Նախկին նախագահ Քոչարյանի որդին մեղադրվում է փողերի լվացման և հարկերից խուսափելու մեջ

Նախկին նախագահ Քոչարյանի որդին մեղադրվում է փողերի լվացման և հարկերից խուսափելու մեջ

Հոդվածի առանցքում

  • ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման և հարկերից խուսափելու մեջ: Դա նախկին իշխանությունների և նրանց գործընկերների հետ կապված մի շարք հետաքննույունների վերջին զարգացումներից էր:

Ուշադրությանն արժանի

Նոր մեղադրանքները ենթադրում են, որ ընդլայնվում է նախկին նախագահի ընտանիքի դեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նեմեսիսը:

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման և հարկերից խուսափելու մեջ: Դա նախկին իշխանությունների և նրանց գործընկերների հետ կապված մի շարք հետաքննույունների վերջին զարգացումներից էր:

Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին `Սեդրակ Քոչարյանը, ինքը հայտարարեց, որ իրեն մեղադրանք է առաջադրվել: Փետրվարի 18-ին Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքէջում տեղադրված հարցազրույցում երիտասարդ Քոչարյանը հաստատեց Հայաստանում տարածված այն լուրերը, որ նա գտնվում է հետաքննության մեջ, որը նա անվանում է իր ընտանիքի դեմ ուղղված քաղաքական վենդետայի մի մաս:

«Որպես խորհրդարանի անդամ, նա [Փաշինյան] առիթ չի կորցրել և շարունակաբար փորձել է զրպարտել և վարկաբեկել մեր ընտանիքի բարի անունը և համբավը», – ասել է Սեդրակ Քոչարյանը: «Ցավոք, մարդը դարձել է երկրի ղեկավար, ով պատրաստ է դիմել յուրաքանչյուր մեթոդի իր կասկածելի նպատակներին հասնելու համար»:

Հաջորդ օրը Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ Սեդրակ Քոչարյանն իր բանկային հաշիվներում ունեցել է 5.3 միլիոն դոլար, որի սկզբնաղբյուրը նա չի կարողացել բացատրել և խուսափել է վճարել այդ գումարի հետ կապված 2 միլիոն դոլարի հարկ: ԱԱԾ-ն ասել է, որ նա զբաղվել է փողերի լվացմամբ՝ օգտագործելով մի շարք սխեմաներ, որոնք ներառում են Քոչարյանների ընտանիքին պատկանող ընկերություններ և այն օգտագործել է այլ գույք ձեռք բերելու համար, ներառյալ `Երևանի կենտրոնում գտնվող« Բեստ Վեստեռն Կոնգրես »հյուրանոցը:

Ռոբերտ Քոչարյանը ներկայում Երևանում կալանքի տակ է՝ կապված 2008 թ. ընտրություններին հաջորդած բողոքի ցույցերի բռնի ճնշման վերաբերյալ մեղադրանքների հետ: Իր որդու դեմ մեղադրանքներն առաջինն են `ուղղված իր ընտանիքի և հարստության դեմ:

ԱԱԾ-ն նաև հայտարարեց, որ Սեդրակ Քոչարյանի կողմից հիմնադրված ընկերության գործադիր տնօրեն, 42-ամյա Ալեքսան Վորսկանյանին մեղադրանք է առաջադրվել հարկերից խուսափելու մեջ: Վերջինս իրեն մեղավոր է ճանաչել:

ԱԱԾ-ն չհայտնեց ընկերության անունը, սակայն Հայաստանի պաշտոնական բիզնես ռեգեստրը հայտնում է միայն մեկ ընկերության անուն, որը հիմնադրվել է Սեդրակ Քոչարյանի կողմից և որի գործադիր տնօրենը եղել է Վորսկանյանը: Դա LL Bimbo LLC-ն է: Ռեգեստրի համաձայն `ընկերության մյուս հիմնադիրն է` Ռոբերտ Քոչարյանի հաջորդած նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը:

Ընկերության մասին շատ քիչ բան է հայտնի: Համաձայն Պետական հարկային ծառայության տվյալների բազայի, ընկերությունը զբաղվում էր «անշարժ գույքի ձեռքբերմամբ և վարձակալությամբ կամ այլ գործառնություններով»:

«Հետք» կայքի 2017 թ. հրապարակման համաձայն, « Բիմբո» ՍՊԸ-ն ստեղծվել է

2008 թվականին, իսկ ստեղծվելուց երկու ամիս անց, օլիգարխ Միխայիլ Բաղդասարովին պատկանող ասֆալտապատման ընկերության մեջ 22,5 տոկոս բաժնեմաս է ձեռք բերել:

«Սեդրակ Քոչարյանի և նրա ընտանիքի բազմաթիվ անշարժ գույքի և այլ ակտիվների ձեռքբերման օրինականությունը պարզելու համար լայնածավալ հետաքննույուն է իրականացվում, և քրեական գործի նախաքննությունը շարունակվում է», – ասվում է ԱԱԾ հայտարարությունում:

ԱԱԾ-ի հայտարարությունից հետո Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հայտնեց «Այսօր» լրատվական կայքին, որ Սեդրակ Քոչարյանը պատրաստվում է հայցով դիմել դատարան ընդդեմ ԱԱԾ-ին՝ «անմեղության կանխավարկածի խախտման պատճառով»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment