Լինել վատ Եվրոպացի

Հոդվածի առանցքում

  • Ըստ տնտեսագետի՝ ֆինանսական ճգնաժամն այն գինն է, ինչ եվրոպական քաղաքական գործիչները վճարում են անպատասխանատվության դիմաց:
  • Կրուգմանի կարծիքով՝ Եվրոպայի ձախողման հիմքում ընկած է ոչ թե Հունաստանը կամ Իտալիան, կամ Ֆրանսիան, այլ Գերմանիան:
  • Գերմանիան, վերլուծաբանի բնորոշմամբ, դեֆլյացիա է արտահանում իր հարեւաններին:
  • Եվրոպայում առկա մրցունակության խնդիրը պայմանավորված է Գերմանիայի՝ «քո հարեւանը մուրացկան է» քաղաքականությամբ։

Ուշադրությանն արժանի

Նոյեմբերի 30, 2014

Ըստ Պոլ Կրուգմանի

ԱՄՆ-ի տնտեսությունը, վերջապես, կարծես թե դուրս է գալիս այն խորը փոսից, որի մեջ հայտնվել էր համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ընթացքում: Ցավոք, Եվրոպան՝ ճգնաժամի մյուս էպիկենտրոնը, չի կարող ասել նույնը: Գործազրկությունը եվրոյի գոտում գրեթե երկու անգամ բարձր է ԱՄՆ-ի մակարդակից, սղաճը շատ ավելի ցածր, իսկ դեֆլյացիան դարձել է ռիսկային:

Ներդրողները գրանցում են եվրոպական տոկոսադրույքների կտրուկ անկում, ինչպես նաեւ գերմանական երկարաժամկետ պարտատոմսերի զիջում ընդամենը 0.7 տոկոսով: Այն ասոցացվում է ճապոնական դեֆլյացիայի հետ, իսկ շուկաները ազդանշանում են, որ Եվրոպան վերապրելու է կուրուստների տասնամյակ:

Ինչու՞ է Եվրոպան հայտնվել նման ծանր իրավիճակում: Սա այն գինն է, ինչ եվրոպական քաղաքական գործիչները վճարում են անպատասխանատվության դիմաց:

Որոշ կառավարություններին չհաջողվեց գործել զգուշավորությամբ համատեղ արժութային պահանջների պայմաններում՝ փոխարենը ընտրելով ապակողմնորոշել ընտրողներին եւ կառչել ձախողված տնտեսական դոկտրիններից: Եվ եթե դուք հարցնեք ինձ կամ մի շարք այլ տնտեսագետների, ովքեր հետևում են այս խնդրին, այս վերլուծությունը, ըստ էության, ճիշտ է, մեկ բացառությամբ: Սխալ մեղավորներ են մատնացույց արվում:

Եվրոպայի ձախողման հիմքում ընկած է ոչ թե Հունաստանը կամ Իտալիան, կամ Ֆրանսիան: Դա  Գերմանիան է:

Ես չեմ ժխտում, որ Հունաստանի կառավարությունը անպատասխանատու է գործել մինչեւ ճգնաժամը, կամ, որ Իտալիան ունի մեծ խնդիր ստագնացիայի մեջ գտնվող արտադրողականության հետ: Բայց Հունաստանը փոքր երկիր է, որի ֆինանսական խառնաշփոթը եզակի է, իսկ Իտալիայի երկարաժամկետ խնդիրները պատճառ չեն հանդիսանում Եվրոպայի տնտեսական անկմանը: Եթե փորձեք բացահայտել այն երկրները, որոնց քաղաքականությունը ձախողված էր մինչեւ ճգնաժամը եւ վնասել է Եվրոպային ճգնաժամի պայմաններում, ինչպես նաև, դասեր չի քաղել այս ամենից, բոլոր սլաքները ուղղվում են դեպի Գերմանիան, որպես ամենամեծ ձախողող:

Համեմատենք Գերմանիան եւ Ֆրանսիան:

Ֆրանսիան մամուլում ճնշման տակ է, հատկապես իր մրցակցության ենթադրվող կորուստի հարցում: Նման քննարկումները իրականում չափազանցություն են. Լրատվամիջոցների հրապարակումից հայտնի չի դառնում, որ երկիրն ունի փոքր առևտրային դեֆեցիտ: Այդուհանդերձ, քանի որ այստեղ առկա է խնդիր, ապա որտեղի՞ց է այն գալիս:

Արդյո՞ք Ֆրանսիայի մրցակցությունը նվազել է անհամաչափ ծախսերի եւ գների աճի պարագայում:

Ո՛չ, ամենեւին: Քանի որ եվրոն մուտք գործեց 1999 թ.-ին, Ֆրանսիայի ՀՆԱ-ի դեֆլյատորը (Ֆրանսիայի արտադրված ապրանքների եւ ծառայությունների միջին գինը) աճել է տարեկան 1. 7 տոկոսով, իսկ նրա աշխատանքային միավորի ծախսերը աճել են տարեկան 1.9 տոկոսով: Երկու թվերն էլ ճիշտ են և համահունչ Եվրոպական կենտրոնական բանկի նպատակադրած 2 տոկոսանոց սղաճին, եւ նման են այն ամենին, ինչը տեղի ունեցավ Միացյալ Նահանգներում: Գերմանիայում  գների եւ աշխատանքի ծախսերի աճը համապատասխանաբար 1 եւ 0. 5 տոկոս է:

Եվ դա ոչ միայն Ֆրանսիան է, որի ծախսերը համարյա այն մակարդակին են, որտեղ նրանք պետք է լինեն: Իսպանիայում ևս առկա էին աճող ծախսեր եւ գներ բնակարանային փուչիկի ժամանակ, բայց այդ պահին ամբողջ ավելցուկը վերացավ տարիների բարձր գործազրկության եւ աշխատավարձի զսպվածության պարագայում: Իտալական ծախսերի աճը, թերեւս, եղել է շատ բարձր, բայց համեմատելի չէ Գերմանիայի ձախողման հետ:

Այլ կերպ ասած, այն չափով, որ Եվրոպայում առկա է մրցունակության հետ կապված խնդիր, դա մեծապես պայմանավորված է Գերմանիայի  «քո հարեւանը մուրացկան է» քաղաքականությամբ, որը դեֆլյացիա է արտահանում իր հարեւաններին:

Իսկ ինչ վերաբերվում է պարտքին: Արդյոք ոչ գերմանացի Եվրոպան չի՞ վճարում գին նախորդ ֆինանսական անպատասխանատվության դիմաց: Սա վերաբերվում է միայն Հունաստանին և ուրիշ ոչ ոքի: Եվ դա անարդար է հատկապես Ֆրանսիայի նկատմամբ, որը կանգնած չէ ընդհանրապես ֆիսկալ ճգնաժամի վտանգի առջեւ: Ֆրանսիան այսօր կարող է վերցնել երկարաժամկետ պարտք ռեկորդային ցածր տոկոսադրույքով՝ 1% պակաս, միայն մի փոքր բարձր, քան գերմանական տոկոսադրույքը:

Եվրոպական քաղաքական գործիչները շարունակում են մեղադրել սխալ երկրներին այս վատ վիճակի համար: Ճիշտ է, Եվրոպական հանձնաժողովը մշակել է ծրագիր՝ տնտեսությունը հանրային ներդրումների միջոցով խթանելու ուղղությամբ, բայց հասարակության վստահությունը այնքան ցածր է, համեմատած խնդրի չափերին, որ ծրագիրը դիտարկվում է որպես անլուրջ:

Իսկ մինչեւ այդ, հանձնաժողովը զգուշացնում է Ֆրանսիային, որն ունի պարտք վերցնելու ամենացածր տոկոսադրույքը իր պատմության մեջ, որ այն կարող է պատժվել, եթե բավարար չկրճատի իր բյուջեի դեֆիցիտը:

Իսկ ինչպե՞ս լուծել Գերմանիայի չափազանց ցածր սղաճի խնդիրը: Շատ ագրեսիվ դրամավարկային քաղաքականությունը կարող է օգնել (թեեւ, ես չէի ապավինի դրա վրա), սակայն գերմանական դրամավարկային մասնագետները զգուշացնում են նման քաղաքականության հետ կապված:

Այն, ինչ տեսնում ենք, դա անչափ կործանարար վատ գաղափարների արդյունք է: Դա ամբողջապես Գերմանիայի մեղքը չէ: Գերմանիան Եվրոպայի խոշոր խաղացողներից է, բայց դա միայն կարող է պարտադրել գնանկումային քաղաքականություն, քանի որ եվրոպական վերնախավը հավատում է այդ վարկածին. Պետք է մտածել, թե ինչը կստիպի ի հայտ բերել իրականությունը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment