Հայաստանը հաստատում է մասնակցությունը Եվրոպական խաղերին Ադրբեջանում

Հայաստանը հաստատում է մասնակցությունը Եվրոպական խաղերին Ադրբեջանում

Հոդվածի առանցքում

  • Եվրոպական խաղերի կազմակերպիչները հայտնել են, թե Հայաստանը վերջնականապես հաստատել է, որ թիմ է ուղարկելու Ադրբեջան բազմասպորտային միջոցառմանը մասնակցելու համար:
  • Բաքվում հունիսի 12-18-ը անցկացվելիք խաղերին Հայաստանի մասնակցությունը կայանալու է Լեռնային Ղարաբաղի համար երկու պետությունների միջև պահպանվող հակասությունների մթնոլորտում:
  • Հայաստանը մտադիր է մրցել 20 սպորտաձևերից վեցում: Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիքինն ասել է. «Սա լավ նորություն է Եվրոպական խաղերի և հայկական սպորտի համար»:

Ուշադրությանն արժանի

ROME –  Եվրոպական խաղերի կազմակերպիչները հայտնել են, թե Հայաստանը վերջնականապես հաստատել է, որ թիմ է ուղարկելու Ադրբեջան բազմասպորտային միջոցառմանը մասնակցելու համար: Բաքվում հունիսի 12-18-ը անցկացվելիք խաղերին Հայաստանի մասնակցությունը կայանալու է Լեռնային Ղարաբաղի համար երկու պետությունների միջև պահպանվող հակասությունների մթնոլորտում:

Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանը (խմբագրությունը չի կիսում այս կարծիքը)  և հարակից տարածքը 1994 թվականից սկսած, երբ վեցամյա պատերազմից հետո հրադադար հաստատվեց,  գտնվում է հայ զինվորների և տեղական հայկական ուժերի վերահսկողության տակ:

Հայկական օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը նշում է, որ խաղերին մասնակցելու որոշումն ընդունվել է « զուտ մարզական նկատառումներից ելնելով»: Նա ասում է, որ «կարևոր է պահպանել սպորտի անկախությունը քաղաքականությունից»: Հայաստանը մտադիր է մրցել  20 սպորտաձևերից վեցում:

Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիքինն ասել է. «Սա լավ նորություն է Եվրոպական խաղերի և հայկական սպորտի համար»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment