Միջոցառում՝ նվիրված հայ-ճապոնական ընկերակցությանը

Միջոցառում՝ նվիրված հայ-ճապոնական ընկերակցությանը

Հոդվածի առանցքում

  • Հայկական եկեղեցու Արևմտյան թեմն ու Լոս Անջելեսում Ճապոնիայի գլխավոր հյուպատոսությունը աջակցել են Տոհոկու համալսարանի դոկտոր Մելինե Մեսրոպյանի ցուցադրության կայացմանը՝ Տոկիո սերվիս կենտրոնում, Հայ-ճապոնական ազգային թանգարանում և Հայ-ճապոնական մշակութային և հասարակական կենտրոնում: Ցուցադրությունը նվիրված է Դիանա Աբգարին (1859-1937):

Ուշադրությանն արժանի

 

Հայկական եկեղեցու Արևմտյան թեմն ու Լոս Անջելեսում Ճապոնիայի գլխավոր հյուպատոսությունը աջակցել են Տոհոկու համալսարանի դոկտոր Մելինե Մեսրոպյանի ցուցադրության կայացմանը՝ Տոկիո սերվիս կենտրոնում, Հայ-ճապոնական ազգային թանգարանում և Հայ-ճապոնական մշակութային և հասարակական կենտրոնում: Ցուցադրությունը նվիրված է Դիանա Աբգարին (1859-1937): Նա ապրել է Ճապոնիայում 1891-1937 թվականներին և հայտնի է հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման գործում իր մեծ նպաստով: Նաև օգնել է հայ փախստականներին:

Մելինե Մեսրոպյանի ցուցադրության հիմնական շեշտը Դիանա Աբգարի մարդասիրական գործունեությունն է: 1915-1920 թվականներին մոտ հարյուր հազարավոր հայ փախստականներից 1500-ին հաջողվեց հասնել Ճապոնիա, որտեղ նրանք հանդիպեցին Դիանային ու ստացան նրա օգնությունը: Նրա օգնությամբ հայ փախստականները կարողացան մեկնել այլ երկրներ, այդ թվում ԱՄՆ: Մելինեի ելույթը ներկայացնում է Ճապոնիայում ապրող միայնակ կնոջ կյանքի պատմությունը, և թե ինչպիսի խնդիրների է բախվել մարդասիրական աշխատանքներ կատարելիս:

Միջոցառմանը ներկա էր նաև Դիանա Աբգարի ծոռնուհին՝ Միմի Մալայանը: 2018-ին նա դոկումենտալ ֆիլմ է պատրաստել Աբգարի կյանքի մասին, այն վերնագրելով «Քաղաքացիություն չունեցող դիվանագետ», որը մի շարք մրցանակների է արժանացել:

Մելինե ՄԵսրոպյանը ծնվել, մեծացել է Երևանում: 2019-ին ավարտել է Ճապոնիայի Տոհոկուի համալսարանը: Նա իր դոկտորական աստիճանի համար 6 տարի ուսումնասիրել է Դիանայի կյանքը: Նրա դիսերտացիան մանրամասն աշխատություն է ճապոներենով:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment