5 ամենաեվրոպական քաղաքները, որոնք չեն գտնվում Եվրոպայում

5 ամենաեվրոպական քաղաքները, որոնք չեն գտնվում Եվրոպայում

Հոդվածի առանցքում

  • Մոնրեալում դուք կգտնեք եվրոպական ոճով խնամված այգիներ, քաղաքային հրապարակներ և 18-րդ դարի ճակատային ընդգծված մասերով պերճաշուք սպորտային շինություններ, ինչպես նաև Նոտրե Դամ տաճարին նմանվող բազմաթիվ եկեղեցիներ:
  • Ավստրալիայի մշակութային մայրաքաղաքը հաճախ նմանեցվում է Փարիզին. Նույնիսկ կասկած չկա, որ Յարրա գետի վրայի փոքրիկ կամրջակները հիշեցնում են Փարիզի Pontdel'Archevêché կամուրջը:
  • Լոնդոնի նման, որտեղ Թեմզա գետի երկայքով վեր է ձգվում Շարդ և Գերկին աշտարակները, Բոստոնի Չարլզ գետի հարևանությամբ են գտնվում Քոփլի և Prudential Center-ը:
  • Շատերի պնդմամբ, Գուանջաոն աշխարհի ամենատեսարժան ժառանգություն ունեցող քաղաքն է, որում զգացվում է իրական եվրոպական շունչը:
  • Մոնրեալի նման Քվեբեքում ևս նկատելի է ֆրանսիական ուժեղ շունչը: Դա պայմանավորված չէ միայն քաղաքաբնակների ֆրանսախոս լինելով:

Ուշադրությանն արժանի

Եթե դուք չեք կարողանում համակերպվել սննդի փոքր բաժինների, առանց սառույցի խմիչքի, ֆուտբոլային մտքերի հետ կամ դուք պարզապես տարօրինակ անձնավորություն եք, որն ատում է Եվրոպան, սակայն գաղտագողի հետևում է Եվրոպայի զարկերակին, ապա ներկայացնում ենք աշխարհի ամենաեվրոպականացված քաղաքները, որոնք Եվրոպայում չեն գտնվում:

2015-03-23-1427122284-113876-Europe_2-thumb

Մոնրեալ, Կանադա

Սալաքարերով պատված այս հետաքրքաշարժ քաղաքը Կանադայում է, որը ժամանակին գաղութացված է եղել Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից, որտեղ դեռևս զգացվում է Ֆրանսիայի շունչը: Մոնրեալում դուք կգտնեք եվրոպական ոճով խնամված այգիներ, քաղաքային հրապարակներ և 18-րդ դարի ճակատային ընդգծված մասերով պերճաշուք սպորտային շինություններ, ինչպես նաև Նոտրե Դամ տաճարին նմանվող բազմաթիվ եկեղեցիներ: Նշենք նաև, որ քաղաքի բնակիչներն իրական ֆրանսիացիների նման քամահրանքով են վերաբերվում ամերիացիներին:

2015-03-23-1427122339-4918136-Europe_3-thumb

Մելբուրն, Ավստրալիա

Ավստրալիայի մշակութային մայրաքաղաքը հաճախ նմանեցվում է Փարիզին. Նույնիսկ կասկած  չկա, որ Յարրա գետի վրայի փոքրիկ կամրջակները հիշեցնում են Փարիզի Pontdel’Archevêché կամուրջը: Սիրահարների ամրոցները մի կողմ թողնելով` նշենք, որ եվրոպական շունչը քաղաքում հատկապես զգացվում է բացօթյա սրճարանների (որտեղ գոյություն ունի սրճելու իրական մշակույթ), ծառային պուրակների և տրամվայների շնորհիվ:

2015-03-23-1427122403-8098185-Europe_4-thumb

Բոստոն, ԱՄՆ

Բոստոնի մեծ մասում, որտեղ զգացվում է հնի ու նորի լարվածությունը, զարմանալիորեն զգացվում է Եվրոպայի շունչը, որի համար պարտական է իր գաղութային հարուստ մշակույթին: Լոնդոնի նման, որտեղ Թեմզա գետի երկայքով վեր է ձգվում Շարդ և Գերկին աշտարակները, Բոստոնի Չարլզ գետի հարևանությամբ են գտնվում Քոփլի և Prudential Center-ը: Սալապատ և լայն փողոցներով, երբեմն չափազանց դանդաղ շարժվող հանրային երթևեկով այս քաղաքը հեշտ է շրջանցել, որի տերևազարդ թաղամասերն ունեն պատմական հետաքրքաշարժ հիշողություն:

2015-03-23-1427122450-664841-Europe_5-thumb

Գուանջաո, Մեքսիկա

Շատերի պնդմամբ, Գուանջաոն աշխարհի ամենատեսարժան ժառանգություն ունեցող քաղաքն է, որում զգացվում է իրական եվրոպական շունչը: Նախկին հանքափորական քաղաքի շքեղ առանձնատները, սալաքարերով պատված փողոցները և լավ պահպանված գաղութային կենտրոնը հիշեցնում է 17-րդ դարի իսպանական քաղաք: Եվրոպայի նման այստեղ փողոցները նեղլիկ են, ոլորուն և անցանելի: Քաղաքի որոշ եկեղեցիները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրության կենտրոնում են որպես Ամերիկայում Բարոկկո ոճի ճարտարապետության լավագույն նմուշներ:

2015-03-23-1427122500-9211124-Europe_6-thumb

Քվեբեք, Կանադա

Մոնրեալի նման Քվեբեքում ևս նկատելի է ֆրանսիական ուժեղ շունչը: Դա պայմանավորված չէ միայն քաղաքաբնակների ֆրանսախոս լինելով: Քաղաքը շրջապատող ամրոցանման պատերը` լեգենդար ChateauFrontenac-ը, հիշեցնում է ճարտարապետության Բարոկկո և NouvelleFrance ոճերը, որոնք ամենուր  գերակշռող են: Հոգ չէ, որ զբոսնելիս ամեն քայլափոխի հանդիպում եք Ֆրանսիայի և Բրիտանիայի բազմաթիվ մարտերի մասին պատմող հուշատախտակների:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment