Եվրոպան մտադիր է ռուսերեն լեզվով հեռուստաալիք հիմնել հակազդելու Մոսկվայի քարոզչությանը
Հոդվածի առանցքում
- Արևմուտքն ու Ռուսաստանը վերադարձել են սառը պատերազմի ժամանակների թշնամությանը: ԵՄ և ՆԱՏՕ-ի պաշտոնյաները մեղադրել են Ռուսաստանին, որ պետական լրատվամիջոցներն օգտագործում է պատմական վիրավորանքները շահարկելու և Ուկրաինայում պատերազմի մասին ապատեղեկատվություն տարածել համար:
- ԵՄ-ում անկախ ԶԼՄ-ի փորձագետները պետք է թողարկեն ռուսալեզու հեռուստաալիքը, որը պետք է հասանելի լինի ռուսախոսներին միության ներսում և Ռուսաստանում: Նա ասում է, որ ծրագիրը նախապես ստացել է Լեհաստանի, Շվեդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Լիտվայի և Մեծ Բրիտանիայի աջակցությունը:
- Հունվարի 12-ին Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսեյ Մեշկովը մեղադրել է ԵՄ-ին դատարկ քարոզչության կողմնակիցը լինելու համար: «Մենք միշտ էլ խոսքի ազատությանը դրական մոտեցում ենք ցուցաբերել», - ասել է նա, «բայց հակաքարոզչական ալիք ստեղծելու ԵՄ ծրագրերը չեն համապատասխանում խոսքի ազատության հայեցակարգին»:
- BBC World Service-ի ղեկավարը The Guardian-ին տված հարցազրույցի ժամանակ բողոքել է, որ «ռուսներն իրենց նկատմամբ ֆինանսական առավելություն ունեն»: Այդ պատճառով է Բրայզան ասում, որ «լավատես չէ» ցանկացած նոր ալիքի հաջողության նկատմամբ:
- Նա պնդում է, որ ԵՄ-ն չպետք է հրաժարվի իր ագրեսիվ լրատվամիջոցներից և չպետք է բաց թողնի Ռուսաստանի ուժի և իշխանության մեջ տեղ գտած ցանկացած ճեղք լուսաբանելու հնարավորությունը:
Ուշադրությանն արժանի
Դիվանագետները զգում են, որ պարտվում են Ռուսաստանի դեմ տեղեկատվական պատերազմում:
Լատվիայի պետական պաշտոնյաները խոսքեր չեն խնայել ռուսական ԶԼՄ-ների մասին իրենց տեսակետներն արտահայտելու համար: Պետական հովանավորությամբ հեռուստաալիքները թափանցել են եվրոպական տները «Գեբելսի ոճի քարոզչությամբ», – ասում է Վիկտոր Մակարովը՝ Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչիսի խորհրդականը:
Արևմուտքն ու Ռուսաստանը վերադարձել են սառը պատերազմի ժամանակների թշնամությանը այն բանից հետո, երբ Մոսկվան անցյալ տարի անեքսիայի ենթարկեց Ղրիմը: ԵՄ և ՆԱՏՕ-ի պաշտոնյաները մեղադրել են Ռուսաստանին, որ պետական լրատվամիջոցներն օգտագործում է պատմական վիրավորանքները շահարկելու և Ուկրաինայում պատերազմի մասին ապատեղեկատվություն տարածել համար: Նրանք ասում են, որ դրա նպատակն է վարկաբեկել ԵՄ-ն և պահել լարվածությունը ամբողջ Եվրոպայի ռուսալեզու համայնքների շրջանում:
Այժմ Լատվիան առաջարկում է, որ ԵՄ-ը հակահարված տալ իրենց ռուսալեզու հեռուստաընկերությանը: «Մենք չենք կարող այն արգելել», – Մակարովը վերջերս հայտնել է լրագրողներին Լատվիայի մայրաքաղաքում, « բայց մենք ուզում ենք ստեղծել այլընտրանք, որը տեխնիկապես որակով կլինի»:Ռուսաստանի հիմնական խնդիրն է իր խորամանկ լրատվական մեքենայով ստեղծել համեմատության արժանի արտադրանք:
Մինչ Կրեմլը, չնայած վերջին տնտեսական խնդիրներին, գումարներ է ծախսում իր պետական ալիքների համար և մշակում է հետևողական գաղափարական ծրագիր, ԵՄ կառավարությունները չեն կարողանում հաղթահարել արտաքին քաղաքականության տարաձայնությունները և քիչ հավանական է, որ իրենց կրճատված բյուջեներից գումար տրամադրեն մի հեռուստաընկերությանը, որը կոմերցիոն կենսունակություն չունի ,ասում է Մեթյու Բրայզան ԱՄՆ նախկին դիվանագետը, որն այժմ աշխատում է Էստոնիայի պաշտպանության հետազոտությունների միջազգային կենտրոնում:
«Շատ դժվար կլինի ստանալ կայուն բյուջե և ջանքեր, որոնք կապահովեն որակյալ ծրագրեր», – ասում է նա:
Մակարովն էլ նշում է, որ ԵՄ-ում անկախ ԶԼՄ-ի փորձագետները պետք է թողարկեն ռուսալեզու հեռուստաալիքը, որը պետք է հասանելի լինի ռուսախոսներին միության ներսում և Ռուսաստանում: Նա ասում է, որ ծրագիրը նախապես ստացել է Լեհաստանի, Շվեդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Լիտվայի և Մեծ Բրիտանիայի աջակցությունը: Սակայն մերձբալթյան երկրներից Լատվիայում և Էստոնիայում, որտեղ ռուսախոսները կազմում են բնակչության մեկ քառորդը, դրա անհրաժեշտությունն ավելի մեծ է:
Ռուսական կայանները, ինչպիսին Первый канал, России1 и НТВ-Мир – են, հեռարձակում են կատակերգական շոուներ, սերիալներ և մարտաֆիլմեր, ինչպես նաև կեղծ վավերագրական կինոնկարներ ու ընթացիկ խնդիրների վերաբերյալ ծրագրեր, որոնք հեռուստադիտողին գրավում են իրենց արտադրողական բարձր արժեքներով:
«Հաջողությունը կամ ձախողումը միշտ կախված է նրանից, թե արդյոք ներկայացնում եք այն թեման, որ մարդիկ ուզում են տեսնել: Ոչ ոք չի պատրաստվում միացնել այն հեռուստաընկերությունը, որը քարոզչական է», – ասել է Բրայզան:
Մակարովը պնդում է, որ իրենց նպատակը չէ ԵՄ-ի ֆինանսավորմամբ հեշտ ճանապարհով ստեղծել մի լրատվամիջոց, որը կլինի Բրյուսելի խոսափողը…«դա կլինի ամենահիմար քայլը»:
Դա հենց այն է, ինչ Մոսկվան է տեսնում: Հունվարի 12-ին Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսեյ Մեշկովը մեղադրել է ԵՄ-ին դատարկ քարոզչության կողմնակիցը լինելու համար: «Մենք միշտ էլ խոսքի ազատությանը դրական մոտեցում ենք ցուցաբերել», – ասել է նա, «բայց հակաքարոզչական ալիք ստեղծելու ԵՄ ծրագրերը չեն համապատասխանում խոսքի ազատության հայեցակարգին»:
Ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչները շարունակաբար ժխտում են ապատեղեկատվության մեղադրանքները և արևմտյան լրատվամիջոցների ելույթները ներկայացնում են պարանոյիկ ու կողմնակալ: Սակայն բյուջեից վերջին հատկացումները ցույց են տալիս, որ Կրեմլը շարունակում է հավատարիմ մնալ իր մեդիա ռազմավարությանը:
Ֆրանսիայում և Գերմանիայում ընդլայնվելու համար աճել է օտարալեզու RT կայանի ֆինանսավորումը: Россия сегодня պետական լրատվական գործակալությունը նույնպես մեծացրել է իր բյուջեն և անցյալ տարի սկսել է նոր անգլալեզու Սպուտնիկ լրատվական ծառայությունը:
BBC World Service-ի ղեկավարը The Guardian-ին տված հարցազրույցի ժամանակ բողոքել է, որ «ռուսներն իրենց նկատմամբ ֆինանսական առավելություն ունեն»: Այդ պատճառով է Բրայզան ասում, որ «լավատես չէ» ցանկացած նոր ալիքի հաջողության նկատմամբ:
Դիվանագետներն էլ թերահավատ են, որ ԵՄ հեռուստաալիքը կհեռարձակվի նախատեսված ժամկետի շրջանակում: Բայց ըմբռնումը, որ տեղեկատվական պատերազմը պետք է առաջնային լինի, ավելի է խորանում:
Դանիայի, Էստոնիայի, Լիտվայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարներն այս ամիս նամակ են գրել ԵՄ-ի արտաքին քաղաքականության վարչության պետ Ֆեդերիկա Մոգերինիին՝ զգուշացնելով ռուսական քարոզչության վտանգների մասին: «Նրանց նպատակն է վարկաբեկել ԵՄ, թուլացնել աջակցությունը տարածաշրջանի օրինական կառավարություններին, բարոյալքել տեղական բնակչությանը, ապակողմնորոշել արևմտյան քաղաքականություն մշակողներին և քայքայել ազատ, անկախ, բազմակարծ ԶԼՄ-ների հայեցակարգը», -նշված է նամակում:
Հնարավոր հակամիջոցառումները նախատեսում են խթանել աջակցությունը հեռացված ռուսալեզու բլոգերներին և առկա անկախ ռուսալեզու ԶԼՄ-ներին:
Մեծ Բրիտանիայի Քենթի համալսարանի Պատերազմի, քարոզչության և հասարակության կենտրոնի տնօրեն Դեվիդ Ուելչը նշում է վերջին հաջողությունը, երբ փաստերի վրա հիմնված վերլուծությունն օգնեց հերքել ռուսական ԶԼՄ-ների ռեպորտաժը Ուկրաինայում երեքամյա տղային խաչելու մասին, ինչպես նաև այն հայտարարությունները, որտեղ ուկրաինական ռեակտիվը խփել է մարդատար MH17 ինքնաթիռը:
Նա պնդում է, որ ԵՄ-ն չպետք է հրաժարվի իր ագրեսիվ լրատվամիջոցներից և չպետք է բաց թողնի Ռուսաստանի ուժի և իշխանության մեջ տեղ գտած ցանկացած ճեղք լուսաբանելու հնարավորությունը: «Երկրի ներսում բռնի միջոցները՝ սահմանված պատժամիջոցների ու նավթի գների հետ ավելի հստակ են ընդգծում ռուսական ուղերձը և անխուսափելիորեն հանգեցնում են Ռուսաստանում ավելի բաց հարցադրումներին», – պատմում է նա ВРЕМЯ-ին: «Այս դժգոհությունը պետք է լինի Արևմուտքի քարոզչության կենտրոնում»:
Ճշմարտությունն այն է, ըստ վերլուծաբանների, որ ԵՄ ունի լավագույն զենքը: Հիմա պարզապես պետք է գտնել ռուսալեզու եթերում Մոսկվայի հսկողությանը հակազդելու ձևը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ