Եվրոպական ուժերը զգուշացնում են Իրանին միջուկային գործարքի մասով
Հոդվածի առանցքում
- Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Թեհրանին և Վաշինգտոնին կոչ են արել «պատասխանատու» գործողություների գնալ՝ նվազեցնելու համար լարվածությունը: Իրանը խախտել է 2015-ի միջուկային գործարքի պայմանները՝ հարստացնելով սահմանվածից ավելի շատ ուրան: Երեք հիմնական եվրոպական ուժերը կոչ են անում կանխել լարվածությունը և վերսկսել Իրանի միջուկային ծրագրի շուրջ երկխոսությունը:
Ուշադրությանն արժանի
Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Թեհրանին և Վաշինգտոնին կոչ են արել «պատասխանատու» գործողություների գնալ՝ նվազեցնելու համար լարվածությունը: Իրանը խախտել է 2015-ի միջուկային գործարքի պայմանները՝ հարստացնելով սահմանվածից ավելի շատ ուրան:
Երեք հիմնական եվրոպական ուժերը կոչ են անում կանխել լարվածությունը և վերսկսել Իրանի միջուկային ծրագրի շուրջ երկխոսությունը:
Ֆրանսիայի Բաստիլի օրը Ելիսեյան պալատի կողմից հրապարակված համատեղ հայտարարության մեջ
Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդների համատեղ հայտարարությունը տարածել է Ելիսեյան պալատը՝ Բաստիլի գրավման օրը և այդ հայտարարությամբ այս երկրների առաջնորդները նշում են, որ «եկել է պատասխանատու գործելու պահը» փրկելու համար 2015-ի համաձայնագիրը:
«Իրավիճակն այնքան ռիսկային է, որ անհրաժեշտ է, որպեսզի բոլոր կողմերը դադար տան և մտածեն իրենց գործողությունների հնարավոր հետևանքների մասին», նշված է հայտարարության մեջ:
Վերջին 10 օրվա ընթացքում Թեհրանը երկու անգամ խախտել է վեցնյակի հետ Համատեղ գործողությունների ծրագրի (JCPOA) պայմանագրի պայմանները, որոնք ձգտում էին հետաձգել այն պահը, երբ Իրանը կարիք կունենա ատոմային ռումբ ստեղծել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցյալ տարի ԱՄՆ-ն դուրս բերեց համաձայնագրից և վերականգնեց Իրանի դեմ պատժամիջոցները, ինչից հետո Իրանն ավելացրեց հարստացված ուրանի իր պաշարները:
Իրանի առաջնորդները դժգոհ են, որ երկրի պաշարված տնտեսությունը չի ստանում համաձայնագրով խոստացված միջոցները:
Արձագանքելով Իրանի խախտումներին՝ եվրոպական երկրները հայտարարել են. «Մենք մտահոգված ենք, որ JCPOA-ն հետագայում ավելի կտուժի պատժամիջոցների և լարվածություն հետևանքով… եթե Իրանը որոշի այլևս չկատարել համաձայնագրի հիմնական դրույթները»:
Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հայտարարել են, որ շարունակելու են աջակցել միջուկային գործարքին, բայց դրա իմպլեմենտացիան կախված է Իրանի կողմից դրա պայմաննորի ամբողջական կատարումով:
«Մենք հորդորում ենք Իրանին վերանայել իր վերջին որոշումը», – նշված է հայտարարության մեջ:
Եվրամիությունը գործարկել է փոխանցումների սխեմա, որպեսզի Իրանի հետ առևտուր կատարելիս եվրոպական ընկերությունները խուսափեն ԱՄՆ-ի ֆինանսական պատժամիջոցներից, սակայն ծրագիրը ներկայումս սահմանափակվում է միայն սննդի և բժշկության ոլորտում: Թեհրանը պահանջել է INSTEX- ի հայտնի մեխանիզմը ընդլայնել և դրանում ներառել նաև նավթի առևտուրը:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը վերացնի պատժամիջոցները և վերադառնա 2015-ի գործարքին:
«Մենք միշտ հավատում ենք բանակցություններին … եթե նրանք չեղարկեն պատժամիջոցներ, դադարեցնեն պարտադրված տնտեսական ճնշումը և վերադառնանք գործարքի պայմաններին, մենք պատրաստ ենք բանակցություններ վարել ԱՄՆ հետ այսօր, հիմա և ցանկացած վայրում», – ասել է Ռոհանին:
Թրամփը, սակայն, անցած շաբաթ ասել է, որ շուտով Իրանի դեմ պատժամիջոցները «զգալիորեն» կխստացվեն:
Նույնիսկ այս իրավիճակում Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու այս շաբաթ կայանալիք ՄԱԿ-ի նիստին:
Իրան-ԱՄՆ թշնամանքը չի սահմանափակվում միջուկային գործարքով: Վաշինգտոնը անցյալ ամիս մեղադրեց Թեհրանին Պարսից ծոցի մի քանի նավթային տանկերի դեմ դիվերսիոն հարձակումների համար: Հակամարտությունը ցույց տվեց, որ ԱՄՆ-ն նախապատրաստում է օդային հարվածներ Իրանի դեմ, որոնց մասին որոշումը Թրամփը վերջին պահին հետ կանչեց:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ