Brand Library and Art Center-ում հայ նկարիչների մասնակցությամբ ցուցադրություն կանցկացվի

Brand Library and Art Center-ում հայ նկարիչների մասնակցությամբ ցուցադրություն կանցկացվի

Հոդվածի առանցքում

  • Հայ հայտնի նկարիչների ավելի քան 80 աշխատանքից կազմված արվեստի հավաքածուն, որն ընդգրկում է Հայոց Ցեղասպանությունից ի վեր՝ մեկ դար, Brand Library and Art Center-ում հանրության համար բաց կլինի կիրակի օրվանից: «Life100» կոչված ցուցահանդեսը ներառում է այն հայերի աշխատանքները, ովքեր դաստիարակվել են աշխարհի տարբեր մասերում:
  • Չնայած համատեղ ցուցադրության գաղափարը խթան է ստացել 1915 թվականին սկսված Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարիլիցից՝ յուղաներկային, ածխամատիտային բազմաթիվ նկարներ և քանդակներ մահվան կամ ողբերգության մասը չեն կազմի:
  • Դրանք կցուցադրվեն մինչև մայիսի 1-ը:Brand Library and Art Center-ը գտնվում է W. Mountain փող. 1601 հասցեում:Հանդիսավոր բացումը տեղի կունենա կիրակի օրը ժամը 14:00-18:00:

Ուշադրությանն արժանի

Նկար. Հարություն Գալենցի 1961 թվականի անվերնագիր նկարը կիրակի օրվանից սկսած Brand Library-ում «Life100» ցուցադրության մի մասը կլինի (Նկարը տրամադրել է Brand Library & Art Center-ը / մարտի 13, 2015)

Հայ հայտնի նկարիչների ավելի քան 80 աշխատանքից կազմված արվեստի հավաքածուն, որն ընդգրկում է Հայոց Ցեղասպանությունից ի վեր՝ մեկ դար, Brand Library and Art Center-ում հանրության համար բաց կլինի կիրակի օրվանից:

«Life100» կոչված ցուցահանդեսը ներառում է այն հայերի աշխատանքները, ովքեր դաստիարակվել են աշխարհի տարբեր մասերում: Որոշ աշխատանքների հեղինակներ հայտնի են որպես վարպետներ, իսկ որոշներինն էլ՝ առավել ժամանակակից արվեստագետներ:

Վարպետներն, ինչպիսին Արշիլ Գորկին և Գարո Անտրեասեանն են, որոնց աշխատանքները ցուցադրության մասը կլինեն, իրենց անվանումը վաստակել են արվեստի աշխարհում իրենց ունեցած զգալի ներդրման համար այն երկրներում որտեղ նրանք ապրել են՝ ներառյալ Ֆրանսիա, Գերմանիա կամ Միացյալ Նահանգներ: Այս մասին նշել է հոգաբարձու Քերոլայն Թուֆենկյանը:

Նա նշել է. «Էդգար Շահինը շատ է նպաստել ֆրանսիական նկարչական շարժմանը, մինչդեռ Գորկին հսկայական ազդեցություն  է թողել աբստրակտ էքսպրեսիոնիզմի վրա»:

Չնայած համատեղ ցուցադրության գաղափարը խթան է ստացել 1915 թվականին սկսված Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարիլիցից՝ յուղաներկային, ածխամատիտային բազմաթիվ նկարներ և քանդակներ մահվան կամ ողբերգության մասը չեն կազմի:

«Մենք փորձում ենք այստեղ տոնել փրկությունը: Մենք նշում են տոկունության 100-ամյակը և հասարակությանը, աշխարհին պատասխանում ենք շատ ստեղծագործ ճանապարհով»,-նշել է Թուֆենկյանը: Նկարները նվիրաբերվել են անհատական ցուցահանդեսներից ու հավաքածուներից:

Դրանք կցուցադրվեն մինչև մայիսի 1-ը:Brand Library and Art Center-ը գտնվում է W. Mountain փող. 1601 հասցեում:Հանդիսավոր բացումը տեղի կունենա կիրակի օրը ժամը 14:00-18:00:

Դրանից հետո, աշխատանքային ժամերը կլինեն երկուշաբթի և հինգշաբթի օրերին կեսօրից մինչև երեկոյան ժամը 8-ը, չորեքշաբթի կեսօրից  մինչև երեկոյան ժամը 6-ը և ուրբաթ ու շաբաթ օրերին՝ առավոտյան 10-ից մինչև երեկոյան ժամը 5-ը:

Brand Library-ում 60 դոլարով կվաճառվի նաև ցուցահանդեսի մասին հուշագիրք:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment