Եվրոպական խորհրդարանը նոր նախագահ է ընտրել իտալացի Դավիթ-Մարիա Սասոլիին
Հոդվածի առանցքում
- Եվրոպական խորհրդարանի նոր նախագահ ընտրվեց Դավիթ-Մարիա Սասոլին, որը կենտրոնամետ ձախակողմյան իտալացի օրենսդիր է: Քվեարկությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Եվրամիության բարձր պաշտոնների շուրջ լարվածություն էր առաջացել: Չորեքշաբթի Եվրախորհրդարանը լրացրեց ԵՄ-ի բարձրագույն պաշտոնը, երբ օրենսդիրներն ընտրեցին իտալացի Դավիթ-Մարիա Սասոլիին նախագահի պաշտոնում:
Ուշադրությանն արժանի
Եվրոպական խորհրդարանի նոր նախագահ ընտրվեց Դավիթ-Մարիա Սասոլին, որը կենտրոնամետ ձախակողմյան իտալացի օրենսդիր է: Քվեարկությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Եվրամիության բարձր պաշտոնների շուրջ լարվածություն էր առաջացել:
Չորեքշաբթի Եվրախորհրդարանը լրացրեց ԵՄ-ի բարձրագույն պաշտոնը, երբ օրենսդիրներն ընտրեցին իտալացի Դավիթ-Մարիա Սասոլիին նախագահի պաշտոնում:
Սասոլին, որը կենտրոնամետ ձախակողմյան սոցիալիստների և դեմոկրատների դաշինքի (S & D) օրենսդիր է, ապահովել է բացարձակ մեծամասնություն` քվեարկության երկրորդ փուլում ստանալով 345 ձայն:
Չեխիայի օրենսդիր գործիչ Յան Զահրադիլը, եվրոսկեպտիկների Եվրոպական պահպանողականներ և ռեֆորմիստներ խոշորագույն դաշինքից երկրորդն էր, որին հաջորդում էր Գերմանիայի կանաչների թեկնածու Սկա Քելլերին և Իսպանիայի ներկայացուցիչ Սիրա Ռեգոն:
Նորընտիր պատգամավորները, ովքեր երեքշաբթի երեկոյան իրենց անդրանիկ նիստը գումարեցին, քվեարկել են գաղտնի քվեարկությամբ `ընտրելով նոր նախագահին երկու և կես տարվա ժամկետով:
Ընտրությունը տեղի ունեցավ Եվրամիության 28 երկրների առաջնորդների դժվարին համաձայնության պայմաններում, ըստ որի Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա վոն դեր Լեեն առաջադրվել է որպես Եվրահանձնաժողովի նախագահ՝ չնայած նրան, որ նա առաջնային թեկնածուն չէր դաշինքում:
Եվրամիության առաջադրման թեկնածուների շուրջ բախումներ
Եվրամիության շատ օրենսդիրներներ քննադատել են առաջնորդների թեկնածուներին, սակայն չորեքշաբթի ի վերջո քվեարկության ընթացքում աջակցել նրանց առաջադրվածներին:
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ավելի վաղ խորհուրդ տվեց, որ խորհրդարանը ընտրի կենտրոնամետ ձախակողմյան թեկնածուի S&D դաշինքից առաջին երկուսուկես տարվա համար, իսկ երկրորդ ժամկետի համար՝ կենտրոնամետ աջակողմյան թեկնածուի՝ Եվրոպայի Ժողովրդական Կուսակցությունից:
ԵԺԿ-ն ներկայումս խորհրդարանում ամենաշատ տեղ ունեցող ուժն է, որին հաջորդում է S & D- ը, սակայն երկու կողմերն էլ կորցրել են որոշ աջակցություն մայիսին կայացած Եվրախորհրդարանի ընտրությունների ընթացքում:
Իտալիայի ներկայացուցիչ Սասոլլիի թեկնածությունը առջևում էր, երբ S & D- ի պատգամավորը ստացավ նաև կենտրոնամետ աջակողմյան ԵԺԿ-ի, ինչպես նաև լիբերալների աջակցությունը:
Վան դեր Լեենը նախատեսում է մեկնել Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաք, որտեղ նստում է Եվրախորհրդարանը՝ նիստին մասնակցելու համար, և, ամենայն հավանականությամբ, փորձելու է աջակցություն ստանալ ԵՄ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնին իր թեկնածության համար:
Եվրախորհրդարանի ներկայացուցիչները վերջնական իրենց խոսքը կասեն նաև չորս պաշտոնների վերաբերյալ, քանի որ բոլոր թեկնածուները պետք է հաստատվեն Եվրախորհրդարանի կողմից: Այդ քվեարկությունը դեռևս չի նախատեսվել, սակայն ակնկալվում է, որ տեղի կունենա հուլիսի կեսերին:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ