Իրանի հետ առևտրի Եվրոպայի ստեղծած մեխանիզմով առաջին գործարքը կկատարվի առաջիկա օրերին

Իրանի հետ առևտրի Եվրոպայի ստեղծած մեխանիզմով առաջին գործարքը կկատարվի առաջիկա օրերին

Հոդվածի առանցքում

  • Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լը Մեյերը հայտարարել է, որ Իրանի հետ ստեղծված հատուկ առևտրային մեխանիզմով առաջիկա օրերին կկատարվի առաջին, սահմանափակ գործարքը: Instex-ը սահմանում է փոխարժեքի առևտրային մեխանիզմ, որի նպատակն է խուսափել ուղղակի ֆինանսական փոխանցումներից՝ հավասարակշռելով եվրոպական կողմի հետ ներկրումները և արտահանուները:  Այս մեխանիզմը նպատակ ունի հնարավոր դարձնել Եվրամիության անդամների և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը` շրջանցելու ԱՄՆ-ի պատժամիջոցները

Ուշադրությանն արժանի

 

Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լը Մեյերը հայտարարել է, որ Իրանի հետ ստեղծված հատուկ առևտրային մեխանիզմով առաջիկա օրերին կկատարվի առաջին, սահմանափակ գործարքը:

Instex-ը սահմանում է փոխարժեքի առևտրային մեխանիզմ, որի նպատակն է խուսափել ուղղակի ֆինանսական փոխանցումներից՝ հավասարակշռելով եվրոպական կողմի հետ ներկրումները և արտահանուները:

Այս մեխանիզմը նպատակ ունի հնարավոր դարձնել Եվրամիության անդամների և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը` շրջանցելու ԱՄՆ-ի պատժամիջոցները, քանի որ անցյալ տարի Վաշինգտոնը դուրս եկավ 2015-ին Թեհրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից: Այդ պատժամիջոցները արդյունավետորեն ճնշել են Իրանի տնտեսությունը՝ տապալելով նավթի վաճառքը:

«Մենք ուզում ենք, որ Instex-ն ուժի մեջ մտնի մի քանի օրվա ընթացքում, և ես հուսով եմ, որ մենք կկարողանանք աշխատել մի քանի օրվա ընթացքում: Հուսով եմ, որ առաջին գործարքը կավարտվի առաջիկա օրերին», – ասել է Լը Մեյերը Լեհաստանում կայացած հանդիպման ժամանակ:

«Առաջին գործարքը կլինի սահմանափակ, բայց սա մեկնարկային կետ է և մենք ակնկալում ենք, որ Instex-ը կդառնա արդյունավետ գործիք», – ավելացրել է Լը Մեյերը:

Իրանը հայտարարել է, որ ցանկանում է պահպանել միջուկային գործարքը, սակայն պետք է ստանա դրանով խոստացված տնտեսական շահը: Երկուշաբթի օրը Թեհրանը հայտարարեց, որ արդեն ունի ավելի շատ հարստացված ուրան, քան թույլատրված է և սա   միջուկային գործարքի առաջին խոշորագույն խախտումն էր: Ավելին Իրանը հայտարարել է, որ այլ գործողություններ ևս կլինեն:

Չորեքշաբթի օրը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Instex-ը կգործի հիմնվելով իրանական կողմից միջուկային գործարքով սահմանված պարտավորությունների լիակատար կատարման վրա:

«Մենք չենք պատրաստվում սեղմել «այո» կոճակը, եթե կասկածներ լինեն պարտավորությունների կատարման մասով», – ասել է մեկ այլ եվրոպացի դիվանագետ:

Երկու այլ եվրոպացի դիվանագետներն ասել են, որ թեև հնարավոր գործարքներն արդեն նշվում են, սակայն դեռ վաղ է խոսել առաջ շարժվելումասին, քանի որ անհրաժեշտ ջանքերը դեռ շարունակվում են գործադրվել ու դեռ իրանական կողմը դեռ պետք է ավարտին հասցնի հայելային ընկերության հիմնումը, որը կպարզեցնի գործընթացը:

Այնուամենայնիվ, եվրոպացիները ստեղծել են առաջադեմ վճարային համակարգ, որը կարող է շուտով որոշ փոքր գործարքներ իրականացնել:

Այդ համակարգը սկզբում կսկսի գործել միայն այնպիսի արտադրանքների մասով, ինչպիսիք են դեղերը և սննդամթերքը, որոնք չեն ենթարկվում ԱՄՆ պատժամիջոցներին:

Իրանի պաշտոնյաները բազմիցս ասել են, որ Instex-ը պետք է ներգրավի նաև նավթի վաճառք կամ տրամադրի զգալի վարկային միջոցներ` արդյունավետ լինելու համար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment