 2018-ի առաջին կիսամյակում արդյունաբերվել է մոտ 600.000 բարել հումք` օրական: Սա կազմում է ամբողջ արդյունաբերության 3/4-ը:
Կոնսորտիումի այլ անդամներ են ճապոնական Inpex-ը` 9.3 տոկոսով և նորվեգական Equinor-ը` 7.3 տոկոսով:
Exxon-ը և Chevron-ը վերջին տարիներին կենտրոնացած են Միացյալ Նահանգների տարածքում այլ տեսակի հանքերի շահագործման ուղղությամբ: Exxon-ը նաև միլիարդավոր դոլարի ներդրումներ է կատարել Գույանայում նավթի հանքերի հայտնաբերման ուղղությամբ, երբ Chevron-ը զբաղված է Ղազախստանում հսկայական Տենգիզ հանքով, որը գնահատվում է 37 միլիարդ դոլար:
Բաքու–Թբիլիսի Ջեյհան նավթատարն ապահովում է Ադրբեջան–Չիրագ–Գյունեշլիի հումքի մեծ մասը` Բաքվից Վրաստանի տարածքով դեպի Թուրքիայի Միջերկրական Ջեյհան նավահանգիստը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: