ՆԱՏՕ-ն ստեղծում է արագ արձագանքման ուժեր՝ պաշտպանելու Արևելյան Եվրոպան

ՆԱՏՕ-ն ստեղծում է արագ արձագանքման ուժեր՝ պաշտպանելու Արևելյան Եվրոպան

Հոդվածի առանցքում

  • ՆԱՏՕ-ի նոր «բարձր պատրաստվածության ուժերը» կսկսեն գործել 2015-ին, ասել է Սթոլտենբերգը, կոչ անելով Ռուսաստանին հարգել Եվրոպայում հետպատերազմյան սահմանների անձեռնմխելիությունը և հիմնարար արժեքները, որոնց վրա է հիմնված ժողովրդավարությունը մայրցամաքում:
  • Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ և 2010-ին այն արտադաշինքային կարգավիճակում էր: Անցյալ տարի Ուկրաինայի խորհրդարանը հրաժարվեց այդ կարգավիճակից, ինչն ազդարարում է, որ այդ երկիրը մտադիր է ի վերջո դիմել դաշինքի անդամակցությանը:
  • Նախկին խորհրդային մերձբալթյան հանրապետություններից Լատվիան ընդունեց ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերին և իր զորքով մասնակցեց նոյեմբերի 21-ին մայրաքաղաք Ռիգայի մոտ գործող բազայում անցկացված զորավարժություններին:
  • Մամուլի ասուլիսի ժամանակ տրված հարցին, թե արդյոք Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, Սթոլտենբերգն ասել է, որ որևէ դիմում դեռ չի ներկայացվել, ուկրաինացի պաշտոնյաներն էլ խոստովանել են, որ տարիներ կպահանջվեն ներքին բարեփոխումներն ավարտելու համար, որոնք անհրաժեշտ են դաշինքի պաշտպանության ուժերին ինտեգրվելու համար: Բայց կա «հիմնարար սկզբունք, որը Եվրոպայի բոլոր երկրներն ընդունում են, նույնիսկ Ռուսաստանն է աջակցել:

Ուշադրությանն արժանի

Գերմանական, նորվեգական և հոլանդական զորքերից կազմված ժամանակավոր ուժերը պատրաստ են պատասխանել արևելքի անվտանգության ցանկացած սպառնալիքի, չորեքշաբթի Բեռլինում լրագրողներին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:

Նոր «բարձր պատրաստվածության ուժերը» կսկսեն գործել 2015-ին, ասել է Սթոլտենբերգը, կոչ անելով Ռուսաստանին հարգել Եվրոպայում հետպատերազմյան սահմանների անձեռնմխելիությունը և հիմնարար արժեքները, որոնց վրա է հիմնված ժողովրդավարությունը մայրցամաքում:

10 ամիս առաջ Ուկրաինայի Ղրիմի թերակղզու միացումը Ռուսաստանին հուշեց արևմտյան ռազմական դաշինքին ստեղծել ուժեր, որոնք կարող են արագ արձագանքել դաշինքի անդամ 28 երկրներից որևէ մեկին ուղղված ցանկացած սպառնալիքին:

Սթոլտենբերգը չի բացահայտել ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի թիվը, որոնց շտաբ-կայանը ընթացիկ տարի կգօրծի Մյուստերում, Գերմանիայում:Արձագանքման ուժերում կլինեն «մի քանի հազար զորքեր», որոնք պետք է մի քանի օրվա ընթացքում պատասխանեն ցանկացած հարձակման կամ անվտանգության սպառնալիքին, ասաց ՆԱՏՕ-ի մամուլի քարտուղար Օանա Լունգեսկուն:

Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ և 2010-ին  այն արտադաշինքային կարգավիճակում էր: Անցյալ տարի Ուկրաինայի խորհրդարանը հրաժարվեց այդ կարգավիճակից, ինչն ազդարարում է, որ այդ երկիրը մտադիր է ի վերջո դիմել դաշինքի անդամակցությանը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կտրականապես դեմ է դրան, քանի որ այն ընդունում է որպես ՆԱՏՕ-ի ոտնձգություն Մոսկվայի ավանդական ազդեցության ոլորտ: Նա նաև դժգոհ է Եվրամիությանը Ուկրաինայի հնարավոր անդամակցությունից: Խնդիրն իրական է դարձել այն բանից հետո, երբ Կրեմլի դաշնակից, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հեռացվեց պաշտոնից եվրոպամետ ուժերի ապստամբության շնորհիվ, երբ ռուսական զորքը խլեց Ղրիմը և ռուսական զենքն ու վարձկանները սկսեցին հայտնվել արևելյան Ուկրաինայում:

Նախկին խորհրդային մերձբալթյան հանրապետություններից  Լատվիան ընդունեց  ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերին և իր զորքով մասնակցեց նոյեմբերի 21-ին մայրաքաղաք Ռիգայի մոտ գործող բազայում անցկացված զորավարժություններին:

Պուտինը հերքում է Ռուսաստանի ներգրավվածությունը Ուկրաինայի պայքարին, որի ինը ամիսների ընթացքում սպանվեց ավելի քան 4,700 մարդ: Նա նաև արդարացրեց Ղրիմի «վերամիավուրումը» Ռուսաստանի Դաշնությանը` այն համարելով պատմական սխալի շտկում: 1954-ին  խորհրդային առաջնորդ Նիկիտա Խրուշչովը Ղրիմը Ուկրաինային հանձնելով այն դարձրեց Ռուսաստանի Սև ծովյան նավատորմի տունը Ուկրաինայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Սթոլտենբերգն ակնարկել է «մարտահրավերները, որոնք ծառացել են մեր առաջ արևելքում»:«Մենք տեսնում ենք, որ միջազգային իրավունքը խախտվում է,  չի հարգվում Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Մենք կոչ են անում Ռուսաստանին հարգել Մինսկի համաձայնագրերը»,-ասաց Սթոլտենբերգը:

Նա նկատի ուներ սեպտեմբերի 5-ի զինադադարը, որը ստորագրվել է Մինսկում, Բելառուսի մայրաքաղաքում, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: Այն նախատեսում է հրետանային կրակի դադարեցում, ծանր զինտեխնիկայի դուրս բերում, ճակատային գծերի սառեցում և գերիների փոխանակում: Համաձայնագիրը բազմիցս խախտվել է և մի քանի դրույթներ են կատարվել, այդ թվում մոտ 370 գերիների փոխանակումը:

«Ես ընդգծում եմ, որ ՆԱՏՕ-ն չի ձգտում առճակատման Ռուսաստանի հետ», – ասաց Սթոլտենբերգը: «ՆԱՏՕ-ն ձգտում է Ռուսաստանի հետ առավել կառուցողական և համագործակցային հարաբերությունների հաստատմանը, որը հնարավոր կլինի այն դեպքում, եթե Ռուսաստանն էլ նույնը ցանկանա»: Ռուս պաշտոնյաները և Մոսկվայի պետական ԶԼՄ-ները չեն արձագանքել ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի պատրաստ լինելու մասին լուրերին:

Մամուլի ասուլիսի ժամանակ տրված հարցին, թե արդյոք Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, Սթոլտենբերգն ասել է, որ որևէ դիմում դեռ չի ներկայացվել, ուկրաինացի պաշտոնյաներն էլ խոստովանել են, որ տարիներ կպահանջվեն ներքին բարեփոխումներն ավարտելու համար, որոնք անհրաժեշտ են դաշինքի պաշտպանության ուժերին ինտեգրվելու համար:

Բայց կա «հիմնարար սկզբունք, որը Եվրոպայի բոլոր երկրներն ընդունում են, նույնիսկ Ռուսաստանն է աջակցել: Դա այն է, որ բոլոր ինքնիշխան ազգերը իրավունք ունեն ընտրելու իրենց սեփական ուղին», – ասաց Սթոլտենբերգը՝ հավելելով, որ անդամակցելու ցանկացած առաջարկ կգնահատվի նույն չափանիշներով, որոնք կիրառվել են մյուսների նկատմամբ:

Լատվիան, Լիտվան և Էստոնիան`երեք Բալթյան հանրապետությունները, որոնք Խորհրդային Միության մաս դարձան 1940 թվականին ներխուժման ու անեքսիայի արդյունքում, արդեն ՆԱՏՕ-ի անդամ են և լինելու են Արևելյան Եվրոպայի երկրների շարքում, որտեղ տեղակայվելու են նոր արագ արձագանքման ուժերը:

Լեհաստանը, որը հայտնի է Ռուսաստանի ագրեսիային դիմակայելու իր երկար պատմությամբ, հայտարարել է, որ ազգային պաշտպանության ուժերը երկրի արևմտյան մասում տեղակայված բազաներից տեղափոխում են արևելք, ուժեղացնելով դիրքերն այդ հատվածում: Լեհաստանը կիսում է 125 մղոն սահմանը ՌԴ-ի խիստ ռազմականացված Կալինինգրադի հետ, որը Գերմանիայի նախկին տարածքն էր՝ Քենիգսբերգը: Խորհրդային Կարմիր բանակն այն գրավեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների պարտությունից հետո:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment