Եգիպտոսը հայտարարել է ամերիկյան «Ելք» ֆիլմի ցուցադրության մասին
Հոդվածի առանցքում
- Եգիպտոսից փախուստի բիբլիական առասպելի մասին հոլիվուդյան «Ելք. Աստվածներ և Թագավորներ» ֆիլմը չի ցուցադրվի Եգիպտոսի կինոթատրոններում, քանի որ այն կեղծում է պատմությունը և «Սիոնիստական տեսակետեր» է տարածում:
- «Այն Սիոնիստական մեկնաբանություններ է ներկայացնում, և պատմությունը խեղաթյուրող բովանդակություն ունի: Հենց դրա համար մենք որոշեցինք արգելեր այս ֆիլմի ցուցադրումը»,-ասել է Եգիպտոսի Մշակույթի նախարարը: Եգիպտոսի իշխանությունները դեռևս չեն հաստատել, որ «Ելքը» չի ցուցադրվելու:
- Համաձայն «Ելք» գրքի` Աստվածաշնչում նկարագրվում է, որ հրեա ստրուկներին ստիպում էին քարե աղյուսներ սարքել, որոնք օգտագործվում էին բուրգերի կառուցման ժամանակ: Այս գրքում նկարագրվում է նաև, թե ինչպես է Մովսեսը ազատություն պարգևում հրեաներին:
- 20th Century Fox-ի սեփականատեր News Corporation-ի գործադիր տնօրեն Ռուպերտ Մերդոկը պատասխանել է դերասանների ընտրության վերաբերյալ հնչեցված քննադատությանը: Մովսեսի մասին ֆիլմը քննադատության արժանացավ Թվիթերում սպիտակամորթ դերասանների պատճառով: Մի՞թե եգիպտացիները սպիտակամորթ չեն:
Ուշադրությանն արժանի
Ուրբաթ օրը հայտարարություն է տարածվել, որը մեջբերված է Եգիպտոսի մշակույթի նախարարի խոսքից, որտեղ նա նշում է, որ հրեաների` Եգիպտոսից փախուստի բիբլիական առասպելի մասին հոլիվուդյան «Ելք. Աստվածներ և Թագավորներ» ֆիլմը չի ցուցադրվի Եգիպտոսի կինոթատրոններում, քանի որ այն կեղծում է պատմությունը և «Սիոնիստական տեսակետեր» է տարածում:
Եթե այդ տեղեկությունները հաստատվեն, ապա Եգիպտոսը կդառնա երկրորդ երկիրը, որն այս շաբաթվա ընթացքում կարգելի այս ֆիլմի ցուցադրումը. այս շաբաթ «Ելքը» Սուրբ Ծննդյան նախօրեին ծրագրված ցուցադրումից առաջ արգելվեց նաև Մարոկկոյում:
Ֆրանս Պրեսս լրատվական գործակալությունը մեջբերում է Եգիպտոսի մշակույթի նախարար Գաբեր Ասֆուրի խոսքերը, նշելով, որ «Ելքը» վիրավորական է, քանի որ այն խեղաթյուրում է Մովսեսի և հրեաների կերպարները` վերջիններիս ներկայացնելով որպես եգիպտական բուրգերի կառուցողներ:
«Այն Սիոնիստական մեկնաբանություններ է ներկայացնում, և պատմությունը խեղաթյուրող բովանդակություն ունի: Հենց դրա համար մենք որոշեցինք արգելեր այս ֆիլմի ցուցադրումը»,-ասել է Եգիպտոսի Մշակույթի նախարարը:
Եգիպտոսի իշխանությունները դեռևս չեն հաստատել, որ «Ելքը» չի ցուցադրվելու: Եգիպտոսի մշակույթի նախարարության պաշտոնյա Մուհամմադ Աբու Սաեդան, ասել է, որ տեղյակ չէ կայացրած որոշումից: Ֆիլմի պրոդյուսեր` 20th Century Fox-ը, հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալուց:
Սա առաջին դեպքը չէ, որ կրոնի պատմության մասին հոլիվուդյան ֆիլմերի ցուցադրումը արգելվում է Եգիպտոսում: Մի քանի արաբական երկրներ, այդ թվում նաև Եգիպտոսը, արգելեցին այն ֆիլմերը, որտեղ դերասանները մարմնավորում են բիբլիական կերպարների` հիմնվելով մարգարեներին պատկերելու մասին կրոնական օրենքի վրա: Նմանատիպ արգելքի պատճառով արգելվեց մեկ այլ բիբլիական առասպելի մասին «Նոյ» ֆիլմը:
1998-ին Եգիպտոսում արգելվեց «Եգիպտոսի արքայազն» DreamWorks-ի անիմացիոն ֆիլմը, որը նույնպես Մովսեսի մասին էր:
Համաձայն «Ելք» գրքի` Աստվածաշնչում նկարագրվում է, որ հրեա ստրուկներին ստիպում էին քարե աղյուսներ սարքել, որոնք օգտագործվում էին բուրգերի կառուցման ժամանակ: Այս գրքում նկարագրվում է նաև, թե ինչպես է Մովսեսը ազատություն պարգևում հրեաներին: Հետապնդվելով Եգիպտոսի բանակի կողմից` Մովսեսը հրաշքով կիսում է Կարմիր ծովի ջրերը` հնարավորություն տալով հրեա ժողովրդին փրկվել:
«Ելքը» այս ամսվա ընթացքում արդեն երկրորդ ամերիկյան ֆիլմն է, որը միջազգային մեծ աղմուկ է բարձրացնում, ինչը խոչընդոտում է դրանց ցուցադրմանը համաշխարհային կինոթատրոններում:
Հյուսիային Կորեայի առաջնորդ Կիմ Յոնգ Ունի սպանության մասին հեգնական կատակերգություն «Հարցազրույց » ֆիլմը հեռացվել է ամերիկյան էկրաններից ֆիլմի պրոդյուսեր Sony-ի ընկերության վրա կատարված կիբեր գրոհի հետևանքով: Միացյալ Նահագները այս գրոհի համար մեղադրեցին Հյուսիսային Կորեայի իշխանություններին, և նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հայտարարեց, որ ԱՄՆ պատասխանը կլինի համարժեք: Սոնին կարողացավ այս շաբաթվա ընթացքում վերականգնվել և ցուցադրել ֆիլմը մի շարք կինոթատրոններում և համացանցային կայքերով:
«Ելքը», որի բյուջեն, համաձայն հոլիվուդյան մամուլի, գնահատվում է 140 մլն ԱՄՆ դոլար, նախքան մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած իր ամերիկյան նորամուտը, մի շարք խնդիրների է բախվել` մասնավորապես գովազդի հարցում:
Ամենամեծ խնդիրը այն էր, որ ֆիլմը խիստ քննադատության արժանացավ կերպարների էթնիկ բազմազանության բացակայության պատճառով: Չնայած նրան, որ ֆիլմում նկարագրվող իրադարձությունները տեղի են ունենում հին Եգիպտոսում, բոլոր գլխավոր հերոսներին մարմնավորել են սպիտակամորթ դերասաններ: Քրիստիան Բեյլը մարմնավորել է Մովսեսին, Ժոել Էդգերթոնը` Ռամզես Փարավոնին և Սիգունի Վիվերը` Թագուհի Տույաին:
Ֆիլմի ռեժիսյոր Րիդլի Սքոթը, այս խնդիրը պայմանավորել է ֆինանսական գործոնով: «Ես չէի կարող այսպիսի բյուջեով ֆիլմ նկարահանել, եթե ես չօգտվեի Իսպանիայում ինձ տրված հարկային արտոնություններից: Այլ դեպքում` եթե ասեի, որ ֆիլմում գլխավոր դերում կնկարահանվի ոմն Մուհամմադը, ինձ պարզապես չէին ֆինանսավորի: Հենց այդ պատճառով այս հարցը նույնիսկ չէր քննարկվում»,- նախորդ ամիս տրված հարցազրույցում նշել է նա:
20th Century Fox-ի սեփականատեր News Corporation-ի գործադիր տնօրեն Ռուպերտ Մերդոկը պատասխանել է դերասանների ընտրության վերաբերյալ հնչեցված քննադատությանը:
«Մովսեսի մասին ֆիլմը քննադատության արժանացավ Թվիթերում սպիտակամորթ դերասանների պատճառով: Մի՞թե եգիպտացիները սպիտակամորթ չեն: Որքանով, որ ես տեղյակ եմ` նրանք սպիտակամորթ են»,- գրել է նա իր թվիթերյան էջում:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ