Եվրոպական ընտրություններ 2019. Իշխանական դաշինքը կորցնում է խորհրդարանը

Եվրոպական ընտրություններ 2019. Իշխանական դաշինքը կորցնում է խորհրդարանը

Հոդվածի առանցքում

  • Եվրոպական խորհրդարանի աջ կենտրոնամետ և ձախ կենտրոնամետ դաշինքները կորցրեցին իրենց միասնական մեծամասնությունը `լիբերալների, կանաչների և ազգայնականների աջակցության աճի պայմաններում: Եվրամիությանամետ կուսակցությունները դեռ սպասում են, որ մեծամասնություն են կազմելու, բայց ավանդական դաշինքները պետք է նոր դաշնակիցներ փնտրեն: Լիբերալները և Կանաչները հաջողույուն գրանցեցին, իսկ ազգայնամոլները հաղթեցին Իտալիայում, Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում:

Ուշադրությանն արժանի

 

Եվրոպական խորհրդարանի աջ կենտրոնամետ և ձախ կենտրոնամետ դաշինքները կորցրեցին իրենց միասնական մեծամասնությունը `լիբերալների, կանաչների և ազգայնականների աջակցության աճի պայմաններում:

Եվրամիությանամետ կուսակցությունները դեռ սպասում են, որ մեծամասնություն են կազմելու, բայց ավանդական դաշինքները պետք է նոր դաշնակիցներ փնտրեն:

Լիբերալները և Կանաչները հաջողույուն գրանցեցին, իսկ ազգայնամոլները հաղթեցին Իտալիայում, Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում:

Մասնակցությունը վերջին 20 տարիների ընթացքում ամենաբարձրն էր, որը նախկին տասնամյակների ընթացքում շարունակաբար նվազում էր:

28 անդամ երկրներում ընտրողների 51% -ը քվեարկեց՝ համեմատած 2014 թ-ի 43% -ի հետ:

Չնայած որոշ երկրներում պոպուլիստական ​​և ծայրահեղ աջ կուսակցությունները հաջողության հասան՝ նրանք չկարողացան ինչպես ոմանք կանխատեսում էին նշանակալի հաջողություն ունենալ:

Աջ կենտրոնամետ Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) շարունակում է մնալ ամենամեծ դաշինքը և վերլուծաբաններն ասում են, որ մեծ հավանականություն կա, որ կստեղծեն կոալիցիա սոցիալիստների և դեմոկրատների դաշինքի հետ `լիբերալների և կանաչների աջակցությամբ:

Մեծ Բրիտանիայում նոր ձևավորված Բրեքսիթ կուսակցությունը մեծ հաղթանակ է տոնել, իսկ Լիբերալ-դեմոկրատների ակտիվ մասնակցույան պարագայում պահպանողականները և աշխատավորականները մեծ կորուստներ ունեցան:

Եվրախորհրդարանը օգնում է ձևավորել ԵՄ օրենսդրական դաշտը, և արդյունքները մեծ դեր են խաղում, թե ով է ստանձնում կարևոր դերը Եվրահանձնաժողովում ու ԵՄ գործադիրի կազմում:

Ի՞նչ են նշանակում արդյունքները ԵՄ-ի համար:

Ելնելով ընթացիկ գնահատականներից, նախկինում գերակշռող պահպանողական ԵԺԿ-ն, սոցիալիստները և դեմոկրատները ի վիճակի չեն ձևավորել «մեծ կոալիցիա» ԵՄ խորհրդարանում առանց աջակցության:

ԵԺԿ-ն կանխատեսում էր 179 տեղ, 2014-ի `216-ից: Սոցիալիստները և դեմոկրատները 191 նախկին տեղերիի փոխարեն ստացան 150 տեղ:

Ընդհանուր առմամբ Եվրամիության ջատագովները դեռևս ակնկալում են տեղերի մեծամասնություն, սակայն հիմնականում պայմանավորված են ազատական ​​ALDE բլոկի ձեռքբերումներից և հատկապես Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մաքրոնի կուսակցության միանալու որոշումից: Նրա Վերածնունդ դաշինքը պարտություն կրեց Մարի Լը Պենի «Ազգայնական հանրահավաք»-ից:

«40 տարվա ընթացքում առաջին անգամ երկու դասական կուսակցությունները՝ սոցիալիստները և պահպանողականները, այլևս չեն ունենա մեծամասնություն», – ասում է ALDE- ի առաջնորդ Գայ Վերհոֆստատը:

Կանաչների համար մեծ հաջողություններ էր՝ 50-ից մեծացնել տեղերի թիվը մինչև 67:

Սակայն ընտրություններին ազգայնական կուսակցությունները ձեռք բերում ունեցան Իտալիայում, Ֆրանսիայում և այլուր, որը նշանակում է Եվրոսկեպտիկների համար ավելի մեծ տեղ, որոնք ցանկանում են սահմանափակել ԵՄ լիազորությունները:

Իտալիայի Լիգայի ղեկավարող Մաթեո Սալվինին աշխատում է ստեղծել առնվազն 12 կուսակցությունների դաշինք, իսկ նրա կուսակցություն ստանում է ձայների ավելի քան 30 տոկոսը, ըստ մասնակիցների արդյունքների:

Այս արդյունքը արտացոլում է ամբողջ Եվրոպայում ազգային ընտրությունների արդեն իսկ նկատելի միտումը `ստատուս քվոյի մերժման առումով: Ձախողվեցին Ֆրանսիայի կենտրոնամետ աջ և ձախ ուժերը, Անգելա Մերկելը և նրա Սոցիալ-դեմոկրատական ​​կոալիցիոն գործընկերները, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի պահպանողականները և աշխատավորականները:

Եվրոպական ընտրողներն այլ տեղերում փնտրում են պատասխաններ շատ հարցերի: Նրանք ձգտում են դեպի կուսակցություններ և քաղաքական գործիչներ, որոնք ավելի լավ են ներկայացնում իրենց արժեքներն ու առաջնահերթությունները:

Ոմանք համակրում են ազգայնական գաղափարախոսությունը`խոստանալով ներգաղթի դեմ պայքար և ազգային խորհրդարանների համար ավելի մեծ լիազորություններ, քան Բրյուսելի: Իտալիայի փոխվարչապետ Մատտեո Սալվինին հաջողված օրինակ է, ինչպես նաև Հունգարիայի Վիկտոր Օրբանը:

Այլ ընտրողներ նախընտրում են եվրոպական այլընտրանք, ինչպես Կանաչ կուսակցությունը և ազատական ​​խմբերը: Նրանք նաև հաջող հանդես եկան այս ընտրություններում:

Ովքե՞ր էին հաղթողները և պարտվողները

Գերմանիայում ձախողվել են խոշոր կենտրոնամետ կուսակցությունները: Անգելա Մերկելի քրիստոնյա դեմոկրատները 2014-ի 35 տոկոսի փոխարեն ստացան 28 տոկոս, իսկ կենտրոնամետ ձախ սոցիալիստական ​​միությունը 27 տոկոսից հասավ մինչև 15.5 տոկոս:

«Այլընտրանք Գեմանիային»  աջակողմյան պոպուլիստները կանխատեսվածից ավելի վատ արդյունք ստացան՝ 10,5 տոկոս, որը սակայն 2014 թ. հետ համեմատած ավելի լավ արդյունք է:

Մեծ Բրիտանիայում նոր ձևավորվող «Բրեքսիթ» կուսակցությունը Նայջել Ֆեյրեջի գլխավորությամբ, ապահովել է ձայների 32 տոկոսը `լիբերալ-դեմոկրատների ձեռքբերումների և պահպանողականների ու աշխատավորականների կուսակցությունների կորուստների ֆոնին:

Լը Պենի Ազգային կուսակցությունը՝ նախկին Ազգային ճակատը, Ֆրանսիայում հաղթանակ է տարել Մակրոն կուսակցության դեմ՝ ապահովելով քվեների 24% -ը Մակրոնի 22.5% հետ համեմատած:

Հունգարիայում, Վիկտոր Օրբանի Fidesz կուսակցությունը ստացել է 52% ձայն և ապահովել երկրի 21 տեղերից 13ը, որը նույնպես մեծ հաղթանակ է նրա համար:

«Մենք փոքր ենք, բայց մենք ուզում ենք փոխել Եվրոպան», – ասաց Օրբանը: Նա ընտրությունները որակեց որպես «միգրացիայի դեմ նոր դարաշրջանի սկիզբ»:

Իսպանիայում իշխող Սոցիալիստական ​​կուսակցությունը (PSOE) ստացել է քվեների 32,8 տոկոսը և 20 տեղ, իսկ աջակողմյան Vox կուսակցությունը ստացել է ընդամենը 6.2 տոկոս և երեք տեղ:

Հունաստանում վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կոչ է արել արտահերթ ընտրություններ անցկացնել, երբ ընդդիմադիր «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը քվեարկության 33,5 տոկոսով առավելության է հասել «Սիրիզա» կուսակցության 20 տոկոսի նկատմամբ:

Լեհաստանում իրավունքի և արդարադատության աջակողմյան կուսակցությունը հաջող հանդես եկավ՝ ստանալով ընտրողների 45% -ը և երկրի 51 տեղերից 27-ը:

Ինչու՞ էր այդքան բարձր մասնակցությունը:

Եվրամիության քաղաքացիները ապահովել են վերջին երկու տասնամյակների ամենաբարձր թվով մասնակցությունը՝ համեմատած նաև 2014 թ. վերջին ընտրությունների հետ, երբ մասնակցում էին ընտրողների ավելի քան 43% -ը:

Հունգարիայում և Լեհաստանում մասնակցությունը ավելի քան կրկնապատկվել է նախորդի հետ համեմատած, իսկ Դանիայում հասել `63%:

Վերլուծաբանները բարձր մասնակցությունը բացատրում են մի շարք գործոններով, այդ թվում `պոպուլիստական ​​կուսակցությունների աճի և կլիմայի փոփոխության հարցի մասին տեղեկացվածության մեծացմամբ:

Ինչպե՞ս է աշխատում Եվրախորհրդարանը

Դա Եվրամիության օրենսդիր մարմինն է: Այն բաղկացած է 755 անդամներից, որոնք Եվրախորհրդարանի պատգամավորներն են և ընտրվում են ԵՄ ընտրողների կողմից յուրաքանչյուր հինգ տարի մեկ: Եվրախորհրդի այն անդամները, ովքեր նստում են թե Բրյուսելում, թե Ստրասբուրգում, ներկայացնում են ԵՄ 28 անդամ պետությունների քաղաքացիների շահերը:

Խորհրդարանի հիմնական օրենսդիր դերերից մեկը Եվրամիության օրենքների մանրակրկիտ ուսումնասիրումն է և ընդունումը` ապահովելով ԵՄ-ի բյուրոկրատական ​​իշխանությունը:

Նա նաև պատասխանատու է Եվրոպական հանձնաժողովի նախագահի ընտրության և ԵՄ բյուջեի հաստատման համար:

Խորհրդարանը կազմված է ութ հիմնական խմբավորումներից, որոնք միասին նստում են միասին պալատում իրենց քաղաքական և գաղափարախոսական պատկանելիության սկզբունքի հիման վրա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment