Ի՞նչ դասեր են պարունակում Հայոց ցեղասպանության արձագանքները այսօր. բացատրում է հեղինակը

Ի՞նչ դասեր են պարունակում Հայոց ցեղասպանության արձագանքները այսօր. բացատրում է հեղինակը

Հոդվածի առանցքում

  • Թոմաս դե Վաալը աշխատում է Կարնեգիի միջազգային խաղաղության հիմնադրամում: Վերջերս նա վերադարձել է Թուրքիա ամերիկահայերի մի խմբի հետ , որոնք 20-րդ դարի ցեղասպանությունից փրկվածների ժառանգներն են:
  • Նրա ապրումները ներկայացվել են նոր՝«Մեծ աղետ» գրքում: Այս եզրույթը շատ հայեր օգտագործում են 1915-ի այդ ամիսների համար:
  • Հայկական սփյուռքի հետնորդները շարունակում են փնտրել խնդրի ավարտը և այդ որոնումը ուրվագծում է ամերիկյան քաղաքականությունը: Հայկական լոբբին ուժեղ է Կոնգրեսում, բայց այն հակասում է Թուրքիայի հետ Ամերիկայի քաղաքական դաշինքին:
  • Այն նաև ցույց է տալիս ճիշտ պատմության կարևորությունը, իրադարձությունների ըմբռնումը , որը պատմում է մարդկային պատմությունը և ոչ թե բարոյականության խաղը:

Ուշադրությանն արժանի

Մեկ դար առաջ` 1915-ի ապրիլին, սկսվեց մի իրադարձություն, որը հայտնի է որպես Հայոց Ցեղասպանություն: Մի գիտնական ասել է, որ կոտորածը պետք է մեզ հիշեցնի դեպքերի թողած երկարատև հետևանքները:

Ենթադրվում է, որ Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի ամենադաժան շրջանում մինչև 1,5 միլիոն մարդ է կոտորվել ու արտաքսվել իրենց տներից: Գրեթե մեկ դար Թուրքիան հերքում է դեպքերի հրեշայնությունը, բայց դա կարող է փոխվել:

Թոմաս դե Վաալը աշխատում է Կարնեգիի միջազգային խաղաղության հիմնադրամում: Վերջերս նա վերադարձել է Թուրքիա ամերիկահայերի մի խմբի հետ , որոնք 20-րդ դարի ցեղասպանությունից փրկվածների ժառանգներն են:

«Մեզ աներևակայելի ջերմ ողջունեցին», ասել է դեՎաալը:  «Մի քանի վայրերում հայկական եկեղեցիները վերաբացվել են, մարդիկ դուրս էին գալիս ու պատմում իրենց հայ տատիկների ու պապիկների պատմությունները: Այսպիսով, Թուրքիայում հիշողությունը վերադառնում է և տեղի են ունենում մարդկանց միջև շփումներ»:

Նրա ապրումները ներկայացվել են նոր՝«Մեծ աղետ» գրքում: Այս եզրույթը շատ հայեր օգտագործում են 1915-ի այդ ամիսների համար:

Դե Վաալը վերջերս ելույթ է ունեցել Կոնեկտիկուտի քոլեջում և ասել է, որ լեզուն է ցույց  տալիս, թե ինչպես են այդ դեպքերի վերաբերյալ տարակարծությունները պահպանվում: Նրա գրքի ենթավերնագիրն է. «Հայերը և թուրքերը ցեղասպանության ստվերում»: Ցեղասպանություն եզրույթը, որը նշանակում է մի ամբողջ ժողովրդի արմատախիլ անելու փորձ, առաջին անգամ օգտագործվել է 1940-ականներին: Դե Վաալն ասել է, որ չնայած ճիշտ է գիտական​​ մակարդակով տեղի ունեցածը Հայերի ցեղասպանություն կոչելը, բայց բառի օգտագործումը  ցավալի հետևանքներ ունի:

Դե Վաալն ասել է. «Այն խոչընդոտում է խնդրի լուծմանը, որի նպատակն է նպաստել հայերի և թուրքերի շփումներին ու օգնել, որ նրանք լավ հասկանան միմյանց պատմությունը: Բայց նրանց միջև կանգնած է այդ մեծ, մռայլ «ցեղասպանություն» բառը»:

Հայկական սփյուռքի հետնորդները շարունակում են փնտրել խնդրի ավարտը և այդ որոնումը ուրվագծում  է ամերիկյան քաղաքականությունը: Հայկական լոբբին ուժեղ է Կոնգրեսում, բայց այն հակասում է  Թուրքիայի հետ Ամերիկայի քաղաքական դաշինքին:

Դե Վաալը նշում է,  որ խնդիրն այսօր էլ արդիական է, այն պետք է զգուշացնի մեզ իրադարձությունների երկարատև հետևանքների  մասին: «Ոճրագործություն կատարելը  տևում է մի քանի շաբաթ կամ ամիս, բայց հետևանքները կարող են ջրվեժի նման անցնել սերունդների միջով,  վնասվածքն էլ  փոխանցվի սերնդից սերունդ»:

Այն նաև ցույց է տալիս  ճիշտ պատմության կարևորությունը, իրադարձությունների ըմբռնումը , որը պատմում է մարդկային պատմությունը և  ոչ թե բարոյականության խաղը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment