Եվրոպայում գործազրկության գործակիցը հասել է պատմական ամենացածր մակարդակի
Հոդվածի առանցքում
- Եվրամիության վիճակագրական Eurostat գրասենյակը հայտնել է, որ ԵՄ-ում գրանցվել է գործազրկության ամենացածր ցուցանիշը 2000 թվականից հետո: Հունիսին ԵՄ գործազրկության մակարդակը իջել է մինչև 6.3% -ի, ինչը դաշինքում «գրանցված ամենացածր ցուցանիշն» է:
Ուշադրությանն արժանի
Գործազրկության գործակիցը Եվրամիությունում և եվրագոտում նվազել է` հասնելով ամենացածր մակարդակի: Սակայն տնտեսական աճը և գնաճի ցուցանիշները ցույց տվեցին, որ եվրոպական տնտեսությունները դանդաղում են, ինչպես որ արագանում է ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը:
Չորեքշաբթի Եվրամիության վիճակագրական Eurostat գրասենյակը հայտնել է, որ ԵՄ-ում գրանցվել է գործազրկության ամենացածր ցուցանիշը 2000 թվականից հետո:
Հունիսին ԵՄ գործազրկության մակարդակը իջել է մինչև 6.3% -ի, ինչը դաշինքում «գրանցված ամենացածր ցուցանիշն» է:
Եվրագոտում էլ, որը բաղկացած է եվրոյի դրամական միության 19 անդամ պետություններից, ընկել է մինչև 7,5%-ի: Եվրոստատը այն համարել է «եվրագոտում գրանցված ամենացածր ցուցանիշը»՝ 2008-ի ֆինանսական ճգնաժամից հետո:
Այնուամենայնիվ, թվերը ցույց են տալիս նաև դանդաղ տնտեսական աճ ողջ դաշինքում: ԵՄ-ն և Եվրագոտին 2019-ի երկրորդ եռամսյակի ընթացքում աճել են 0.2% -ով: Հունիսին գնաճը նվազել է, 1.3% -ից հուլիսին հասնելով 1.1% -ի:
«Տնտեսական թուլություն»
Լոնդոնում գործող Capital Economyics խորհրդատվության ընկերության մի տնտեսագետ ասել է, որ տվյալները, հավանաբար, մեծ դեր կխաղան ECB-ի որոշման հարցում, որը վերաբերում է «խթանման միջոցների» մասին հայտարարությանը:
«Տնտեսական թուլությունը նախկինում կենտրոնացած էր Գերմանիայում և Իտալիայում, սակայն այսօր ձեռքի տակ ունեցած ազգային տվյալները ցույց են տալիս, որ Q2- ի դանդաղումը ընդհանուր է», – Agence France-Presse լրատվական գործակալությանն ասաց Ջեք Ալեն Ռեյնոլդը:
ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը ֆինանսական ցնցումներ է առաջացրել համաշխարհային տնտեսության մեջ, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) այս ամսվա սկզբին նվազեցրել է իր կանխատեսումները:
«Հնարավոր գործոնները» կարող են հետագայում խոցել համաշխարհային տնտեսությունը, ներառյալ առանց գործարքի Brexit- ը և սակագները եվրոպական ավտոմոբիլների վրա, հայտարարել է ԱՄՀ-ն:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ