Եվրոպայի օդային տարածքում արգելվել է Boeing 737 MAX 8 մոդելի օդանավերի թռիչքը

Եվրոպայի օդային տարածքում արգելվել է Boeing 737 MAX 8 մոդելի օդանավերի թռիչքը

Հոդվածի առանցքում

  • Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը (EASA)  արգելել է Boeing 737 MAX 8 օդանավերի թռիչքն իր օդային տարածքում: Պատճառը անցած շաբաթ  Եթովպիայում տեղի ունեցած ողբերգությունն է:  Որոշումը կայացվել է, երբ Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան արդեն հայտարարել էին իրենց օդային տարածքներում նույն մոդելի օդանավերի թռիչքների արգելքի մասին:

Ուշադրությանն արժանի

Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը (EASA)  արգելել է Boeing 737 MAX 8 օդանավերի թռիչքն իր օդային տարածքում: Պատճառը անցած շաբաթ  Եթովպիայում տեղի ունեցած ողբերգությունն է:  Որոշումը կայացվել է, երբ Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան արդեն հայտարարել էին իրենց օդային տարածքներում նույն մոդելի օդանավերի թռիչքների արգելքի մասին:

EASA-ն ավելի ուշ հայտարարեց, որ այդ մոդելի օդանավով բոլոր թռիչքները կդադարեցվեն վայրէջքով՝ ընդլայնելով ԵՄ բոլոր անդամ պետությունների արգելքը:

Գերմանիան ավելի վաղ արգելել էր Boeing 737 MAX 8 ինքնաթիռների թռիչքները իր օդային տարածքում դառնալով այն մի քանի երկրներից մեկը, որը նման որոշում է կայացրել Եթովպիական ավիաուղիների օդանավի վթարից հետո:

«Անվտանգությունն առաջնահերթ  է», – ասել է Գերմանիայի տրանսպորտի նախարար Անդրեաս Շեուերը: Գերմանական ճամփորդական TUI գործակալությունն էլ հատարարել է, որ դադարեցնում է այդ մոդելի օդանավով թռիչքները բոլոր ավիաընկերությունների հետ գործակցելիս:

«Քանի դեռ բոլոր կասկածները չեն փարատվել, հրամայել եմ, որ Գերմանիայի օդային տարածքը փակվի բոլոր Boeing 737 մակնիշի օդանավերի վրա», – ասել է Շեուերը գերմանական NTV հեռուստաընկերության եթերում:

Ֆրանսիայի DGAC ավիացիոն գործակալությունը երեքշաբթի էր արգելել  այդ մոդելի օդանավերի թռիչքներ իր օդային տարածքով: Նույնն արել էր Մեծ Բրիտանիայի քաղավիացիայի ղեկավարությունը:

EASA- ն նշել է, որ հոկտեմբերին ինդոնեզական Lion Air ավիաընկերության կողմից գործարկված 737 MAX ինքնաթիռի վթարի «ճշգրիտ պատճառները» դեռ հետաքննվում էին:

«Այդ վթարից հետո գրանցվեց ևս մեկ մահացու վթար», – նշված է կիրակի տեղի ունեցած վթարի մասին EASA-ի հայտարարության մեջ:

Հանովերում գործող TUI-ն, որը 15 նման օդանավ է շահագործում Մեծ Բրիտանիայի և Բենիլյուքսի օդային տարածքներում, հայտարարել է, որ հետևել է արգելքին և դադարեցրել է թռիչքները:

Երեքշաբթի այդ ինքնաթիռով թռչքներ ամրագրած իր ուղևորներին TUI-ն զգուշացրել է փոփոխությունների մասին:

Դեռ անցած հինգշաբթի էր TUI- ը հայտարարել էր, որ պատրաստվում է ապրիլի 13-ից Գերմանիայի օդային տարածքում թռիչքներ իրականացնելու համար գործարկել այժմ արգելված մոդելի վեց օդանավ:

Մինչդեռ Բոինգը պնդում էր, որ «լիովին վստահում է այս օդանավի անվտանգությանը»:

Մեկ տասնյակից ավելի այլ երկրներ ևս արգելել են 737 MAX- ը՝ երկու ավիավթարներից հետո:  Այդ երկրններն են՝ Չինաստան, Հնդկաստան, Ինդոնեզիա, Սինգապուր, Մալայզիա, Սերբիա, Նոր Զելանդիա, Ավստրալիա, Եթովպիա, Նամիբիա, Եգիպտոս, Թուրքիա, Լիբանան, Քուվեյթ, Օման եւ Միացյալ Արաբական Էմիրություններ:

Եթովիպական ավիաընկերության օդանավի կործանման հաջորդ օրն ԱՄՆ-ի Ֆեդերալ ավիացիոն ղեկավարությունը թույլատրել է այդ մոդելի օդանավերի շահագործումը և մանրամասն նկարագրել է  անցած տարի Ինդոնեզիայում տեղի ունեցած վթարից հետո  Boeing-ի իրականացրած փոփոխությունները:

 

Boeing-ը հայտարարել է, որ աշխատում է բարձրացնել թռիչքների կառավարման ծրագրերի արդյունավետությունը, և դա կգործարկվի մոտակա շաբաթների ընթացքում:

Հյուսիսային Ամերիկայի խոշոր ավիաընկերությունները հայտարարել են, որ կշարունակեն 737 MAX-ի և դրա նոր մոդելի գործարկումը: Այս օդանավերը տասնամյակներ շարունակ այդ ավիաընկերությունները թռիչքներ են կատարել ամբողջ աշխարհում:

Սակայն այդ որոշումը բողոքներ է առաջացրել երկու խոշոր արհեստակցական միությունների շրջանում:

The Association of Professional Flight Attendants-ը (APFA) և the Transport Workers Union-ը (TWU) կոչ են արել ամերիկյան և հարավաֆրիկյան ավիաընկերությունները, որոնք օգտագործում են 737 MAX-ը, դադարեցնել այդ ինքնաթիռների շահագործումը, քանի դեռ չի պարզվել Եթովպիայի վթարի պատճառը:

Կիրակի Եթովպիայում տեղի ունեցած ողբերգության զոհերի թիվը հասնում է 157-ի: Նրան ավելի քան 30 տարբեր երկերներից էին: Նրանց թվում ՄԱԿ-ի մոտ երկու տասնյակ աշխատակիցներ էին, որոնք Նայրոբիում այս շաբաթ մասնակցելու էին ՄԱԿ-ի կոնֆերանսին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment